Չարլզ Կոնրադ
Չարլզ Կոնրադ (անգլ.՝ Charles "Pete" Conrad Jr., հունիսի 2, 1930[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հուլիսի 8, 1999[1][4][2][…], Օխայ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ԱՄՆ-ի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան։
Չարլզ Կոնրադ անգլ.՝ Pete Conrad | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 2, 1930[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 8, 1999[1][4][2][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Օխայ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան (1953), Darrow School?, The Haverford School? և United States Naval Test Pilot School? |
Մասնագիտություն | սպա, տիեզերագնաց, օդաչու և ավտոարշավորդ |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Ամուսին | Jane Conrad? |
Պարգևներ և մրցանակներ | Վաստակների թռչող խաչ Կոնգրեսի տիեզերական պատվո մեդալ Ազգային ավիացիայի պատվի սրահ ԱՄՆ տիեզերագնացների փառքի սրահ և «Ակնառու ծառայության համար» մեդալ[5] |
Pete Conrad Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Փրինսթոնի համալսարանը (1953), Մերիլենդի նահանգի փորձարկող օդաչուների ռազմածովային դպրոցը (1961)։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1962 թվականից։ 1965 թ. օգոստոսի 21-29-ը, Գ. Կապերի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Զեմինի-5» տիեզերանավով։ Երկրորդ անգամ տիեզերք է թռել 1966 թ. սեպտեմբերի 12-ին, Ռ. Գորդոնի հետ, որպես «Զեմինի-11» տիեզերանավի հրամանատար։ 1969 թ. նոյեմբերի 14-24-ը, Ռ. Գորդոնի և Ա. Բինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ապոլլոն-12» տիեզերանավով՝ «Երկիր-Լուսին-Երկիր» երթուղով։ 1969 թ. նոյեմբերի 19-ին, Ա. Բինի հետ, վայրէջք է կատարել Փոթորիկների օվկիանոսում, երկու անգամ դուրս է եկել Լուսնի մակերևույթ։ Կոնրադը իր չորրորդ թռիչքը կատարել է 1973 թ. մայիսի 25-ին, Ջ. Քերվինի և Պ. Վեյցի հետ, որպես «Ապոլլոն» տիեզերանավի հրամանատար։ Թռիչքից 9 ժ հետո տիեզերանավը կցվել է 1973 թ. մայիսի 14-ից ուղեծրում գտնվող «Մքայլեբ» ուղեծրային գիտակայանի հետ։ Համատեղ թռիչքը տևել է շուրջ 659 ժ, իսկ թռիչքի ընդհանուր տևողությունը՝ 672 ժ 50 ր։ Թռիչքի ընթացքում երկու անգամ դուրս է եկել բաց տիեզերք (5 ժ ընդհանուր տևողությամբ)։ Չորս թռիչքների ընթացքում Կոնրադը տիեզերքում եղել է ընդամենը 1179 ժ 39 ր։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists
- ↑ 3,0 3,1 American National Biography — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.britannica.com/EBchecked/topic/133144/Charles-Conrad-Jr
- ↑ https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 584)։ |