Չարլզ Բյորնս
Չարլզ Բյորնս (անգլ.՝ Charles Burns, սեպտեմբերի 27, 1955[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]), ամերիկացի կոմիքսների նկարիչ, նկարազարդող և ռեժիսոր։ Առավել հայտնի է իր «Սև խոռոչ» կոմիքսով։ Ոճի առանձնահատկություններից է մանրամասն բարձր հակասություններով նկարազարդումները և հորոր ոճով կամ նրա տարրերով սցենարները։
Չարլզ Բյորնս անգլ.՝ Charles Burns | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1955[1][2][3][…] (67 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Դևիս, Evergreen State College? և Roosevelt High School? |
Երկեր | Black Hole? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կոմիքսների հեղինակ, վիզուալ արտիստ, վիպասան և կոմիքսների արտիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
ԿյանքԽմբագրել
Չարլզ Բյորնսը ծնվել է Վաշինգտոնում։ 10 տարեկանը լրանալուց հետո՝ 1965 թվականին, տեղափոխվել է Սիեթլ։ Բյորենսի մանկությունը անցել է Mad ամսագրով, Ռոջեր Կորմանի հեղինակությամբ Բ կատեգորիայի հորոր ֆիլմերով և այդ ժամանակների հեռուստահաղորդումներով հետաքրքրվածությամբ։
70-ական թվականների կեսերին բարձր դասարաններում Չարլզը իր համար բացահայտել է անդերգրաունդ կոմիքսների հեղինակների արվեստը, ինչպիսին է Ռոբերտ Քրամբը։ Բյորնսը հաճախել է The Evergreen State College, որտեղ հանդիպել է շուտով հայտնի անիմատորներ դարձած Մեթ Գրեյնինգի և կոմիքսների հեղինակ Լինդա Բարիի հետ[8]։ 1981 թվականին Բյորնսը թողարկում է «El Borbah» կոմիքսը, որի համար նրան ոգեշնչել է ռեսթլինգ շոուն, որը նա տեսել է հեռուստացույցով։ «Robot Love» վերնագրով առաջին սերիան հրապարակվել է «Heavy Metal» ամսագրում 1982 թվականին․ այդ կերպարը հայտնվել է նաև «RAW» ամսագրում, որտեղ Բյորնսը դարձել է կանոնավոր հեղինակ։ 1980 թվականի կեսերին Չարլզը կնոջ հետ տեղափոխվել է Իտալիա։ Այնտեղ նա ծանոթացել է իտալական կոմիքս–տեսարանին, մտել է «Valvoline» խմբի մեջ՝ հիմնադրված Լորենցո Մատոտիի կողմից և սկսել տպագրվել տեղական հրատարակություններում։
1994 թվականին սկսել է իր ամենահավակնորդ և առավել հայտնի աշխատանքը՝ «Սև խոռոչ» կոմիքսը որը պլանավորում էր հրատարակել «Kitchen Sink» հրատարակչւթյունը։ այն բանից հետո, երբ 1988 թվականին հրաըարակչությունը դադարել է աշխատել, Բյորնսը տեղափոխել է այն «Fantagraphics» հրատարակչություն։ Շարքի հրատարակությունը ավարտվել է 2004 թվականին։ Աշխատանքը ստացել է հեղինակավոր կոմիքսային մրցանակներ՝ Հարվի և Իգնատցիև մրցանակներ և մտել է «Top 100 English-Language Comics of the Century»–ից «The Comics Journal» ցանկի մեջ։ 2005 թվականին «Pnatheon» հրատարակչությունը թողարկել է գիրք, որի մեջ ներառված էին շարքի բոլոր կոմիքսները։ Բյորնսը ապրում է Ֆիլադելֆիայում՝ Փենսիլվանիայում, իր կնոջ՝ Սյուզան Մուրի և իր երկու աղջիկների հետ։
ԿոմիքսներԽմբագրել
Չարլզ Բյորնսի վաղ շրջանի ստեղծագործություններին են վերաբերում ֆենզինների համար նրա նկարազարդումները՝ «Sub Pop», «Another Room Magazine»։ Շուտով նա հայտնի է դարձել որպես կոմիքս հեղինակ, երբ նրա կոմիքսները տպագրվել են RAW ամսագրի, որը առաջատար ամսագրերից մեկն էր և որը հիմնադրել էր Ֆրանսուազա Մուլին և Արտ Շպիգելմանը, առաջին թողարկումներից մեկում։ Ավելի ուշ Raw Books-ը «RAW One-Shot» խորագրի ներքո հրապարակել է նրա պատմվածքներից երկուսը՝ «Big Baby» և «Hard-Boiled Defective Stories»–ը։ 1994 թվականին մրցանակի է արժանացել «Pew Fellowships in the Arts» նախագծից[9]։ Բյորնսի աշխատանքների մեծ մասը, որոնք տպագրվել են տարբեր ամսագրերում, հավաքվել են ժաղավածուներում և ավելի ուշ թողարկվել «Charles Burns' Library» շարքով «Fantagraphics» ամսագրի կողմից՝ «El Borbah» (1999), «Big Baby» (2000), «Skin Deep» (2001)։ 2010 թվականի հոկտեմբերին Բյորնսը թողարկել է իր նոր շարքի առաջին «X’ed Out» անվամբ կոմիքսը[10]։
ՆկարազարդումԽմբագրել
Բյորնսը մշակել է Իգի Փոփի «Brick by brick» ալբոմի շապիկը։ Նրա նկարազարդումները օգտագործվել են Coca-Cola–ի OK Soda–ի ձախողված արտադրանքի գովազդում։ Ընթացիկ աշխատանքներից կարելի է առանձնացնել «Altoids» գովազդային արշավների նկարազարդումներ և «The Believer» ամսագրի դիմանկարային նկարազարդումները և շապիկները։ Նկարել է «Time» «The New Yorker» հրատարակությունների համար շապիկներ։ 1990-ական թվականների սկզբին նրա «Dogboy» պատմությունը ադապտացվել է MTV-ի սերիալի համար։ 1991 թվականին Մարկ Մորիսը խնդրել է նրան ստեղծել նկարազարդումներ, որոնց հիման վրա նա հետագայում ստեղծել է Չայկովսկու «Մարդուկ ջարդուկի» իր տարբերակը (բեմականացումը ստացել է «The Hard Nut» անվանումը)[11]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Charles Burns (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2010/12/12/AR2010121202991.html
- ↑ http://www.independent.co.uk/arts-entertainment/film-and-tv/features/the-return-of-adult-animation-935202.html
- ↑ https://www.pewcenterarts.org/full-list-pew-fellows
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 https://www.harveyawards.com/en-us/winners/previous-winners.html
- ↑ Fantagraphics Books | Comics and Graphic Novels — Artist Bio — Charles Burns
- ↑ Artist Profile: The Pew Center for Arts & Heritage Archived 2013-09-09 at the Wayback Machine.
- ↑ Charles Burns is «X’ed Out» — Comic Book Resources
- ↑ Mark Morris Dance Group:: Morris' THE HARD NUT
Արտաքին հղումներԽմբագրել
- Charles Burns page at Fantagraphics — Books in print from this publisher.
- Brian Heater, «Interview: Charles Burns Pt. 1», The Daily Cross Hatch, (November 10, 2008).
- Charles Burns at Lambiek's Comiclopedia