Չարլզ Բելլ
Չարլզ Բելլ (անգլ.՝ Charles Bell;նոյեմբերի 12, 1774[1][2], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - ապրիլի 28, 1842[3][4][5][…], Վուսթեր, Worcester, Վուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շոտլանդացի ֆիզիոլոգ և անատոմ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։
Չարլզ Բելլ անգլ.՝ Charles Bell | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 12, 1774[1][2] Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | ապրիլի 28, 1842[3][4][5][…] (67 տարեկան) Վուսթեր, Worcester, Վուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | անատոմ, նյարդակենսաբան, վիրաբույժ, գրող, բժիշկ, համալսարանի դասախոս, նյարդաբան, ֆիզիոլոգ, փիլիսոփա և նկարիչ |
Հաստատություն(ներ) | Էդինբուրգի համալսարան[6] |
Գործունեության ոլորտ | ֆիզիոլոգիա, անատոմիա[7] և natural theology?[7] |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն և Ազգային բժշկական ակադեմիա |
Ալմա մատեր | Էդինբուրգի համալսարան և Թագավորական բարձրագույն դպրոց |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3][7] |
Պարգևներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Եղել է անատոմ և վիրաբույժ Ջոն Բելլի[8] (1763-1820 թվականներ) փոքր եղբայրը։ 1828 թվականից որպես անատոմիայի պրոֆեսոր աշխատել է Լոնդոնում, 1836-ից՝ Էդինբուրգում[9]։ Գիտականի կարևոր ձեռքբերումներից մեկը համարվում է ծայրամասային նյարդային համակարգի և գլխուղեղի որոշակի բաժնի միջև կապի բացահայտումը։ 1811 թվականին գիտնականը ձևավորում է վարկած այն մասին, որ ողնուղեղի հետին արմատիկները ապահովում են զգայական գործառույթները, մինչդեռ առջևի արմատիկներն ապահովում են մոտորիկան։ 1822 թվականին Բելլի վարկածը հաստատեց ֆրանսիացի ֆիզիոլոգ Ֆրանսուա Մաժանդին և այսօր ողնուղեղի նյարդային ճյուղավորումների տարբերակումը ըստ գործառույթների հայտնի է որպես Բելլ-Մաժանդիի օրենք։
1829 թվականին ֆիզիոլոգիայի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար գիտնականը պարգևատրվել է Մեծ Բրիտանիայի թագավորական գիտական ընկերության մեդալով։
Գիտական աշխատանքների ընտրանիԽմբագրել
- Essays on the Anatomy of Expression in Paiting, (1806)
- New Idea of Anatomy of the Brain, (1811)
- The Nervous System of Human Body, (1830)
- The hand; its Mechanism and vital Endowments, as evincing Design, (1833).
ԳրականությունԽմբագրել
- «Белль, Чарльз»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 թվականներ։
- Enzyklopädie des Wissens. Bd. 2. Köln, 1990.
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Charles Bell — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 7,0 7,1 7,2 Czech National Authority Database
- ↑ «Белль, Джон»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ Pichot Amédée (1860)։ The life and labours of Sir Charles Bell ...։ London