Չանաքքալե 1915

կամուրջ Թուրքիայում

Չանաքքալե 1915 (թուրքերեն՝ Çanakkale Köprüsü) կամ Դարդանելի կամուրջ (թուրքերեն՝ Çanakkale Boğaz Köprüsü), ավտոմոբիլային կախովի կամուրջ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքքալե նահանգում։ Լապսեկի և Գելիբոլու քաղաքներից հարավ գտնվող կամուրջն անցնում է Դարդանելի նեղուցի վրայով Մարմարա ծովից մոտ 10 կմ հարավ։ Կամուրջը Կինալի-Բալիկեսիր մայրուղու մի մասն է, որը միացնում է Արևելյան Թրակիայի O-3 և O-7 մայրուղիները Անատոլիայի O-5 մայրուղու հետ։ 2023 մ հիմնական բացվածքով կամուրջը 32 մ-ով գերազանցել է ճապոնական Ակաշի Կայկյո կամուրջը՝ դառնալով աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը։ Կամուրջը պաշտոնապես բացել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2022 թվականի մարտի 18-ին[4]։ Սա Թուրքիայի նեղուցներով անցնող` եվրոպական և ասիական ափերը միացնող չորրորդ կամուրջն է Ստամբուլի երեք կամուրջների հետ միասին[5][6]։

Չանաքքալե 1915
ԱնունովԴարդանելիի օպերացիա, Չանաքկալե և naval operations in the Dardanelles Campaign?
Երկիր Թուրքիա
ՏեղանքԳելիբոլու[1] և Լափսեքի[1]
Տեսակկախովի կամուրջ, ճանապարհային կամուրջ, վճարովի կամուրջ, պողպատե կամուրջ և cross-sea bridge?
Նյութպողպատ[2]
Գույնկարմիր
Թռիչքների քանակ3
Հատում էԴարդանելի նեղուց
Երկարություն4608 մետր[3]
Լայնություն45,06 մետր[2]
Բացման տարեթիվմարտի 18, 2022
Քարտեզ
Քարտեզ

Նախագիծ խմբագրել

Կամուրջը նախագծել են դանիական COWI A/S-ի[7] և հարավկորեական PEC-Pyunghwa Engineering կազմակերպությունները (մալուխներ և մուտքի կամուրջներ)։ Arup և AAS Jacobsen ընկերությունները մասնակցել են նախագծին որպես նախագծի անկախ ստուգող (IDV): Ծրագրի խորհրդատուներն էին Tekfen և T-ingénierie ընկերությունները[8]։

Տվյալներ խմբագրել

Կամրջի ընդհանուր երկարությունը 3563 մ է, մուտքի կամուրջների հետ միասին հասնում է 4608 մետրի[5], ինչը 527 մետրով գերազանցում է Օսման Գազի կամրջի և նրա մուտքի ուղանցույցների ընդհանուր երկարությունը միասին՝ դարձնելով նրան Թուրքիայում ցանկացած տեսակի ամենաերկար կամուրջը[9]։

Կամրջի երկու հենասյուների ընդհանուր բարձրությունը 318 մ է (318 մ մալուխի հիմնական անցման կետի բարձրությունն է, ինչը կարևոր է վանտի ամրության համար, հենասյունի իրական բարձրությունը 334 մ է, ինչը այն դարձնում է Թուրքիայի երկրորդ ամենաբարձր կամուրջը սուլթան Սելիմ Ահեղի կամուրջից հետո։ Կամուրջը աշխարհի վեցերորդ ամենաբարձր կամուրջն է, որը գերազանցում է Չինաստանի Սուտոնգ կամուրջը։ Կամուրջի 72,8 մ բարձրություն և 45,06 մ ընդհանուր լայնություն և 3,5 մ առավելագույն հաստություն։ Կամրջի հարթակը ունի երթևեկության վեց գիծ (յուրաքանչյուր ուղղությամբ երեքը), ինչպես նաև սպասարկման համար նախատեսված երկու գոտի[9]։

Խորհրդանշական թվեր խմբագրել

Որոշ խորհրդանշական թվեր են կապված կամրջի հետ։ Կամրջի անվանվան 1915 թիվը և գլխավոր մալուխի անցման կետի բարձրությունը՝318 մ[10], խորհրդանշում են 1915 թվականի մարտի 18-ը՝ թուրքական նավատորմի հաղթանակի օրը Գալիպոլիի արշավում ռազմածովային գործողությունների ժամանակ։ Կամրջի հիմնական թռիչքի երկարությունը 2023 մետր է և վերաբերում է 2023 թվականի Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.aa.com.tr/tr/gundem/canakkale-bogazinin-iki-yakasini-birlestirecek-projede-sona-yaklasildi/2495227
  2. 2,0 2,1 1915 Çanakkale Köprüsü yaklaşım viyadükleri yükseliyorHaberler.com, 2019.
  3. Çanakkale Boğazı'nın iki yakasını birleştirecek projede sona yaklaşıldıAnadolu Agency, 2022.
  4. «Turkey opens record-breaking bridge between Europe and Asia»։ CNN (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 20 March 2022-ին։ Վերցված է 2022-03-19  (անգլ.)
  5. 5,0 5,1 «Թուրքիան ռեկորդային կամուրջ է բացել Դարդանելի վրայով»։ oragir.news (հայերեն)։ Վերցված է 2022-03-21 
  6. «Turkey inaugurates 1st bridge over Dardanelles Strait-Xinhua»։ www.xinhuanet.com։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-20-ին։ Վերցված է 2022-03-20  (անգլ.)
  7. «Cowi Canakkale»։ Արխիվացված է օրիգինալից 20 March 2022-ին։ Վերցված է 15 May 2018 
  8. «Çanakkale to be site of Turkey's longest bridge»։ Hürriyet Daily News։ 28 January 2012։ Արխիվացված է օրիգինալից 20 March 2022-ին։ Վերցված է 11 January 2017 
  9. 9,0 9,1 ERM (December 2017). Çevresel ve Sosyal Etki Değerlendirmesi (ÇSED) Raporu – 1915 Çanakkale Köprüsü ve Malkara-Çanakkale Otoyolu Projesi (Report). ERM. արխիվացված օրիգինալից 31 August 2018-ին. https://web.archive.org/web/20180831141401/http://www.1915canakkale.com/assets/KamuoyuFilesImg/cevresel-ve-sosyal-etki-degerlendirmesi-CSED.pdf։ Վերցված է 31 August 2018. 
  10. «1915 Çanakkale Köprüsü'nün 318 metrelik çelik kuleleri tamamlandı»։ A Haber (թուրքերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-24-ին։ Վերցված է 2021-05-24 
  11. «Groundbreaking ceremony for bridge over Dardanelles to take place on March 18»։ Hürriyet Daily News։ 17 March 2017։ Արխիվացված է օրիգինալից 18 March 2017-ին։ Վերցված է 19 March 2017 

Արտաքին հղումներ խմբագրել