Գելիբոլու
Գելիբոլու (թուրքերեն՝ Gelibolu), քաղաք ներկայիս Թուրքիայի եվրոպական մասում, Գալիպոլի թերակղզու վրա Չանաքքալեի մարզում։ Քաղաքը գտնվում է Դարդանելի նեղուցի ափին։ Բնակչությունը կազմում է 29 հազար մարդ (ըստ 2016 թվականի տվյալների)։
Բնակավայր | ||
---|---|---|
Գելիբոլու | ||
թուրքերեն՝ Gelibolu | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Չանաքքալեի մարզ | |
Մակերես | 825 կմ² | |
ԲԾՄ | 0±1 մետր | |
Բնակչություն | ▲44 809 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 17500 | |
Ավտոմոբիլային կոդ | 17 | |
Պաշտոնական կայք | gelibolu.bel.tr | |
| ||
Գելիբոլուն թերակղզու ամենամեծ քաղաքն է։
Մինչև 2023 թվականը նախատեսվում է երթևեկելի օղակ կառուցել Մարմարա ծովի շուրջը, ինչպես նաև «Չանաքկալե-1915» կամուրջը` Դարդանելի նեղուցի վրայով, որը կապելու է Լապսեկի (Բալըքեսիրի մարզ) և Գելիբոլու քաղաքները[1]։
Կալիպոլիս
խմբագրելՔաղաքը հիմնադրվել է մ. թ. ա. 5-րդ դարում և մինչև 1354 թվականը եղել է բյուզանդական։ Այն կոչվել է Կալիպոլիս (հուն․՝ Καλλίπολις, լատին․՝ Callipolis): Անվանումն, ամենայն հավանականությամբ, նշանակում է «քաղաք՝ նեղուցի մոտ» (հուն․՝ κλείς` նեղ և πόλις` քաղաք)։
Խաչակիրները Կալիպոլիսը քաղաք էին համարում։ Այն ընկած էր Փոքր Ասիայի անցուղու վրա։ Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ վենետիկցիները հաստատվել են այստեղ, սակայն 1234 թվականին Յոհան III Վատացը ստիպում է լատինացիներին լքել քաղաքը։ Վենետիկցիների օրոք Կալիպոլիսից Լամպսակ գետանցումը օգտագործվում էր ավելի լայնորեն, քան հարավում՝ Աբիդոսից մինչև Սեստ։ Դրա հետ մեկտեղ զգալիորեն աճում էր նավահանգստի նշանակությունը։ 1304 թվականին Կալիպոլիսը դառնում է ալմոգավրերի կատալոնյան զորագնդի բազան, որն այստեղից պարտության է մատնում Թրակիային։
1331 թվականին քաղաքը փորձում են գրավել օսմանները՝ Ումուր Բեկի գլխավորությամբ։ 1352 թվականին թուրքերը պաշարում են մոտակա Զիմպե ամրոցը։ Երկու տարի անց, երկրաշարժից հետո թուրքերը գրավում են նաև Կալիպոլիսը։ Այն առաջին եվրոպական քաղաքն էր, որը գրավվել է թուրքերի կողմից։ 1366 թվականին սավոյացի կոմս Ամադեո VI-ը ետ գրավեց այն, սակայն 1376 թվականին կայսր Անդրոնիկոս IV-ը նախընտրեց կրկին հանձնել այն սուլթանին։
Ներկայումս
խմբագրելՔաղաքի կենտրոնը դեռևս համարվում է հին ձկնորսական նավահանգիստն ու հարակից հրապարակը, որը շրջապատված է սրճարաններով և ռեստորաններով։ Երկու ծովախորշերը կարծես միմյանցից բաժանվում են քարե աշտարակով, որը բյուզանդական ամրաշինություններից մնացած վերջին բեկորն է։ Ներկայումս նրանում տեղակայված է Փիրի-ռեիսի թանգարանը։ Ռուս-թուրքական պատերազմների ընթացքում այս աշտարակը օգտագործվել է որպես բանտ՝ գերի կազակների համար։ 1921 թվականին, երբ ռուսական բանակը մտել է Գելիբոլու, այն օգտագործվել է որպես ռուս զինվորների և սպաների պահականոց[2]։ Քաղաքի տների մեծ մասը պահպանում է իր հարուրամյա վաղեմությունը, ինչն էլ գրավում է զբոսաշրջիկներին, այդ թվում՝ նաև ռուսներին։ Տների առաջին հարկերը քարից են, երկրորդները՝ փայտից։ Այժմ քաղաքը հիմնականում ծառայում է որպես նավահանգիստ և թուրքական ռազմակայան։ Մի քանի գործարան կա, որոնք արտադրում են պահածոյացված սարդիններ։ Քաղաքն ունի Ղրիմի և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ֆրանսիական ռազմական գերեզմանատուն, որտեղ կա նաև ռուսական գերեզմաններ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Южнокорейско-турецкий консорциум построит мост через пролив Дарданеллы». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Галлиполи каталог фото | Русский Париж» (ռուսերեն). www.paris1814.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գելիբոլու» հոդվածին։ |