Չայկովսկի (ֆիլմ)
«Չայկովսկի» (ռուս.՝ «Чайковский»), խորհրդային երկսերիանոց լայնաֆորմատ գեղարվեստական ֆիլմ ռուս կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու մասին, որը բեմադրել է ռեժիսոր Իգոր Տալանկին Լենինի Մոսկովյան շքանշանակիր «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1969 թվականին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1970 թվականի օգոստոսի 31-ին։
Չայկովսկի ռուս.՝ Чайковский | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | երաժշտական ֆիլմ, կենսագրական ֆիլմ, պատմական ֆիլմ և կինոպատում |
Թեմա | Պյոտր Չայկովսկի |
Թվական | 1969 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իգոր Տալանկին[1] |
Սցենարի հեղինակ | Բուդիմիր Մետալնիկով, Յուրի Նագիբին և Իգոր Տալանկին |
Դերակատարներ | Ինոկենտի Սմոկտունովսկի, Կիրիլ Լավրով, Մայա Պլիսեցկայա, Բրունո Ֆրեյնդլիխ, Եվգենի Լեոնով, Եվգենի Եվստիգնեև, Ալլա Դեմիդովա, Laurence Harvey?, Antonina Shuranova? և Վլադիսլավ Շտրժելչիկ |
Օպերատոր | Մարգարիտա Պիլիխինա |
Երաժշտություն | Դմիտրի Տյոմկին |
Պատմվածքի վայր | Ռուսական կայսրություն |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 157 րոպե |
Սյուժե
խմբագրելԿենսագրական ֆիլմ է, որը պատմում է կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու կյանքի մասին՝ սկսած վաղ մանկությունից։ Սյուժեի հիմքում Չայկովսկու նամակագրությունն է Նադեժդա ֆոն Մեքքի հետ։ Ֆիլմում արտացոլված է Չայկովսկու գլուխգործոցների՝ Առաջին համերգի, «Մարդուկ-Ջարդուկը» բալետի, «Եվգենի Օնեգին» և «Պիկովայա դամա» օպերաների պատմությունը։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Ինոկենտի Սմոկտունովսկի | Պյոտր Իլյիչ Չայկովսկի |
Անտոնինա Շուրանովա | Նադեժդա ֆոն Մեքք |
Եվգենի Լեոնով | Ալյոշա |
Մայա Պլիսեցկայա | Դեզիրե Արտո (ռոմանսը կատարել է Գալինա Օլեյնիչենկոն) |
Վլադիսլավ Ստրժելչիկ | Նիկոլայ Ռուբինշտեյն |
Ալլա Դեմիդովա | Յուլյա ֆոն Մեքք |
Կիրիլ Լավրով | Վլադիսլավ Պախուլսկի |
Եվգենի Եվստիգնեև | Գերման Լարոշ |
Լիլիա Յուդինա | Չայկովսկու կինը Անտոնինա Միլյուկովա |
Բրունո Ֆրեյնդլիխ | Իվան Տուրգենև |
Գերա Վորոնկով | Պետյա Չայկովսկի |
Լուիզա Կոշուկովա | Չայկովսկու մայրը |
Արկադի Տրուսով | Ագաֆոն |
Էրվին Կնաուսմյուլլեր | պալատական |
Լոուրենս Խարվի | պատմող |
Մենակատարներ և կատարողներ
խմբագրել- Լև Վլասենկո
- Վլադիմիր Ատլանտով
- Իրինա Արխիպովա
- Վալենտինա Լևկո
- Գալինա Օլեյնիչենկո
- Յուրի Մազուրոկ
- Կոնցերտմայստեր՝ Մ. Գրիգորև
- Ռադիոյի և հեռուստատեսության մեծ սիմֆոնիկ նվագախումբ
- ԽՍՀՄ պետական ակադեմիական Մեծ թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ
- Լենինգրադի պետական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
- Դիրիժորներ՝ Գենադի Ռոժդեստվենսկի, Մարկ Էրմլեր, Յուրի Տեմիրկանով
- Մեծ թատրոնի ու Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնի բալետի արտիստներ
- Քեմբրիջի համալսարանի ուսանողներ (Անգլիա)
Նկարահանող խումբ
խմբագրել- Բեմադրող ռեժիսոր՝ Իգոր Տալանկին
- Սցենարիստ՝ Բուդիմիր Մետալնիկով, Յուրի Նագիբին, Իգոր Տալանկին
- Երաժշտական ձևավորումը՝ կոմպոզիտոր և դիրիժոր Դմիտրի Տյոմկին
- Գլխավոր օպերատոր՝ Մարգարիտա Պիլիխինա
- Բեմադրող նկարիչներ՝ Ալեքսանդր Բորիսով, Յուրի Կլադիենկո
Փաստեր
խմբագրել- Չնայած աչքի ընկնող կատարողական կազմին՝ ֆիլմը հանդիսատեսի կողմից միաձայն հավանության չի արժանացել։ Առավել էական թերություններ նկատվել են սցենարում, քննադատության է ենթարկվել նաև Դմիտրի Տյոմկինի երաժշտությունը. ինչպես կարծում է Լեոնիդ Դեսյատնիկովը, կոմպոզիտորն իր աշխատանքը կատարել է «երեքի՝ մինուսով»[2]։ Սակայն բրիտանացի կոմպոզիտոր և կինոերաժշտության պատմաբան Քրիստոֆեր Պալմերը Տյոմկինի «Dimitri Tiomkin: a Portrait» կենսագրության մեջ շատ բարձր է գնահատել կոմպոզիտորի աշխատանքը։
- Այս ֆիլմի սաունդթրեքը թողարկվել է 1969 թվականին Philips ֆիրմայի կողմից՝ կրկնակի վինիլային ալբոմի տեսքով, սահմանափակ տպաքանակով և այլևս երբեք չի վերահրատարակվել CD-ով։
- Ֆիլմում մասնակցելու պատճառով կոմպոզիտոր Դմիտրի Տյոմկինը արտագաղթից (1921) հետո միակ անգամ այցելել է Մոսկվա։
- «Չայկովսկի» վեպի նախաբան վերջում (առաջին հրատարակությունը՝ Բեռլին, 1936) Նինա Բերբերովան գրում է, որ ֆիլմը նկարահանվել է հենց իր այս գրքի հիման վրա։
- Ֆիլմի նկարահանումները (բացի ԽՍՀՄ-ից) տեղի են ունեցել Անգլիայում և Ֆրանսիայում[3]։
Մրցանակներ և մրցանակներ
խմբագրել- Ներկայացվել է «Օսկարի» (1972)
- Լավագույն օտարալեզու ֆիլմ
- երաժշտական թեմայի լավագույն հարմարեցումը (Դիմիտրի Տյոմկին)[4]
- Առաջադրվել է «Ոսկե գլոբուս» (1972) մրցանակի որպես լավագույն օտարալեզու ֆիլմ
- Սան Սեբաստիանի կինոփառատոնի մրցանակ լավագույն դերասանին (Ինոկենտի Սմոկտունովսկի, 1970)
- «Սովետսկի էկրան» ամսագրի հեռուստադիտողների հարցման արդյունքներով Ի. Սմոկտունովսկին ճանաչվել է 1970 թվականի լավագույն դերասան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt0065127/
- ↑ «Моя любовь». Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Звёздные дети: свой путь к славе Рейтинг новостей TOP News.RU (2014-18-12)
- ↑ «The 44th Academy Awards (1972) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- ««Чайковский»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.(չաշխատող հղում)
- Смотреть фильм «Чайковский» в онлайн-кинотеатре «Мосфильма»
- «Чайковский»(ռուս.) Энциклопедия отечественного кино
- «Чайковский» Արխիվացված 2021-09-26 Wayback Machine(ռուս.) RUSKINO.RU Արխիվացված 2022-02-16 Wayback Machine
- Телеканал «Культура». «Чайковский»