Չալուս (պարս.՝ چالوس), քաղաք Իրանի հյուսիսում, Մազանդարան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 65 196 մարդ (2016)[1]։

Քաղաք
Չալուս
պարս.՝ چالوس
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՄազանդարան
Շահրեստան Չալուս
ՀամայնքCentral District?
ԲԾՄ30 մետր
Բնակչություն65 196 մարդ (2016)[1]
Հեռախոսային կոդ0191
Պաշտոնական կայքchalouscity.ir
Չալուս (Իրան)##
Չալուս (Իրան)

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Գտնվում է Մազանդարանի արևմտյան մասում` օսթանի վարչական կենտրոն Սարիից մոտ 143 կմ արևմուտք։ Տեղադրված է Կասպից ծովի ափին, Չալուս գետի ափերին։ Չալուսից անմիջապես արևելք Նոուշահր քաղաքն է։

Շրջանն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա։ Չալուսը խոշոր հանգստավայր է իրանցիների համար, քանի որ այնտեղ եղանակը հիանալի է և կան բազմաթիվ տեսարժան վայրեր։

Բնակչություն

խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 65 196 մարդ, որոնք կազմում էին 22 166 տնտեսություն։ Չալուսը Մազանդարան օսթանի բնակչությամբ վեցերորդ ամենախոշոր քաղաքն է[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 9 758[3] 14 837[4] 28 185[5] 41 345[5] 44 618[6] 47 881[7] 65 196[8]

Պատմություն

խմբագրել

Չալուսը կոչվում էր «Սալուս» կամ «Շալուս»։ Այն ունի երկար պատմություն, որում եղել են ապստամբություններ և պայքար տեղի իշխանության հետ, ինչպես նաև շրջափակում օտարերկրացիների կողմից։ Չալուսն ուներ մեծ մետաքսի գործարան, որը գործում էր 1936 թվականից մինչև 1958 թվականը։ Այն արտահանում էր գործվածներ և այլ մետաքսե արտադրանք տարբեր երկրներ։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Չալուսը համարվում է ամենաշատ այցելվող զբոսաշրջանային վայրերից մեկը։ Քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնվում է Նամակ Աբրուդ ժամանցային համալիրը, որը հագեցած է հյուրանոցներով, հանգստի վայրերով և ֆունիկուլյորով։ Հետաքրքրական տեսարժան վայրերից է նաև Չայխորան պալատը։ Այն ընդգրկված է Իրանի ազգային ժառանգության հուշարձանների մեջ։ Զբաղեցնում է 4000 քառ․ մետր տարածք։ Հին ժամանակներում շահերի համար ծառայել է որպես ժամանակավոր հանգստավայր։

Չալուսից 60 կմ հարավարևմուտք գտնվում են Թախթ ե Սոլեյման (4850մ)և Ալամ-կուխ (4335մ) լեռները։ Առաջինն իրենից ներկայացնում է հնավայր, որտեղ դեռևս պահպանվել են զրադաշտական ատրուշանի մնացորդները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. «Մազանդարան օսթանի քաղաքները» (անգլերեն).
  3. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չալուս» հոդվածին։