Ոնոփրիոս Անոփյան

հայ թարգմանիչ, բանաստեղծ
(Վերահղված է Ո. Անոփյանից)

Ոնոփրիոս Հակոբի Անոփյան (1873, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - 1934, Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934)։

Ոնոփրիոս Անոփյան
Ծնվել է1873
ԾննդավայրՆոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1934
Վախճանի վայրՍիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆոր Նախիջևանի թեմական դպրոց
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ոնոփրիոս Անոփյան Վիքիդարանում
 Onoprios Anopian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Դոնի Ռոստովում։ 1892-ին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ձմեռ» խորագրով, լույս է տեսել 1891-ին, Վիեննայի «Հանդես ամսօրյա» ամսագրում։ Անոփյանի ինքնուրույն և թարգմանական բանաստեղծությունները ցրված են նախասովետական շրջանի թերթերում և ամսագրերում։ Մահացել է Սիմֆերոպոլ քաղաքում[1]։

Երկեր խմբագրել

  • Բանաստեղծութիւններ, Երևան, «Տիգրան Մեծ», 2010, 304 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  • Նիկողայոս Մառ, Ամառային ուղևորությունից դեպ ի Հայս։ Նկատողություններ և քաղվածքներ հայկական ձեռագրերից։ Վիեննա, Մխիթարյան տպարան, 1892, 90 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին (Աղբյուր-Տարազի հրատարակություն, ժողովածուի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Ոնոփրիոս Անոփյանը), Թիֆլիս, տպարան Կ. Մարտիրոսյանի, 1899, 31 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 48-49.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոնոփրիոս Անոփյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոնոփրիոս Անոփյան» հոդվածին։