Ուրվականներով առանձնատունը

Ուրվականներով առանձնատունը (անգլ.՝ The Haunted Mansion), ամերիկյան կինոկատակերգություն՝ 2003 թվականի։ Նկարահանվել է Ուոլթ Դիսնեյ կինոըկերության կողմից։ Անվանումը ունի 2 տարբերակ՝ «Ուրվականներով տունը» կամ «Կատակներով տունը»։

Ուրվականներով առանձնատունը
անգլ.՝ The Haunted Mansion
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2][3], մանկական ֆիլմ, կինոկատակերգություն, միստիկ ֆիլմ և ֆիլմ ուրվականների մասին
ՀիմքThe Haunted Mansion?
Թվականնոյեմբերի 26, 2003 և հունվարի 22, 2004[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբ Մինկոֆ[5][6][1][…]
ՊրոդյուսերԷնդրյու Գան և Դոն Հան
Սցենարի հեղինակԴևիդ Բերենբաում[7]
ԴերակատարներԷդի Մերֆի, Ջենիֆեր Թիլի[6][8][3], Թերենս Սթեմփ[6][8][9][…], Մարշա Թոմասոն[5][6][8][…], Նաթանիել Փարքեր[5][6][8][…], Ariel Alexandria Davis?, Մարկ Ջոն Ջեֆրիս[6][8], Շոն Ուոլես[6][8], Դինա Սփայբի, Դիփ Ռոյ[6][8], Heather Juergensen?[6][8], Ջերեմի Հովարդ[6][8] և Ռեյչել Հարիս[6][8]
ՕպերատորՌեմի Ադեֆարասին
ԵրաժշտությունՄարկ Մանչինա
ՄոնտաժՓրիսցիլա Նեդ Ֆրենդլի
Պատմվածքի վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունWalt Disney Pictures
Տևողություն90 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Էվերս ամուսինները շատ զբաղված են։ Նրանք առաջնորդվում են «աշխատանքն ամեն ինչից առաջ է» սկզբունքով։ Բացառություն չէ նաև նրանց ամուսնության տարելիցը։ Այդ օրը նրանք պետք է ուսումնասիրեն մի հին կալվածք։ Նրանք որոշում են գնալ այնտեղ՝ երեխաների հետ միասին։ Անձրևը ջրով է ծածկում ճանապարհը և նրանք պարտավոր են լինում քնել այդ կալվածքի տարօրինակ տիրոջ՝ պարոն Գրեյսիի տանը։ Ընտանիքը հանդիպում է տարօրինակությունների՝ կախարդական խոսող գնդերի, ուրվականների և գաղտնի ուղիների։ Բացի դրանից պարոն Գրեյսին համարում է, որ օրիորդ Էվերսը նրա մահացած հարսն է՝ 19-րդ դարից։ Նա և իր ծառաները պատրաստ են անել ամեն ինչ Էլիզաբեթին ետ բերելու համար։ Իսկ մի քանի հոգիներ որոշում են օգնել Էվերսներին...

Դերերում խմբագրել

  • Էդի Մերֆի- Ջիմ Էվերս
  • Տերենս Ստեմպ- Ռեմսլի (տան ծառայապետ)
  • Նատանիել Պարկեր- Պարոն Գրեյսի (տան տեր)
  • Մարշա Թոմասոն- Սառա Էվերս
  • Ջենիֆեր Թիլլի- Տիկին Լեոտա (կախարդական գնդի մեջի աղջիկ)
  • Ուոլլես Շոուն- Էզրա (ուրվական, Էմմայի ամուսին)
  • Դինա Սպայբի- Էմմա (ուրվական)
  • Մարկ Ջոն Ջեֆրիս- Մայքլ Էվերս (Էվերսների որդի)
  • Էրի Դեվիս- Մեգան (Էվերսների դուստր)
  • Մարտին Քլեբբա- ուրվական

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Համաշխարհային վարձույթի ֆիլմը դուրս է եկել 2003 թվականի նոյեմբերի 26-ին։
  • Ֆիլմը, ինչպես «Կարիբյան ծովի ծովահենները», նկարվել է Դիսնեյլենդի ատրակցիոնի հիման վրա։ Բայց ֆիլմերի պատմությունները տարբերվում են։
  • Ֆիլմի վերջում, երբ մեքենայով գնում են, «երգող կիսարձանները» երգում են When the Saints Go Marching In ամերիկյան ազգային երգը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել