Ուրս Բյուլեր (հուլիսի 19, 1971(1971-07-19)[1], Լյուցերն, Շվեյցարիա), շվեյցարացի տենոր, օպերային երգիչ, Il Divo խմբի չորս մենակատարներից մեկը։

Ուրս Բյուլեր
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունUrs Bühler
Ծնվել էհուլիսի 19, 1971(1971-07-19)[1] (52 տարեկան)
Լյուցերն, Շվեյցարիա
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրերքրոսովեր
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներջութակ, դաշնամուր, կլարնետ, էլեկտրական կիթառ, հարվածային գործիքներ
Գործունեություն1988-ներկա
ԼեյբլSony BMG
ԿրթությունԱմստերդամի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԻլ Դիվո
ԿապվածIl Divo
Կայքildivo.com/band/urs/
 Urs Bühler Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ուրս Բյուլերը ծնվել է 1971 թվականի հուլիսի 19-ին Լյուցեռն գավառի Վիլիզաու համայնքում։ Երաժշտության հետ ծանոթությունը սկսել է հինգ տարեկանում. նա սովորել է նվագել ջութակ և երգել է տեղի եկեղեցու մանկական երգչախմբում։ Որոշ ժամանակ անց նա սովորել է նվագել կիթառ, դաշնամուր, կլառնետ[2]։ 20 տարեկանում ավարտել է Լյուցեռնի դպրոցական և հոգևոր երաժշտության ակադեմիայում։ Սովորելով Ակադեմիայում՝ Ուրսը կազմակերպել է «Сonspiracy» խումբը[3]։ 5 տարի անց ստացել է Ամստերդամի կոնսերվատորիայի վոկալի բաժնի դիպլոմ[4], որտեղ նրա ուսուցիչներն էին, մասնավորապես, Յոյսթ Վինբերգը և Ուդո Ռայնեմանը[2]։ Ակադեմիայում և կոնսերվատորիայում սովորելու տարիներին նա բացի շվեյցարական գերմաներենից տիրապետում էր մի քանի լեզուների. ֆրանսերեն, անգլերեն, հոլանդերեն, ինչպես նաև խոսակցական մակարդակով՝ իսպաներեն և իտալերեն։

Մի շարք տարիների ընթացքում Ուրսը հանդես է եկել Նիդերլանդների օպերային ընկերությունում (հոլ.՝ Netherlands Operaa Gezelschap): Նաև մասնակցել է Զելբուրգյան փառատոնին[2]։

Il Divo-ի կազմում խմբագրել

 
Il Divo խումբը Հոնկոնգում (2005): Ուրս Բյուլերը՝ աջից առաջինը

2003 թվականի դեկտեմբերին Ուրս Բյուլերը սկսեց հանդես գալ նորաստեղծ «Il Divo» խմբում։ Սկսած 2004 թվականից՝ նա մասնակցություն է ունենում կվարտետի համաշխարհային շրջագայություններում, ինչպես նաև նրանք միասին երաժշտական ալբոմներ են ստեղծում, որ շատ ազգային չարթերում առաջին տեղեր են վաստակում։

Նա նաև մասնակցում է տարատեսակ միջազգային երաժշտական փառատոնների։

 
Իլ Դիվոյի համերգային ելույթը, Սեդնեյ, 2012 թվական

Անձնական կյանք խմբագրել

2007 թվականից քաղաքացիական ամուսնության մեջ է «Il Divo» խմբի դիմահարդար Տանյա Ռոդնիի հետ (անգլ.՝ Tania Rodney): Նրանք ունեն դուստր՝ Վիլհելմինան (23 դեկտեմբերի 2008 թ.)[2]: Բնակվում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա։

Սկավառակագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Կենսագրություն». Il Divo (երկրպագուների կայք). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  3. «Biografía Urs Buhler» (իսպաներեն). Il Divo (испанский сайт). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  4. «Fame & Fortune: UK taxes drive Swiss opera star cuckoo». The Sunday Times. 2006 թ․ հունվարի 1. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Urs of Il Divo» (անգլերեն). The Official Il Divo Site. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրս Բյուլհեր» հոդվածին։