Ուրսուլա Ռոդել
Ուրսուլա Ռոդել (գերմ.՝ Ursula Rodel, ապրիլի 28, 1945 - մարտի 5, 2021, Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի մոդելավորող, զգեստների դիզայներ, ձեռնարկատեր, Շվեյցարական Գրան Պրի դիզայնի (գերմ.՝ Schweizer Grand Prix Design) մրցանակակիր (2009)։
Ուրսուլա Ռոդել | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1945 |
Մահացել է | մարտի 5, 2021 (75 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրթություն | Ցյուրիխի կիրառական արվեստի դպրոց և Լոնդոնի նորաձևության քոլեջ |
Մասնագիտություն | դերասանուհի և հագուստ ձևագծող |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Ուրսուլա Ռոդելը մեծացել է Արգաու կանտոնում։ Սովորել է Ցյուրիխի Կիրառական արվեստի դպրոցում, Վաթվիլի տեքստիլ դպրոցում և Լոնդոնի նորաձևության քոլեջում։ Ի սկզբանե աշխատել է որպես ոճաբան[1]։
1972 թվականին Կատարինա Բեբիեի և Սիսսի Զոեբելիի հետ հիմնադրել է Thema Selection նորաձևության ապրանքանիշը[2]։ Որպես դիզայներ՝ Ուրսուլա Ռոդելը ժամանակի ավանգարդ ժանրի մաս է կազմել և հայտնի է եղել իր անդրոգին ոճով[3]։ 1996 թվականից նորաձևության ապրանքանիշները ձևավորել է իր սեփական «Ursula Rodel Création» պիտակի ներքո։
Որպես զգեստների դիզայներ՝ աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ֆեդերիկո Ֆելինին, Կլոդ Բերին, Դանիել Շմիդը և Լարս ֆոն Թրիերը։ Ի թիվս այլոց, զգեստներ է ստեղծել ֆրանսիացի դերասանուհի Մարիա Շնայդերին և Կատրին Դենյովի համար, ում մտերիմ ընկերուհին է եղել[4]։
Վերոնիկա Մինդերի հեղինակած Katzenball-ում Ուրսուլա Ռոդելը չորս այլ լեսբուհիների հետ միասին պատկերացում տվեց նրանց կյանքի մասին։ 2005 թվականին ֆիլմը Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին[5]։ Ռեժիսոր Գաբրիել Բաուրի «Glow» (2017) վավերագրական ֆիլմում նա պատմում է Իրեն Ստաուբի (հայտնի է որպես Լեդի Շիվա) ուղեկիցը լինելու մասին[6]։
2009 թվականին Մշակույթի դաշնային գրասենյակը Ուրսուլա Ռոդելին շնորհել է Շվեյցարական Գրան Պրի դիզայն՝ ի գնահատական նրա աշխատանքի, որով նա ազգային և միջազգային մակարդակում նպաստել է շվեյցարական դիզայնի համբավին[7]։ 2023 թվականին Շվեյցարական ազգային թանգարանը անհատական ցուցահանդես է նվիրել Ուրսուլա Ռոդելի նորաձևությանը[8][9]։
Ֆիլմագրություն (ընտրանի) խմբագրել
- «Վիոլանտա», 1977,
- «Ուրիշների փողերը» (L'argent des autres), 1978,
- «Առեղծվածային աղանդը» (Écoute voir…), 1978,
- «Սպիտակ ճանապարհորդություն» (Weiße Reise), 1980,
- «Տղամարդիկ, որոնց ես սիրում էի» (Je vous aime), 1980,
- «Աֆրիկացին», (L'africain) 1983:
Գրականություն խմբագրել
Gina Bucher: Female Chic. Thema Selection – Geschichte eines Modelabels. Edition Patrick Frey, 2015 Zürich, ISBN 978-3-905929-87-4.[10]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Museum für Gestaltung Zürich. «Ursula Rodel» (գերմաներեն). Վերցված է 2021-11-10-ին.
- ↑ Edition Patrick Frey (Hrsg.): Female Chic. Thema Selection - Geschichte eines Modelabels. 2015.
- ↑ Jürg Zbinden. «Sie machte selektive Frauenpower-Mode». NZZ. Վերցված է 2021-11-10-ին.
- ↑ Jürg Zbinden. «Stilikone: Catherine Deneuve» (գերմաներեն). Վերցված է 2021-11-10-ին.
- ↑ Veronika Minder. «Katzenball». Internet Movie Database. Վերցված է 2021-11-10-ին.
- ↑ Gabriel Baur. «Glow». Internet Movie Database. Վերցված է 2021-11-10-ին.
- ↑ Bundesamt für Kultur. «Ursula Rodel» (գերմաներեն). Վերցված է 2021-11-10-ին.
- ↑ «wild und schön – Mode von Ursula Rodel» (գերմաներեն). Վերցված է 2023-11-27-ին.
- ↑ Ausstellung | 21.07.2023-01.04.2024․ wild und schön․ Mode von Ursula Rodel
- ↑ «Female Chic». Edition Patrick Frey. Վերցված է 2021-08-11-ին.