Շվեյցարական ազգային թանգարան

Շվեյցարական ազգային թանգարան (գերմ.՝ Landesmuseum), գտնվում է Շվեյցարիայի ամենամեծ քաղաքում՝ Ցյուրիխում, Ցյուրիխի կենտրոնական կայարանի հարևանությամբ։

Շվեյցարական ազգային թանգարան
Տեսակռազմական թանգարան, ազգային թանգարան, պատմության թանգարան և հիշողությանն առնչվող հաստատություն
Երկիր Շվեյցարիա[1]
ՏեղագրությունՑյուրիխ
ՎայրՑյուրիխի շվեյցարական ազգային թանգարան (շենք)
Մասն էՇվեյցարական ազգային թանգարան
Ղեկավարության նստավայրՑյուրիխ, Շվեյցարիա
ՀասցեMuseumstrasse 2, 8001 Zürich[1]8001[1]
Հիմնադրվել է1898[2]
Այցելուներ302 304 մարդ (2019)[3]
ՏնօրենԱնդրեաս Սպիլման[4] և Դենիզե Տոնելլա[5][6]
Կայքlandesmuseum.ch
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանի շենքը կառուցվել է 1898 թվականին էկլեկտիկական ոճով, ճարտարապետ Գուստավ Գուլլեմի կողմից ֆրանսիական վերածննդի դարաշրջանի քաղաքային դաստակերտի տեսքով։ Թանգարանի տպավորիչ ճարտարապետությունը՝ տասնյակ աշտարակներով, բակերով և զբոսայգով, Զիլի և Լիմմատ գետերի միջև գտնվող կղզու վրա այն դարձնում է Ցյուրիխի Հին քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։

Թանգարանի մշտական ցուցադրություններն այցելուներին ներկայացնում են Շվեյցարիայի պատմությունը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։ Թանգարանի հավաքածուն տեղակայված է չորս հարկերում` առաջինում տեղակայված են նյութական մշակույթի նախապատմական և վաղ պատմական շրջանի հուշարձանները, երկրորդում` Շվեյցարիայի պատմությանը նվիրված պատկերասրահը, երրորդ և չորրորդ հարկերում `ցուցանմուշներ, որոնք պատմում են շվեյցարացիների կենսակերպի, ինչպես նաև զինանշանների հավաքածուի մասին։ Ուշագրավ և հարուստ էր գոթական արվեստի, ասպետական մշակույթի, քրիստոնեական փայտե քանդակների, պաննոների և փորագրված խորանների հավաքածուն։ Ցունֆտհաուս ցուր Մեյսենում՝ նախկին Ֆրաումյունստերի աբբայության հարևանությամբ, գտնվում է շվեյցարական ազգային թանգարանին պատկանող ճենապակե և կավե իրերի հավաքածուն։ Բացի այդ, թանգարանում ընդգրկված է հավաքածուների պատկերասրահը, որտեղ ցուցադրվում են շվեյցարական կահույքը, զինանոցի աշտարակը, Մուրտենի ճակատամարտի համայնապատկերը և մետաղադրամների սենյակը, որտեղ ներկայացված են 14-16 դարերի շվեյցարական մետաղադրամները, ինչպես նաև որոշ միջնադարյան մետաղադրամներ[7]։

2009 թվականին ցուցասրահի զգալի մասի նորոգման աշխատանքներն ավարտվեցին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել