Ուրոշ Սպայիչ (սերբ.՝ Урош Спајић; փետրվարի 13, 1993(1993-02-13)[1], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ ֆուտբոլիստ, ռուսական «Կրասնոդար» ակումբի և Սերբիայի հավաքականի պաշտպան։

Ուրոշ Սպայիչ
Урош Спајић
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 13, 1993(1993-02-13)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 188սմ
Քաշ 76 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կրասնոդար
Պատանեկան կարիերա
2005—2010 Սերբիա Ցրվենա Զվեզդա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2013 Սերբիա Ցրվենա Զվեզդա 16 (0)
2011—2012  Սերբիա Սոպոտ 34 (0)
2013—2017 Ֆրանսիա Թուլուզ 63 (0)
2016—2017  Բելգիա Անդերլեխտ 28 (1)
2017—2018 Բելգիա Անդերլեխտ 12 (1)
2018—այժմ Ռուսաստան Կրասնոդար 0 (0)
Ազգային հավաքական
2011—2012 Սերբիա Սերբիա (մինչև 19) 8 (0)
2012—2015 Սերբիա Սերբիա (մինչև 21) 10 (0)
2015—այժմ Սերբիա Սերբիա 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ուրոշ Սպայիչը Բելգորոդի «Ցրվենա Զվեզդա» ակումբի սան է։ 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Ուրոշը կատարել է իր նորամուտը հիմնական թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով Սերբիայի գավաթի խաղարկության՝ «Բորաց» ակումբի դեմ խաղում[2]։ Խաղային պրակտիկա ստանալու համար 2011 թվականին վարձավճարով սկսել է հանդես գալ «Սոպոտ» ակումբի կազմում, որը «Ցրվենա Զվեզդայի» ֆարմ ակումբն է։ Սերբիայի առաջնության երրորդ լիգայում մեկուկես տարվա ընթացքում անցկացրել է ընդամենը 34 հանդիպում։ 2012 թվականի ամռանը Սպայիչը վերադարձել է «Ցրվենա Զվեզդայի» կազմ։ Եվրագավաթներում իր նորամուտը կատարել է Եվրոպայի լիգայի որակավորման փուլի՝ ֆրանսական «Բորդո» ակումբի դեմ խաղում[3]։

2013 թվականի հուլիսին նա տեղափոխվել է ֆրանսական «Թուլուզ» ակումբ. տրանսֆերի արժեքը կազմել է 1,5 միլիոն եվրո[4]։ Օգոստոսի 10-ին կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում՝ մասնակցելով «Վալենսյեն» ակումբի հետ խաղին։ Հանդիպման 35-րդ րոպին նա հեռացվել է դաշտից վերջին հույսի խախտման համար հանդիպման մրցավարի սխալի պատճառով, քանի որ կանոնները խախտել էր նրա թիմակից Ստիվ Յագոն[5][6]։ 2013/2014 մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում ամբողջ առաջնության ժամանակ՝ կարևոր տեղ զբաղեցնելով ակումբի պաշտպանությունում։ Հաջորդ մրցաշրջանում նա պակաս հաջողություն է ունեցել։ Հաճախակի վնասվածքների պատճառով նա այդ մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում

2008 թվականի մայիսի 26-ին Սպայիչը պայմանագիր է կնքել «Կրասնոդար» ակումբի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը[7]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Սերբիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում Սպայիչը մասնակցել է Էստոնիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությաններում։ Նա մասնակցել է իր թիմի բոլոր երեք հանդիպումներին[8][9][10]։

2015 թվականի մայիսին ընդգրկվել է Սերբիայի երիտասարդական հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Չեխիայում անցկացվելիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որտեղ նա մասնակցել է հավաքականի բոլոր երեք խաղերին[11][12][13]։

2015 թվականի սեպտեմբերի 4-ին կատարել է իր նորամուտը ազգային հավաքականի կազմում` 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում մասնակցելով Հայաստանի դեմ հանդիպմանը[14]։

2018 թվականին Ուրոշն ընդգրկվել է Սերբիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը, բայց մրցաշարում իր թիմի բոլոր երեք խաղերի ժամանակ գտնվել է պահեստայինների նստարանին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. ««Црвена Звезда» — «Борац» 4:0» (անգլերեն) — transfermarkt.com.
  3. «CRVENA ZVEZDA VS. BORDEAUX 0-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «Spajić u Tuluzu, Zvezdi licenca!» (սերբերեն) — sportske.net. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. «VALENCIENNES VS. TOULOUSE 3-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. «Арбитр удалил не того футболиста. Не в России, а во Франции» (ռուսերեն) — sports.ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. «КРАСНОДАР» ОФОРМИЛ ТРУДОВЫЕ ОТНОШЕНИЯ С УРОШЕМ СПАИЧЕМ
  8. «SERBIA U19 VS. FRANCE U19 0-3» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին.
  9. «SERBIA U19 VS. ENGLAND U19 1-2» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  10. «CROATIA U19 VS. SERBIA U19 3-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  11. «GERMANY U21 VS. SERBIA U21 1-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  12. «SERBIA U21 VS. CZECH REPUBLIC U21 0-4» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  13. «DENMARK U21 VS. SERBIA U21 2-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  14. «SERBIA VS. ARMENIA 2-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրոշ Սպայիչ» հոդվածին։