Այս հոդվածը Սադարակի շրջանում գտնվող Ուրմիա լքված բնակավայրի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ուրմիա (այլ կիրառումներ)։

Ուրմիա, հայկական լքված բնակավայր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանում[1]։

Ավերված գյուղ
Ուրմիա
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար հանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՍադարակի շրջան
Տվյալ կարգավիճակում19-րդ դարի վերջերից թվականից
Խոսվող լեզուներՀայերեն
(մինչև 19-րդ դարի կեսերը)
Ադրբեջաներեն
(19-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի վերջեր)
Ազգային կազմՀայեր
(մինչև 19-րդ դարի կեսերը)
Ադրբեջանցիներ
(19-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի վերջեր)

Տեղադրություն խմբագրել

Բնակավայրը տեղակայված է եղել Սադարակ (նախկին Սանդրուք) ավանից մոտավորապես 7 կմ հեռու դեպի արևմուտք[1]։

Պատմություն խմբագրել

Նախկին բնակավայրի մասին քիչ տեղեկություններ են հայտնի։ Եղել է միջին մեծության գյուղ, որտեղից հայ ազգաբնակչությունը հեռացել է 19-րդ դարի կեսերից հետո։ Հետագա տասնամյակներում այնտեղ են հաստատվել ներկայիս ադրբեջանցիների նախնիները, ովքեր աստիճանաբար պատմական գյուղի շինությունները, գերեզմանները ավերել են[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 165։