Վլադիսլավա Ուրազովա (ռուս.՝ Владислава Сергеевна Уразова, օգոստոսի 14, 2004(2004-08-14), Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս սպորտային մարմնամարզիկ, 2020 թվականի օլիմպիական չեմպիոն (թիմի կազմում), 2021 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր անհավասար զուգափայտերի վարժությունում։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2021)[1]։ 2020 թվականի դրությամբ նա Ռուսաստանի հավաքականի անդամ է[2]։

Վլադիսլավա Ուրազովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ և gymnast
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 14, 2004(2004-08-14) (19 տարեկան)
Ծննդավայր՝Դոնի Ռոստով, Ռուսաստան

Պատանիների առաջին աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն (2019) թիմային բազմամարտում և անհավասար զուգափայտերի վրա, ինչպես նաև անհատական բազմամարտի արծաթե մեդալակիր և հենացատկում՝ բրոնզե։

Կենսագրություն խմբագրել

Վլադիսլավա Ուրազովան ծնվել է Դոնի Ռոստովում 2004 թվականի օգոստոսի 14-ին[3] և սկսել է մարմնամարզությամբ զբաղվել չորս տարեկանում[4]։

2017 խմբագրել

2017 թվականի ապրիլին Վլադիսլավա Ուրազովան Ռուսաստանի պատանեկան առաջնությունում նվաճել է (սպորտի վարպետի թեկնածուի հայտ) ոսկե մեդալ հենացատկում։ Ռոստովի մարզի բազմամարտի թիմի կազմում գրավել է 6-րդ տեղը[5] և զբաղեցրել է 4-րդ տեղն անհատական բազմամարտում։ Հենացատկից բացի նա անհատական ելույթներում եզրափակիչ է հասել նաև ազատ վարժություններում, որտեղ դարձել է 4-րդը[6]։

2018 խմբագրել

Չելյաբինսկում անցկացված Ռուսաստանի 2018 թվականի պատանեկան առաջնությունում Վլադիսլավա Ուրազովան անհատական բազմամարտում նվաճել է արծաթե մեդալ, ինչպես նաև երեք ոսկե մեդալ երեք առանձին մարզաձևերում՝ հենացատկում, գերանի վրա և ազատ վարժություններում։ Թիմի հետ զբաղեցրել է չորրորդ տեղը։

Օգոստոսին Վլադիսլավա Ուրազովան ներկայացրել է Ռուսաստանը Գլազգոյում կայացած Եվրոպայի առաջնության պատանեկան մրցումներում։ Թիմի կազմում արժանացել է արծաթե մեդալի։ Բացի այդ, նա 7-րդն է եղել հենացատկում և 5-րդը՝ ազատ վարժությունում[7]։

2019 խմբագրել

2019 թվականին Պենզայում անցկացված Ռուսաստանի առաջնությունում Վլադիսլավա Ուրազովան նվաճել է երեք ոսկե մեդալ՝ հաղթելով անհատական բազմամարտում, հենացատկում և անհավասար զուգափայտերի վրա, և արծաթե մեդալ ազատ վարժություններում։ Գերանի վրա վարժություններում եղել է չորրորդը։

Հունիսին Ելենա Գերասիմովայի, Վիկտորյա Լիստունովայի և պահեստային Յանա Վորոնայի հետ միասին ներկայացրել է Ռուսաստանը Դյորում (Հունգարիա) անցկացված աշխարհի առաջին պատանիների առաջնությունում[8]։ Վլադիսլավա Ուրազովան նվաճել է երկու ոսկե մեդալ` թիմային և անհավասար զուգափայտերի վրա վարժություններում։ Անձնական բազմամարտում դարձել է արծաթե մեդալակիր։ Բացի զուգափայտերից, նա եզրափակիչ է հասել ևս երկու առանձին մրցումներում՝ հենացատկում, որտեղ նվաճել է բրոնզը և գերանի վրա, որտեղ դարձել է 4-րդը։

2021 խմբագրել

2021 թվականի Ռուսաստանի առաջնությունում Վլադիսլավա Ուրազովան Պենզայում ոսկե մեդալ է նվաճել անհավասար զուգափայտերի վրա, արծաթե մեդալ՝ թիմում և անհատական բազմամարտում ու ազատ վարժություններում։

Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում Վլադիսլավան զբաղեցրել է բացարձակ առաջնության որակավորման երրորդ տեղը, սակայն չի կարողացել մասնակցել եզրափակչին՝ պարտվելով երկու հայրենակիցներին՝ Անգելինա Մելնիկովային և Վիկտորյա Լիստունովային։ Ուրազովան անհավասար զուգափայտերի վրա վարժություններում անցել է եզրափակիչ և դարձել արծաթե մեդալակիր:

2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում (Տոկիո) Վլադիսլավա Ուրազովան թիմի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն Անգելինա Մելնիկովայի, Վիկտորյա Լիստունովայի և Լիլա Ախաիմովայի հետ միասին 169.528 միավորով՝ գերազանցելով ԱՄՆ-ի հավաքականին (166.096 միավոր)[9]։

Վիճակագրություն խմբագրել

Պատանեկան խմբագրել

 
Ուրազովան (կենտրոնում) 2019 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում (անհավասար զուգափայտեր)
Տարի Մրցաշար Թիմ ԱԲ Հեն․ Զուգ․ Գերան Ազատ
2017 Ռուսաստանի առաջնություն 4   4
Վորոնինի գավաթ      
2018 City of Jesolo Trophy          
Ռուսաստանի առաջնություն     4 4
Եվրոպայի առաջնություն   20 7 5
Վորոնինի գավաթ          
2019 City of Jesolo Trophy     4    
Ռուսաստանի առաջնություն       4  
Աշխարհի պատանեկան առաջնություն         4
Ռուսաստանի գավաթ        
Top Gym          

Մեծահասակներ խմբագրել

Տարի Մրցաշար Թիմ ԱԲ Հեն․ Զուգ․ Գերան Ազատ
2021 Ազգային առաջնություն       7  
Եվրոպայի առաջնություն  
Ռուսաստանի գավաթ     7  
Օլիմպիական խաղեր   4 8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ПРИКАЗ "О ПРИСВОЕНИИ ПОЧЕТНОГО СПОРТИВНОГО ЗВАНИЯ «ЗАСЛУЖЕННЫЙ МАСТЕР СПОРТА РОССИИ»"». Министерство спорта Российской Федерации. 28.07.2021. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին.
  2. «Женщины | Команды». Федерация спортивной гимнастики России. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
  3. «Vladislava Urazova (Владислава Уразова)». russiangymnastvideos.blogspot.
  4. «Artistic Gymnastics URAZOVA Vladislava». Tokyo 2020 Olympics (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  5. «Первенство России по спортивной гимнастике юниоры/юниорки 2017». Федерация спортивной гимнастики России. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.http://sportgymrus.ru/wp-content/uploads/2017/03/Sorevnovaniya-S4-komandnoe-pervenstvo-yuniorki.pdf
  6. «2017 Russian Junior Championships Results». The Gymternet. 2017 թ․ ապրիլի 6.
  7. «2018 European Championships Results». The Gymternet. 2018 թ․ օգոստոսի 6.
  8. «Russia Wins the First Junior Worlds». Gymnovosti. 2019 թ․ հունիսի 29.
  9. «With Simone Biles out, Russia wins women's gymnastics team gold in Tokyo». Yahoo! Sports. 2021 թ․ հուլիսի 27.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավա Ուրազովա» հոդվածին։