Ուտի Առանձնակ
Մեծ Հայքի Ուտիք նահանգի գավառ
ԱշխարհագրությունԽմբագրել
Տեղեկայվում է Տրտու (Թարթառ) գետի ավազանում։ Ընդգրկել է Արցախ նահանգից մինչև Կուր գետն ընկած ընդարձակ հարթավայրը։ Հիմնականում համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի Բարդայի շրջանի տարածքին։
ՊատմությունԽմբագրել
Ուտի առանձնակում 462 թվականին հիմնված Պարտավ քաղաքը Սասանյան Պարսկաստանի տիրապետության ժամանակ (V-VII դդ.) եղել է Աղվանից մարզպանության կենտրոնը, իսկ արաբական տիրապետության հաստատումից (VII դ.) հետո՝ Արմինա կուսակալության երկրորդ կենտրոնը։ 562 թվականից այն դարձել է նորաստեղծ Աղվանից կաթողիկոսության աթոռանիսը (IX դարասկզբից փոխադրվել է Բերդակուր)։ Ուտի առանձնակի միջնադարյան բնակավայրերից հիշատակվում է Կաղանկատույք գյուղը, ուր ծնվել է հայ պատմագիր Մովսես Կաղանկատվացին։
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
- Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
- Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
- Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981