Բերդակուր, Բերդակ, Բերդաքար, ավան Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։

Տեղադրվում է Խաչենի Վարնկաթաղ (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտակերտի շրջանի Լյուլասազ) գյուղի մոտ՝ Թարթառ գետի աջ ափին։ Բերդկուրը եղել է Աղվանից կաթողիկոսների ամառանոցը։ Հովհաննես Բ կաթողիկոսը (799–824) Աղվանից կաթողիկոսության գահանիստը Պարտավից փոխադրել է Բերդկուր, որտեղ այն մնացել է մինչև XI դ․ վերջը։

Բերդկուրը այժմ ավերակ է։

Գրականություն խմբագրել

  • Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե․, 1961։
  • Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։
  • Բարխուդարյան Մ․, Արցախ, Բաքու, 1895։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 420