Օլեգ Ուտգոֆ
Օլեգ Վլադիմիրի Ուտգոֆ (ուկրաիներեն՝ Олег Володимирович Утгоф, ավելի հայտնի է որպես Ալեք Ուտգոֆ (անգլ.՝ Alec Utgoff), մարտի 1, 1986[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]), ուկրաինացի-բրիտանացի դերասան։
Օլեգ Ուտգոֆ ուկրաիներեն՝ Олег Утгоф | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Կրթություն | Լոնդոնի Դրամա Սենթր |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Խաղացել է Ալեքսեյի դերը «Տարօրինակ դեպքեր» սերիալի երրորդ սեզոնում։ Նրա այլ դերերից են Ալեքսանդր Բորովսկին «Ջեք Ռայան։ Քաոսի տեսություն»[4][5] ֆիլմում (2014), Դմիտրին` «Մորդեկայ» (2015)[6] և Ալեքսեյը Սան Անդրեաս ֆիլմերում (2015)[7]։
Կենսագրություն խմբագրել
Օլեգ Ուտգոֆը ծնվել է Կիևում, Ուկրաինա։ Մայրը դիրիժոր Ռոզա Ուտգոֆն է, հայրը` Ուկրաինայի վաստակավոր վիրաբույժ Վլադիմիր Ուտգոֆը։ 1997 թվականին 11 տարեկան հասակում նա տեղափոխվել է Լոնդոն, Անգլիա։ Նրա եղբայր Ալանը ֆինանսիստ է, իսկ ծնողները դեռևս ապրում են Կիևում։ Էթնիկ Ուտգոֆը կիսով չափ ռուս է և կիսով չափ օս։ Կրթությունը ստացել Է Լոնդոնի դրամատիկական արվեստի կենտրոնում (անգլ.՝ Drama Centre London)։ Նա ազատ խոսում է ռուսերեն, ուկրաիներեն և անգլերեն։
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմեր
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2010 | Զբոսաշրջիկը | Ֆեդկա | |
2010 | Բլուրներից վերև | Աարոն | կարճամետրաժ ֆիլմ |
2011 | «Ինչուները» | Տորպեդա | կարճամետրաժ ֆիլմ |
2012 | Սեզոնային տունը | Իոսիֆ | |
2013 | Սովորական մարդիկ | Վեյկո | |
2013 | Հատուկ ուժերի ապստամբությունը | Կոստյա | |
2013 | Ժառանգություն | Ռիկով | Հեռուստաֆիլմ |
2014 | Ջեք Ռայան։ Քաոսի տեսություն | Ալեքսանդր Բորովսկի | |
2015 | Մորդեկայ | Դմիտրի | |
2015 | Սան Անդրեաս | Ալեքսեյ | |
2015 | Առաքելությունն անիրագործելի է։ Վտարվածների տոհմը | A400 անձնակազմի անդամ | |
2016 | Նույնպիսի դավաճան, ինչպես մենք | Նիկի |
Հեռուստասերիալներ
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2010 | Ուրվականներ | Գլխավոր կիբեր-կողոպտիչ | 1 սերիա |
2013-2014 | Սխալ մարդիկ | Յուրի ու Դմիտրի | 6 սերիա |
2016 | Կապիկների իշխանություն | Ալեք | 6 սերիա |
2019 | Տարօրինակ դեպքեր | Ալեքսեյ | 4 սերիա |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://twitter.com/AlecUtgoff/status/704600205606461440 — Twitter, 2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Utgoff, Alec [@AlecUtgoff] (March 1, 2016). «So today I'm officially 30 as of 11am! Wishing everyone a happy mood and to live with no regrets:) Time passes quickly #notolderbetter» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ «Alec Utgoff at Jack Ryan: Shadow Recruit Premiere» (Interview).
- ↑ «Плохой парень Олег Утгоф». New Style (ռուսերեն). 2012 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Mortdecai Book Trilogy and Movie IMDB: Lionsgate Film Stars Johnny Depp, Gwyneth Paltrow in Action Comedy». Latin Post. 2014 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «San Andreas, la California rasa al suolo dal leggendario terremoto». Cinema Fanpage (իտալերեն). 2015 թ․ մարտի 10. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Ուտգոֆ» հոդվածին։ |