Ուսյա

չինական ֆենտեզիի արկածային ժանրը

Ուսյա (չինարեն՝ 武俠), չինական ֆենտեզիի արկածային ժանր (գրականություն, հեռուստատեսություն, կինեմատոգրաֆիա), որը հենվում է արևելյան մենամարտերի վրա։ Ուսյան կինոյում իրենից ներկայացնում է մարտական արվեստների մասին հագեցած ֆանտաստիկ տարրերով ֆիլմեր։ «Ուսյա» տերմինը ձևավորվել է ուշու (մարտական արվեստ) և սյա (ասպետ) բառերի միաձուլումից։

Ուսյա
Изображение логотипа
«Գետային գործարաններ» վեպի հին պատկերազարդումը

Ժանրի պատմություն խմբագրել

Այդ ժանրի առաջին ստեղծագործությունը գրվել է Տան դինաստիայի ժամանակաշրջանի «Կունլունյան ստրուկը» նովելը, որը պատմում է սևամորթ ստրուկի մասին, ով տանիքից տանիք թռնելու և պատերի վրա բարձրանալու կարողության շնորհիվ մանդարինյան հարեմից փրկում է իր տիրոջ ընկերուհուն։ Ուսյա ժանրին կարելի է նաև դասել հայտնի միջնադարյան «Գետային գործարաններ» վեպը։

Մին (1368-1644) և Ցին (1644-1912) արքայատոհմերի կառավարման ժամանակ, «ազնվազարմ ավազակներ» պատկերները արգելված էին, որպեսզի ֆանտաստիկ մենամարտերի նկարագրությունը չոգևորեին կայսրեր ենթակաների հոգիները։ Ժանրը երկրորդ կյանք ստացավ կայսերական Չինաստանի կործանման ժամանակ, 20-րդ դարասկզբին։

Չինաստանի կոմունիստական իշխանությունը բացասական էր վերաբերվում ուսյայի հեղինակներին, սակայն Թայվանում և Հոնգ Կոնգում 1960-1980-ականներին ուսյան դարձավ ամենահայտնի ժանրերից մեկը հանրային մշակույթում։ Ամենահայտնի երեք հեղինակներն էին Ցզին Յունը, Գու Լունը և Լյան Յուշենը։ Արևմուտքում ուսյայի երկրպագուները թարգմանում էին Ցզին Յունի աշխատանքները։ 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին հայտնվեցին ուսյա ժանրի համակարգչային խաղեր (Jade Empire, Dynasty Warriors):

Հիմնական հատկանիշներ խմբագրել

 
Ճենապակե ափսեներ «Գետային գործարաններ» թեմայի պատկերով (Կանսի ուղղություն, XVIII դար)

Ուսյայի գործողությունները տեղի են ունենում հատուկ հորինված աշխարհում («ցզյանհու» կամ «մարտական աշխարհ»), որում ապրում են մենամարտերի վարպետները, ովքեր բաժանված են տարբեր միությունների, տոհմների և դպրոցների միջև։ Օրենքները և դատերը այդտեղ անկայուն են, ինչի արդյունքում ազնվազարմ և ուժեղ մարտիկները պետք է պահեն կարգուկանոնը։

Շատ դեպքերում այդ առաջադրանքը տրվում է մի երիտասարդի, ով զգալով մեծ ցավ, պատվով դուրս է գալիս բոլոր փորձությունները հաղթահարելու, որպեսզի ամբողջ Չինաստանում դառնա «մենամարտերի լավագույն վարպետ»։ Ռոբին Հուդի նման, նա օգնում է բոլորին, ովքեր օգնության կարիք ունեն։ Այլ տարբերակներում ազնվազարմ մենամարտի վարպետները կռվում է նույնքան ուժեղ, բայց ոչ ազնիվ թշնամիների դեմ։ Որպես կանոն, վերջում հերոսը մահանում է։

Ուսյան կինոյում խմբագրել

Չինաստանում նկարահանված առաջին ուսյա ժանրի ֆիլմը «Կարմիր լոտոսի տաճարի կիզումն» էր (1928)։ 1960-ականների կեսից սկսած և մինչև 1980-ականների կեսը ուսյա ժանրի ֆիլմերը արտադրվում էին սինգապուրյան Շաո եղբայրների ստուդիայում։ Այդ ստուդիայի գլուխգործոցը «Միձեռքանի սուսերակիրը» մարտաֆիլմն է (1967), որի գլխավոր դերում Ջիմմի Վան Յուեմն է։

Բնօրինակ հայացքը ուսյա ժանրի վրա, եղել է հայտնի հոնկոնգյան ռեժիոր և կինոդերասան Չու Յուանի մոտ (հայտնի է Ջեկի Չանի «Ոստիկանական պատմություն» ֆիլմի գլխավոր չարագործի դերով), ով 1970-ականներին Շաո եղբայրների ստուդիայում նկարահանեց մի քանի անսովոր ֆիլմեր, որոնց գլխավոր դերում Տի Լունն էր (օրինակ, «Կախարդական շեղբը»)։

1970-ականների կեսի սկսած ուսյա ֆիլմերի հայտնիությունը արագ ընկավ[1], դրանց փոխարինեցին ավելի ռեալ ֆիլմերը քունգ ֆուի կամ չինական ձեռնամարտի մասին ֆիլմերը, որոնցում հիմնականում գլխավոր դերում Բրյուս Լին էր («Մեծ ձեռնամարտ», 1971, «Վրեժի բռունցքը», 1972)։

Հատուկ էֆեկտների տարածումով Չինաստանի տնտեսական անկումով ստեղծվում էին չինական ֆանտաստիկ մարտական արվեստների վերածննդի նախադրյալները։ Այդ գործում մեծ դեր խաղաց թայվանացի ռեժիսոր Էնգ Լին. նրա հայտնի աշխատանքներից է «Գաղտնագողի վագրը, թաքնվող վիշապը» (2000) ֆիլմը, որը ԱՄՆ-ում դարձավ ոչ անգլալեզու ամենամեծ շահույթ ունեցող ֆիլմը պատմության մեջ և արժանացել է «Օսկար» մրցանակի տասը անվանակարգերում։

Էնգից հետո, ուսյայի վրա ուշադրություն դարձրեց չինացի ռեժիսոր Չժան Իմոուն, նրա հայտնի ֆիլմերն են՝ «Հերոսը» և «Թռչող դաշույնների տունը»։

Վերջին ժամանակներում նկատվել է[2] ուսյա ժանրի ազդեցությունը (գերարագ շարժումներ, ռեակցիա, հարվածներ, թռիչքներ) հոլիվուդյան բլոկբաստերների վրա (օրինակ «Մատրիցա» տրիլոգիան)։ Կան նաև ուսյա ժանրի կատակերգություններ, օրինակ, Չոու Սթիվենի «Խնդիրների լուծում քունգ ֆուի տարբերակով» ֆիլմը և DreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ «Քունգ ֆու Պանդա» մուլտֆիլմը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Sam Ho. From Page to Screen: A Brief History of Wuxia Fiction. // Heroic Grace: The Chinese Martial Arts Film, ed. David Chute and Cheng-Sim Lim. Los Angeles, 2003.
  • Jeff Yang, Art Black. Once Upon a Yime in China : a Guide to Hong Kong, Taiwanese, and Mainland Chinese Cinema. Atria Books, 2003.