Ներսես Ունանյան

հայ քանդակագործ, նկարիչ
(Վերահղված է Ունանյան Ներսեսից)

Ներսես Ունանյան (օգոստոսի 1, 1924(1924-08-01)[1][2][3], Սամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[2] - դեկտեմբերի 18, 1957(1957-12-18)[1][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), սփյուռքահայ քանդակագործ։

Ներսես Ունանյան
Ծնվել էօգոստոսի 1, 1924(1924-08-01)[1][2][3]
ԾննդավայրՍամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[2]
Մահացել էդեկտեմբերի 18, 1957(1957-12-18)[1][3] (33 տարեկան)
Վախճանի վայրըՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Քաղաքացիություն Ուրուգվայ[3]
Ազգությունհայ
ԿրթությունՀանրապետական համալսարան[2]
Ստեղծագործություն(ներ)Հայոց ցեղասպանության հուշարձան
Ժանրխեցեգործություն
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, գծանկարիչ և նկարիչ-փորագրող
 Nerses Ounanian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հունաստանում 1920 թվականին։ 1928 թվականին ընտանիքով տեղափոխվել է Ուրուգվայ։ Ավարտել է Մոնտեվիդեոյի համալսարանի Պլաստիկ արվեստների դպրոցը։ Երկու տարի սովորելուց հետո մասնակցել է Ազգային սալոնի մրցույթին և «Մերկ կինը» քանդակի համար արժանացել հատուկ մրցանակի, իսկ 1942 թվականին՝ օտարերկրացիների համար սահմանված ոսկե մեդալի։ Նույն մեդալին Ունանյանն արժանացել է 1944 թվականին՝ «Մտորում», 1948 թվականին՝ Խաչից իջեցնելը», 1949 թվականին՝ «Մայրություն», 1950 թվականին՝ «Կյանքի դեզինտեգրացիա» հարթաքանդակների համար։
1949 թվականին կատարել է 16 նկարազարդում բանաստեղծ Է․ Պինտոյի գրքի համար։

 
Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակի «Արծիվ» քանդակը

Ստեղծագործություններ խմբագրել

 
Հուշարձան նվիրված հայոց ցեղասպանությանը, Մոնտեվիդեո, քանդակագործ` Ներսես Ունանյան

1950 թվականին կազմակերպել է առաջին անհատական ցուցահանդեսը՝ ներկայացնելով տարբեր ժանրերի մոտ 70 աշխատանք (քանդակներ քարից, գիպսից, թրծակավից, փորագրանկարներ, գծանկարներ)[4]։ Ունանյանը հետևել է տարբեր ուղղությունների։ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված «Հանուն մշակույթի խաղաղության» միջազգային տարվա շրջանակներում ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի՝ Ուրուգվայի Հայկական գործակալության կողմից կազմակերպվեց Ունանյանի 30 աշխատանքների ցուցադրությունը Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի սրահում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Ունանյան» հոդվածին։