Այդըն Ալիզադե
Այդըն Արիֆ օղլու Ալիզադե (Ալիև) (ադրբ.՝ Aydın Arif oğlu Əlizadə, հոկտեմբերի 21, 1963, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի կրոնագետ, փիլիսոփայության պատմաբան, մշակութաբան, պատմաբան, գրող, վիճաբան։
Այդըն Ալիզադե ադրբ.՝ Aydın Arif oğlu Əlizadə | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Կրթություն | Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարան |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Երկեր | Ալիզադե, Ա.Ա. Իսլամական հանրագիտարանային բառարան, Մ., 2007 |
Մասնագիտություն | գիտնական |
Աշխատավայր | Գիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան) |
Անդամություն | Գիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան) |
Կայք | alizadeh.narod.ru |
Aydin Alizadeh Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱյդըն Ալիզադեն ծնվել է 1963 թվականին հոկտեմբերի 21-ին Բաքվում՝ ծառայողների ընտանիքում։ Իսկենդեր Ալիևի և Աբութալիբ Աբդուլլաևի թոռն է[1]։
Միջնակարգ դպրոցի ավարտից հետո բարձրագույն կրթություն է ստացել է Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանում։ Աշխատել է գյուղատնտեսական ոլորտում, 1981-1983 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ՌԾՈՒ-ում[1]։
1997-2000 թվականներին սկսել է զբաղվել գիտական գործունեությամբ։ 1997 թվականին դարձել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայությոան և իրավունքի ինստիտուտի հայցորդ։ 2001 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 2009 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը։ 2003 թվականից աշխատում է ԱԳԱԱ Փիլիսոփայությոան և իրավունքի ինստիտուտում, որտեղ զբաղեցնում Հասարակակագիտության բաժնի գլխավոր գիտական աշխատակցի և հասարակական գիտությունների ատենախոսական խորհրդի անդամի պաշտոնները[2]։
Զանազան փիլիսոփայական և կրոնագիտական գիտաժողովների մասնակից է[3]։