Ումբիլիկուս Ուրբիս

Ումբիլիկուս Ուրբիս (իտալ.՝ Umbilicus Urbis), տաճարի մնացորդներ Հռոմի ֆորումում։ Համարվել է Հռոմի և Հռոմեական Հանրապետության խորհրդանշական կենտրոնը։ Միաժամանակ հանդիսանում էր որպես mundus՝ տեղ, որտեղից բացվում էր մուտք դեպի ստորգետնյա աշխարհ։ Կառուցվել է հանրապետության ժամանակաշրջանում։ Այստեղ աստվածներին զոհաբերություններ էին մատուցվում։ Սկզբնական մարմարապատ տաճարից պահպանվել է միայն հիմքի մի փոքր հատված։ Վերջինիս բարձրությունը 2 մետր է, տրամագիծը՝ 4,45 մետր։ Տեղակայված է Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամարի կողքին, Ռոստրայի ետևում։

Արխիվ
Ումբիլիկուս Ուրբիս
Umbilicus urbis
UmbilicusUrbiPlate.jpg
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀռոմՀռոմի ֆորում

ՊատմությունԽմբագրել

Ըստ հռոմեական լեգենդի Հռոմուլոսը հիմնադրում է Հռոմը, Ֆորումում մի շրջանաձև անցք է բաց անում։ Տարվա առաջին պտուղները գցում են անցքի մեջ որպես զոհաբերություն, և Հռոմի բոլոր քաղաքացիները պետք է իրենց ծննդավայրերից բերված մի բուռ հող լցնեին։

«Mundus»-ը (լատիներեն՝ աշխարհ), ինչպես վկայում են աղբյուրները, եղել է ստորգետնյա կառույց, որտեղից մուտ էր բացվում դեպի ստորգետնյա աշխարհ։ Հնարավոր է, որ Ումբիլիկուս Ուրբիսը եղել է «Mundus»-ի վերգետնյա մասը։ Վերջինս բացվում էր տարին միայն երեք անգամ։ Դրանք համարվում էին «dies nefasti» օրեր, և այդ ժամանակ արգելվում էին պաշտոնական գործառնությունները կրոնական շրջանում, որովհետև ընդհատակյա չար ուժերը պետք է դուրս գային այնտեղից։

Սկզբնական Ումբիլիկուսը հավանաբար կառուցվել է Ք․ ա 2-րդ դարում։ Այսօրվա մնացորդները վերագրվում են Սեպտիմիուս Սևերուսի ժամանակաշրջանին։ Նրան կից կառուցված հաղթակամարը կառուցվեց 203 թվականին, և հին հուշարձանի բեկորներն օգտագործվեցին նորում։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել