Ռոստրա (ամբիոն)
Ռոստրա (իտալերեն՝ Rostri, նավի քիթ), ընդարձակ հարթակ Հռոմում հանրապետության և կայսրության ժամանակաշրջանում[1]։ Ճարտասանները կանգնում էին ռոստրայի վրա, դեմքով դեպի կոմիցիումի հյուսիսային կողմն ու ճառ էին արտասանում։ Հաճախ դա վերաբերվում է ամբիոններին կամ տրիբունաներին[2], որոնց առաջին տարբերակները թվագրվում են Հռոմի թագավորության ժամանակաշրջանին, ինչպիսին օրինակ Վուլկանալն էր[3][4]։ Տրիբունան ստացել է ռոստրա անվանումը, քանի որ զարդարված է եղել թշնամու նավերի քթերով, որոնք բերվել էին Ք․ ա․ 338 թվականին Անցիումում տարած հաղթանակի ժամանակ (Ք․ ա․ 340-338 թթ)[5]։
Ռոստրա (ամբիոն) Rostri | |
---|---|
Երկիր | ![]() |
Հռոմ | Հռոմի ֆորում |
![]() | |
![]() |
Ռոստրա ՎետերաԽմբագրել
Առաջին ռոստրաներն ունեին փայտից պատրաստված սովորական հարթակ, որը նման էր հռոմեական տրիբունային[6]։ Ռոստրայի առաջին օրինակը Ռոստրա Վետերան էր, որն իրենից ներկայացնում էր առանձին շինություն Կոմիցիումում։ Կառուցվել է Մ․ թ․ ա․ 500 թվականին։ Հին ռոստրայի մնացորդները տուֆից աստիճանների հետ միասին պեղել են հնագետները[7]։ Այն ունեցել է ամֆիթատրոնի պես կոր ձև, սյուների վրա կառուցված հարթակ, որի վրա կարելի էր բարձրանալ կողմնային աստիճաններով։ Ք․ ա․ 44 թվականին Հուլիոս Կեսարը Հռոմի ֆորումի վերակառուցման ժամանակ վերացրել է Ռոստրա Վետերան[8]։ Ֆորումի կենտրոնական առանցքում կառուցել է նոր ամբիոն, որը նշվում էր որպես Ռոստրա Նովա կամ Կեսարյան Ռոստրա։ Վերջինս անավարտ է մնացել Կեսարի մահվան պատճառով, և դրա կառուցումը ավարտին է հասցրել Օգոստոսը՝ ընդլայնելով այն և ուղղանկյուն դարձներով առջևի մասը։ Այս ռոստրայի հետքերը կարելի է տեսնել առ այսօր։
Ք․ ա․ 29 թվականին Օգոստոսն ավարտին է հասցնում Կեսարի տաճարի կառուցումը, որի բարձրադիր հիմքը ներառում էր մեկ այլ ռոստրա։ Այն գտնվում էր Կեսարյան Ռոստրայի դեմ դիմաց և զարդարված էր Ակտիումի ծովամարտից բերված նավաքթերով։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Nichols, Francis Morgan (1877). The Roman Forum. London. Longmans and Co. p. 196. ISBN 978-1-4373-2096-1.
- ↑ Richardson, Lawrence (1992). A new topographical dictionary of ancient Rome. The Johns Hopkins University Press. p. 400. ISBN 978-0-8018-4300-6.
- ↑ Lanciani Rodolfo Amedeo (1900)։ The ruins and excavations of ancient Rome։ Bell Publishing Company (1979)։ էջ 278։ ISBN 0-517-28945-8
- ↑ O'Connor Charles James (1904)։ The Graecostasis of the Roman forum and its vicinity։ University of Wisconsin։ էջ 183։ ISBN 978-1-104-39141-6
- ↑ Murray, Michaēl, William Michael, Phōtios (1989). Octavian's campsite memorial for the Actian War. DIANE Publishing. p. 109. ISBN 978-0-87169-794-3.
- ↑ Forbes, S. Russell (January 1, 1892). Rambles in Rome: An Archaeological and Historical Guide to the Museums, Gal. Thomas Nelson and Sons. pp.43.
- ↑ Freyberger K. Daa Forum Romanum. стр 30
- ↑ Sumi, Geoffrey (September 28, 2005). Ceremony and power: performing politics in Rome between Republic and Empire. University of Michigan Press; illustrated edition. pp.78–80. ISBN 978-0-472-11517-4.