Ալեքսեյ Շովկունենկո
Ալեքսեյ Ալեքսեևի Շովկունենկո (ուկրաիներեն՝ Олексій Олексійович Шовкуненко, մարտի 9 (21), 1884, Խերսոն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 12, 1974[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի նկարիչ։
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Օդեսայի գեղարվեստի ուսումնարանում (1901-1908 թվականներ) և Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1909-1917 թվականներ)։ Աշխատել է ջրաներկի տեխնիկայով։ Ստեղծել է հոգեբանական դիմանկարներ («Բ․ Ի․ Յակովլև» (1944 թվական), «Ս․ Ա․ Կովպակ» (1945 թվական), «Մ․ Ի․ Լիտվինենկո-Վոլգեմուտ», «Մ․ Գ․ Լիսենկո» (երկուսն էլ՝ 1947 թվական), բոլորը՝ Ուկրաինայի ուկրաինական կերպարվեստի թանգարան, Կիև), բնանկարներ («Դնեպրոշին» շարքը, 1930-1932 թվականներ, Ուկրաինայի ուկրաինական կերպարվեստի թանգարան), Ուկրաինայի, Մոլդովայի բնության տեսարաններ («Գարուն», 1955 թվական, Օդեսայի գեղարվեստի թանգարան)։ Եղել է մանկավարժ, 1935 թվականից՝ Կիևի գեղարվեստական ինստիտուտի պրոֆեսոր։ Տարաս Շևչենկոյի անվան Ուկրաինական ԽՍՀ պետական մրցանակ (1970 թվական)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Шовкуненко Алексей Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Շովկունենկո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 545)։ |