Ուխտաձոր (Էրզրումի գավառ)

Ուխտաձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, Իգդաձոր գետի ափին։

Գյուղ
Ուխտաձոր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներԵգտաձոր, Ըղտաձոր, Ըղտասոր, Իգդաձոր, Իգդացոր, Ուգտափոր, Ուղտաձոր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ25000
Ուխտաձոր (Էրզրումի գավառ) (Աշխարհ)##
Ուխտաձոր (Էրզրումի գավառ) (Աշխարհ)

Հանդիսանում էր ամառանոցավայր։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Անվանումը նշանակում էր ուղտի ձոր կամ ուխտի ձոր։

Կլիմա խմբագրել

Գյուղն ուներ զով և առողջարար կլիմա։

Պատմություն խմբագրել

Հայ բնակչությունը կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Ողջ մնացածները տարագրվել են օտար երկրներ։

Բնակչություն խմբագրել

1878 թվականին ուներ 347 բնակիչ, որից 292-ը հայեր։ XIX դարի վերջին ուներ 60 տուն հայ և 30 տուն թուրք բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էին։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ուխտաձորի մոտակայքում կար Խաչի Լույս մատուռը և Ս. Հարություն ուխտատեղին[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 185

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 103