Ուլքյու Ադաթեփե
Ուլքյու Ադաթեփե (թուրքերեն՝ Ülkü Adatepe, նոյեմբերի 27, 1932, Անկարա, Թուրքիա - օգոստոսի 1, 2012, Սաքարյայի մարզ, Թուրքիա), Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգրած ամենափոքր դուստրը։ Մինչև հինգ տարեկանը Աթաթուրքի հետ ապրել է Չանքայա ամրոցում։ Նա ուղեկցում էր իր հոգևոր հայր Աթաթուրքին երկրով մեկ շրջագայության ժամանակ, մինչև որ նա մահացավ և Ուլքյուն դարձավ երեխաների հանդեպ Աթաթուրքի սիրո խորհրդանիշը։
Ուլքյու Ադաթեփե | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1932 |
Ծննդավայր | Անկարա, Թուրքիա |
Մահացել է | օգոստոսի 1, 2012 (79 տարեկան) |
Մահվան վայր | Սաքարյայի մարզ, Թուրքիա |
Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք |
Ülkü Adatepe Վիքիպահեստում |
Կյանք
խմբագրելՈւլքյուն Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մոր՝ Զյուբեյդե Հանըմի և ֆրանսերենի ուսուցիչ և վարպետ Մեհմեդ Թահսին Չուքուրլուօղլույի որդեգրած աղջկա՝ Վասֆիե Հանըմի դուստրն է։ Սալոնիկից Վասֆիե Հանըմը, որին փոքր տարիքից մեծացրել է Զյուբեյդե Հանըմը, Զյուբեյդե Հանըմի մահից հետո որոշ ժամանակ մնացել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի քրոջ՝ Մաքբուլե Հանըմի մոտ։ Աթաթուրքը նրան ամուսնացրել է Մեհմեդ Թահսին բեյի հետ, ով Գազի Օրման Չիֆթլիղըի կայանի պետն էր[1]։ Երբ Աթաթուրքն իմացավ, որ Վասֆիե Հանըմը և Մեհմեդ բեյը երեխա են ունենալու՝ անկախ սեռից, նա ցանկացավ, որ երեխային անվանեն Ուլքյու։ Աթաթուրքը Ուլքյուին տարավ Չանքայա առանձնատուն, երբ նա ինը ամսական էր, իսկ երբ մի փոքր մեծացավ, սկսեց նրան իր հետ տանել երկրային ճանապարհորդությունների։ Տարիներ շարունակ օգտագործվող հայտնի «Այբուբենի շապիկին» Աթաթուրքի խնդրանքով Իհափ Հուլուսիի նկարներն էին, որտեղ երևում էր, թե ինչպես է Աթաթուրքը տառեր սովորեցնում փոքրիկ Ուլքյուին[2]։ Ուլքյուն դարձել է երեխաների հանդեպ Աթաթուրքի սիրո խորհրդանիշը։
Ուլքյուն հինգ տարեկան էր, երբ մահացավ նրա հոգևոր հայր Աթաթուրքը։ Աթաթուրքի մահից հետո ուսումը չի ավարտել։ Նա ամուսնացել է երիտասարդ տարիքում։ Նրա առաջին ամուսնությունը եղել է Ֆեթհի Դողանչայի (1923-1997) հետ՝ Աթաթուրքի մեկ այլ որդեգրած դստեր՝ Սաբիհա Գյոքչենի հորեղբոր որդու, ով եղել է լեյտենանտ, իսկ հետո՝ Քասթամոնուի պատգամավոր։ Այս ամուսնությունից նա երկու որդի ուներ։
Նրա երկրորդ ամուսնությունը եղել է նավթի վաճառական Յեշուա Բենսուսենի հետ 1962 թվականին։ Այս ամուսնությունը սենսացիա առաջացրեց, քանի որ նրա ամուսինը հրեա էր[3]։ Երրորդ ամուսնությունը եղել է գործարար Օյքե Ադաթեփեի հետ։
Մահ
խմբագրելՈւլքյու Ադաթեփեն իր կյանքն ապրել է Ստամբուլում ամուսնու՝ Օքյե Ադաթեփեի հետ։ Նա մահացել է 2012 թվականի օգոստոսի 1-ին Սաքարյա-Աքյազը ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից[4]։ Նա թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը։
Պատկերասրահ
խմբագրել-
Ուլքյու Ադաթեփեի գերեզմանը Ստամբուլի Զինջիրլիքույու գերեզմանատանը
-
Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն իր որդեգրած դստեր՝ Ուլքյուի հետ Դոլմաբահչե պալատում (1937)
-
Աթաթուրքը Ուլքյուի հետ անտառային տնտեսությունում
-
Աթաթուրքը ժամանակ է անցկացնում Ուլքյուի հետ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Turhan Gürkan, Atatürk'ün Uşağının Gizli Defteri, Fer Yayınları, İstanbul, 1971 s.215
- ↑ http://www.kenthaber.com/Haber/kultur-sanat/Normal/ihap-hulusinin-110--yasgunu/443509.aspx.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Missing or empty|arşivurl=
|title=
(օգնություն); Unknown parameter|arşivtarihi=
ignored (|archive-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|arşivurl=
ignored (|archive-url=
suggested) (օգնություն); Unknown parameter|başlık=
ignored (|title=
suggested) (օգնություն); Unknown parameter|erişimtarihi=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|ölüurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ (PDF) http://www.rifatbali.com/images/stories/dokumanlar/ataturkun_manevi_kizi_ulku.pdf.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Missing or empty|arşivurl=
|title=
(օգնություն); Unknown parameter|arşivtarihi=
ignored (|archive-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|arşivurl=
ignored (|archive-url=
suggested) (օգնություն); Unknown parameter|başlık=
ignored (|title=
suggested) (օգնություն); Unknown parameter|erişimtarihi=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|ölüurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ http://www.aksam.com.tr/ataturkun-manevi-kizi-trafik-kazasinda-vefat-etti--130349h.html.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Missing or empty|arşivurl=
|title=
(օգնություն); Unknown parameter|arşivtarihi=
ignored (|archive-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|arşivurl=
ignored (|archive-url=
suggested) (օգնություն); Unknown parameter|başlık=
ignored (|title=
suggested) (օգնություն); Unknown parameter|erişimtarihi=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|tarih=
ignored (|date=
suggested) (օգնություն); Unknown parameter|yayımcı=
ignored (|publisher=
suggested) (օգնություն); Unknown parameter|ölüurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլքյու Ադաթեփե» հոդվածին։ |