Բացել գլխավոր ցանկը
Չանքայա պալատը Անկարայում, 1935 թ.
Աթաթուրքի տուն-թանգարանը

Չանքայա պալատ (թուրք.՝ Çankaya Köşkü, Թուրքիայի վարչապետի նստավայրը Անկարայում[1] , մինչ 2014 թվականը պալատը հանդիսացել է Թուրքիայի նախագահի նստավայրը[2]: Ամրոցը գտնվում է Անկարայի Չանքայա շրջանում։ Հենց այստեղից էլ առաջացել է պալատի անվանումը։ Անվանումը փոխաբերաբար օգտագործվում է՝ մատնանշելու Թուրքիայի նախագահին։ Տարածքը, որտեղ գտնվում է պալատը[3] զբաղեցնում է 438 քառ․ կմ տարածք։ Ամրոցի տարածքում են գտնվում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տուն- թանգարանը, գլխավոր օգնականի աշխատասենյակը, վարդագույն և ապակե առանձնատները և նոր գրասենյակային մասնաշենքերը[3]։ Այստեղ կան նաև սպորտային մասնաշենքեր,փրկարար կենտրոն, ջերմոց, նախագահական գվարդիայի զորանոցները[3]։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Չանքայա ամրոցը հատկացվեց երկրի կառավարությանը և այն դարձավ կառավարության նստավայրը։ Նախագահ Էրդողանը տեղափոխվեց նորակառույց Նախագահական պալատ, որի տարածքը մոտ 300,000 քառ․ կմ է[4]։

Տարածքը, որտեղ կառուցված է Չանքայա ամրոցը ժամանակին պատկանել է հայ առևտրական Քասաբյան ընտանիքին[5][6]։ Այնտեղ առկա խաղողի վազերը և տունը խլվել են ընտանիքի ձեռքից, իսկ Քասաբյան ընտանիքը փախավ Անկարայից, որպեսզի խուսափի Հայոց ցեղասպանության զոհ գնալուց։ Ընտանիքը տեղափոխվեց Ստամբուլ[5]։ Երբ 1921 թվականին Աթաթուրքը տեսավ հայ վաճառականի տունը,նա հավանեց և գնեց այն ընդամենը 4500 լիրայով[6][7][8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. [1]
  2. «Erdogan presidential palace cost soars for Turkey» 
  3. 3,0 3,1 3,2 Presidency of the Republic of Turkey: Çankaya Presidential Campus
  4. «Presidential residence to change after 91 years»։ Hürriyet Daily News։ September 3, 2014։ Վերցված է 2014-09-03 
  5. 5,0 5,1 Keyzer, Zeynep.
  6. 6,0 6,1 (Turkish) Yalçın, Soner. "Çankaya Köşkü’nün ilk sahibi Ermeni’ydi."
  7. Üngör, Ugur Ümit.
  8. Bumin Kürşat (May 20, 2007)։ «Bir varmış bir yokmuş... [There was and there wasn't...]»։ Yeni Şafak (թուրքերեն)։ Վերցված է 2009-01-05 

Արտաքին հղումներԽմբագրել