Բացել գլխավոր ցանկը

Սաբիհա Գյոքչեն (թուրք.՝ Sabiha Gökçen; ծնվ. մարտի 22, 1913, Բուրսամարտի 22, 2001, Անկարա), Թուրքիայի առաջին կին-օդաչուն, ով 23 տարեկանում առաջին անգամ ինքնաթիռով օդ բարձրացավ[2]: Նա նաև համարվում է Թուրքիայի առաջին կին- ռազմական օդաչուն[3]: Սաբիհան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի 8 որդեգրած երեխաներից մեկն է եղել։

Սաբիհա Գյոքչեն
Sabiha gokcen2.jpg
Ծնվել էմարտի 22, 1913(1913-03-22)[1]
ԾննդավայրԲուրսա, Թուրքիա[1]
Մահացել էմարտի 22, 2001(2001-03-22)[1] (88 տարեկանում)
Մահվան վայրԱնկարա, Թուրքիա[1]
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ԿրթությունÜsküdar American Academy?
Մասնագիտությունօդաչու և զինծառայող
Ծնողներհայր՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք
Պարգևներ և
մրցանակներ
FAI Gold Air Medal?
Sabiha Gökçen Վիքիպահեստում

Վաղ տարիներԽմբագրել

Համաձայն թուրքական աղբյուրների և հենց Սաբիհա Գյոքչենի հարցազրույցի, նա եղել է Մուստաֆա Իզզեթ բեյի և Հայրիյեի դուստրը, ովքեր էթնիկ բոսնիացիներ էին[4]։ Լրագրող Հրանտ Դինքը գրել է մի հոդված՝ «Սաբիհա խաթունի գաղտնիքը», որտեղ Գազիանթեփի նախկին բնակչուհի Հռիփսիմե Սեբիլջյանը վստահեցնում էր, որ եղել է Սաբիհա Գյոքչենի ազգականը, այդպիսով, շեշտելով Գյոքչենի հայկական ծագումը[5][6][7][8]: Թուրքական պաշտոնական աղբյուրները և Աթաթուրքի մյուս որդեգիր դուստրը՝ Ուլքյու Ադաթեփեն (մահացել է ավտովթարի ժամանակ 2012 թվականի օգոստոսի 1-ին), վիճարկում են այս վարկածը[9][10][11]:

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ ծանոթացել է 1925թ-ին, երբ ընդամենը 12 տարեկան էր։ Աթաթուրքը գտնվում էր Բուրսայում, երբ նրանց ծանոթացրին Սաբիհայի դառը անցյալի հետ, և Աթաթուրքը որոշեց որդեգրել աղջկան։ Օդաչուական դասընթացները սերտել է Էսքիշեհիրում: Գյոքչեն ազգանունը Սաբիհային է տվել Աթաթուրքը։

Ստամբուլի մեծությամբ երկրորդ օդանավակայանը կրում է Սաբիհա Գյոքչենի անունը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119457695 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Sabiha Gokcen biography, Hargrave Pioneers of Aviation
  3. Sabiha Gökçen's biography, USAF Air Command and Staff College
  4. Koser Mutlu (23 февраля 2004)։ «İşte soyağacı»։ Hürriyet։ Վերցված է 15 апреля 2009  (թուրքերեն)
  5. Dink Hrant (6 февраля 2004)։ «Sabiha Hatun’un Sırrı»։ Agos 
  6. «Sabiha Gökçen or Hatun Sebilciyan?»։ Hürriyet։ 21 февраля 2004։ Վերցված է 15 апреля 2009  (անգլ.)
  7. Kalkan Ersin (21 февраля 2004)։ «Sabiha Gökçen mi Hatun Sebilciyan mı?»։ Hürriyet։ Վերցված է 15 апреля 2009  (թուրքերեն)
  8. «Ազատություն» ռադիոկայան
  9. Tekin Hüseyin (28 февраля 2004)։ «Sabiha Gökçen tartışmasında kim ne yazdı»։ Hürriyet։ Վերցված է 15 апреля 2009  (թուրքերեն)
  10. Morgan, Tabitha. «Turkish heroine’s roots spark row» (անգլ.), BBC News, 29 февраля 2004.
  11. Bureau of Democracy, Human Rights, and Labor (21 февраля 2005)։ «2004 Country Report on Human Rights Practices in Turkey»։ Country Reports on Human Rights Practices։ US State Department։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-18-ին։ Վերցված է 15 апреля 2009  (անգլ.)

Արտաքին հղումներԽմբագրել