Ուլուքըշլա (թուրքերեն՝ Ulukışla), քաղաք և շրջան Թուրքիայի հարավային հատվածում, Նիղդեի մարզում։ Տարածքը կազմում է 1,502 կմ², իսկ բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1,427 մ։ Շրջանի բնակչությունը կազմում է 22 728 մարդ, որոնցից 5 594-ը բնակվում են շրջանային կենտրոնում[1]։

Քաղաք
Ուլուքըշլա
թուրքերեն՝ Ulukışla
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզՆիղդեի մարզ
ՔաղաքապետԹուրգայ Իլհան
Մակերես1.502 կմ²
ԲԾՄ1,427 մետր
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն6.386 մարդ
Ագլոմերացիա3.928
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ388
Փոստային դասիչ51900
Ավտոմոբիլային կոդ51
Պաշտոնական կայքulukisla.gov.tr
Ուլուքըշլա (Թուրքիա)##
Ուլուքըշլա (Թուրքիա)

Ուլուքըշլա քաղաքը գտնվում է Մեդեթսիզ և Բոլկար լեռների միջև ընկած հովտում, որոնք պատկանում են Տավրոսյան լեռնահամակարգին։ Այն գտնվում է Միջերկրական ծովի, Կոնիայի հարթավայրի և Կենտրոնական Անատոլիայի հատման խաչմերուկում։ Ուլուքըլշլայի լեռներում կան այնպիսի հանածոներ, ինչպիսիք են ոսկին, արծաթը, ածուխը, կապարը, կրաքարը, որոնք այստեղ արդյունահանվել են մի քանի հարյուրամյակ։ Կլիման չոր է և տաք, ինչպես Կենտրոնական Անատոլիայի մյուս հատվածներում։ Հովտում աճեցնում են ցորեն։ Ամառը Ուլուքըշլայում տաք է և չոր, իսկ ձմեռը՝ ցուրտ և ձյունառատ։

Պատմություն խմբագրել

Այստեղ հայտնաբերվել են խեթական ժամանակների դամբարաններ և մարդկային գործունեության տարբեր դրսևորումներ։ Ավելի ուշ, տարածքը անցել է Փռյուգիայի և Հռոմեական կայսրության կազմը։ Բաշմաքչի գյուղում պահպանվել է կայսր Մարկոս Ավրելիոսի կնոջ Ֆաուստինա կրտսերի դամբարանը, իսկ Չիֆթեհանե գյուղում պահպանվել են բաղնիքներ, որոնք կապված են Կլեոպատրայի անվան հետ։ Բյուզանդական ժամանակաշրջանում այստեղ եղել է բանակային ռազմակայան։ Օսմանյան ժամանակաշրջանում քաղաքը պահպանել է իր նշանակությունը։

Ուլուքըշլան այսօր խմբագրել

Ներկայումս Ուլուքըշլան ոչ մեծ առևտրային քաղաք է։ Այնտեղով անցնում է երկաթգիծ, ինչպես նաև Ադանան Անկարային միացնող ճանապարհը։ Ուլուքըշլայում է գտնվում նաև Նիղդեի համալսարանի տեխնիկական քոլեջը։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Չիֆթեհան բաղնիքի բուժիչ հանքային ջրեր
  • Էքյուզ Մեհմեդ փաշայի 17-րդ դարի քարվանսարայ- ճանապարհային իջևանատան դասական օրինակ, որը կառուցվել Իրանից եկող Մետաքսի ճանապարհի վրա։ Ֆարուք Նաֆիզ Չամլըբելը գրել է «Խան Դուվարլարը» պոեմը, որի իրադարձությունները տեղի են ունենում այս իջևանատանը։
  • Մեդեթսիզ և Բոլկար լեռներ- լեռների ժայռերը և կանյոնը հայտնի են էքստրեմալ սպորտաձևերի սիրահարների շրջանում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել