Ուլյանա Կրավչենկո

գերմանական ծագումով ուկրաինացի բանաստեղծուհի և գրող

Ուլյանա Կրավչենկո (ուկրաիներեն՝ Уляна Кравченко, իսկական անուն ազգանունը՝ Յուլիա Յուլևնա Շնայդեր, ապրիլի 18, 1860(1860-04-18), Նիկոլաև, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - մարտի 31, 1947(1947-03-31), Պշեմիսլ, Rzeszów Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), գերմանական ծագումով ուկրաինացի բանաստեղծուհի և գրող։

Ուլյանա Կրավչենկո
Ծնվել էապրիլի 18, 1860(1860-04-18)
ԾննդավայրՆիկոլաև, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էմարտի 31, 1947(1947-03-31) (86 տարեկան)
Վախճանի վայրՊշեմիսլ, Rzeszów Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանMain Cemetery
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և մանկագիր
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն,  Ավստրո-Հունգարիա,  Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
 Uliana Kravchenko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ուկրաինականացված գերմանացու, Ժիդաչովի շրջանի կոմիսարի ընտանիքում։ Նրա հայրը 1860-ականների Գալիցիայի հասարակական-քաղաքական կյանքում նշանավոր անձնավորություն է եղել, ուկրաինական նարոդնիկական շարժման կողմնակից։ Ուլյանայի մայրը՝ Յուլիա Լոպուշանսկայան, սերում է հույն կաթոլիկ քահանայի ընտանիքից, դստերը մեծացրել է ժողովրդական երգերի ու խոսքերի հանդեպ սիրով։ Ուլյանայի գրականության հանդեպ հրապուրանքին նպաստել է նաև այն, որ ընտանիքն ապրել է բանաստեղծ և գրող Նիկոլայ Ուստիյանովիչի հոր քաղաքի կռավարիչ Լեոնտի Ուստիյանովիչի տանը։

Նախնական կրթությունը ստացել է տանը, իսկ 1877 թվականից, Լվով տեղափոխվելուց հետո, հաճախել է ուսուցչական սեմինարիա։ Իվան Ֆրանկոյի բանաստեղծությունների ազդեցության ներքո նա սկսել է գրել և ինքնուրույն ուսումնասիրել ուկրաիներեն։ Սեմինարիան ավարտելուց հետո 1881 թվականից դասավանդել է Գալիցիայի քաղաքներում և գյուղերում։ Նույն թվականին «Զարյա» ամսագրում տպագրել է իր «Դռնակ» առաջին բանաստեղծություններն ու պատմվածքները։ Ֆրանկոյի օգնությամբ, ով նշանակալի դեր է խաղացել նրա կյանքում, տպագրվել է Ուլյանա Կրավչենկոյի ստեղծագործությունների մեծ մասը։

1885 թվականին աշխատանքի է անցել ուկրաինական 6-դասյա կանանց դպրոցում, այսպես կոչված, Լվովի վասիլյանոկ ինստիտուտում։ Սակայն, նույն տարվա նոյեմբերին նա ազատվել է ուսուցչի պաշտոնից՝ ուկրաինական հնչյունական ուղղագրությանը աջակցելու և Իվան Ֆրանկոյի և Միխայիլ Դրագոմանովի գաղափարները մասսայականացնելու համար։

Ուլյանան ակտիվ մասնակցություն է ունեցել Գալիցիայի կանանց էմանսիպացիոն շարժմանը` հասարակական, աշխատանքային և ընտանեկան կյանքում կանանց հավասար իրավունքների ապահովմանը։

1920 թվականից դստեր հետ ապրել է Պերեմիշլում (այժմ՝ Պշեմիսլ, Լեհաստան), որտեղ էլ մահացել է[1]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

1885 թվականին լույս է տեսել Ուլյանայի «ՊրիմաՎերա» բանաստեղծությունների «PrimaVera» գիրքը (Իվան Ֆրանկոյի խմբագրությամբ)։ 1887 թվականին նա հրատարակել է ինքնակենսագրական ակնարկների ժողովածու՝ «Ուսուցչուհու հուշերը» Գալիցիայում ժողովրդական կրթության անտեսված վիճակի և հատկապես ուսուցչի ծանր ճակատագրի մասին։ Նրա ստեղծագործությունները հրատարակվել են «Перший вінок», «Вік», «За красою» ալմանախներում, журналах «Житє і слово», «Дзвінок», «Літературно-науковий вістник», «Жіноча доля» և այլ ամսագրերում։

1891 թվականին Գրական և գիտական գրադարանում Ուլյանա Կրավչենկո կեղծանունով հրատարակվել է նրա «Նոր ճանապարհով» բանաստեղծությունների գիրքը։ Ուլյանան «В житті є щось» (1929), «Для неї — все!» (1931), բանաստեղծությունների գրքերի և «Проліски», «В дорогу» (երկուսն էլ՝ 1921), «Лебедина пісня» (1924), «Шелести нам, барвіночку» (1932) մանկապատանեկան բանաստեղծությունների մի քանի ժողովածուների հեղինակ է։ Ուլյանա Կրավչենկոյի պոեզիայում գերակշռում են սոցիալական շարժառիթները, հատկանշական է ազգային-ազատագրական գաղափարները («Ուկրաինա», «Մտքեր» շարքը), կանանց ազատագրման թեման («Վագանյա», «Жінко, невольнице звичаїв темна»)։

Ուլյանան մեծ ոգևորությամբ է գրել Իվան Ֆրանկոյի և նրա համախոհների մասին («Տիտաններ» և «Միրոն» բանաստեղծությունների շարքը)։ Համարվում է ինտիմ և բնապատկերային քնարերգության վարպետ («Իմ սեր», «Ժայռերում» շարքը)։ 1920-1930-ականներին գրված նրա որոշ բանաստեղծություններ տոգորված են միստիկ տրամադրությամբ։ Նա նշանակալի հետք է թողել նաև ուկրաինական արձակում։ 1934 թվականին Ուլյանան հրատարակել է «Կենսագրության փոխարեն» ժողովածուն, որը պարունակում է աֆորիզմներ, համառոտ մտորումներ և նշումներ բնության և հասարակության մեջ նկատելի երևույթների մասին, բնանկարների, մարդկային կյանքի քննարկումների և այլնի մասին։

Ուլյանան Ֆրանկոյի մասին հուշերի հեղինակ է («Մեծ բարեկամություն», 1940, «Իսկական ընկեր և ուսուցիչ», 1941)։ 1883-1915 թվականների նրա նամակագրությունը Իվան Ֆրանկոյի հետ պարունակել է բավականին արժեքավոր պատմական և գրական նյութեր։

Գրականություն խմբագրել

  • Уляна Кравченко. Вибрані твори, Державне видавництво художньої літератури. — Կաղապար:К., 1958.
  • Б. М. Янишин. Кравченко Уляна // Енциклопедія історії України : у 10 т. / редкол.: В. А. Смолій (голова) та ін. ; Інститут історії України НАН України. — К. : Наукова думка, 2009. — Т. 5 : Кон — Кю. — С. 274. — 560 с. : іл. — ISBN 978-966-00-0855-4.
  • М. В. Ващишин, Л. І. Міщенко. Кравченко Уляна // Енциклопедія сучасної України : у 30 т. / ред. кол. І. М. Дзюба [та ін.] ; НАН України, НТШ. — К. : Інститут енциклопедичних досліджень НАН України, 2001­–2020. — ISBN 944-02-3354-X.
  • Жук К. Й. Уляна Кравченко // Література в школі. — 1960. — № 2. — С. 88—90.
  • Царик Я. Талановита вихованка Каменяра // Дзвін. — 1990. — № 4.—С. 138—141.
  • Скиба І. Уляна Кравченко — соратниця Каменяра // Слово і час. — 2006. — № 8. — С. 65—67.
  • Коцюба О. Співачка рідного краю: до 135-річчя Уляни Кравченко// Вітчизна. — 1996. — № 5/6. — С. 119—121.
  • Коцюба О. Захисниця «робочих людей» // Вітчизна. — 1981. — № 9 — С. 216—218.
  • Коцюба О. Останнє побачення // Жовтень. — 1975. — № 8. — С. 82—86.
  • Гетьман В. Ф. Уляна Кравченко і народна школа // Методика викладання укр. мови і л-ри: респ. наук.-метод, зб. — К., 1971. — Вип. 5. — С. 106—111.
  • Дей О. Поезія, овіяна духом Франка // Вітчизна. — 1959. — № 2. — С. 201—203.
  • Книш І. Три ровесниці, 1860—1960 : до 100-річчя народин У. Кравченко, М. Башкірцевої, М. Заньковецької. — Вінніпег: National publishers LTD, — 320 с.
  • Кравченко Уляна (Шнайдер Юлія Юліївна) // Жінки України: біогр. енцикл. слов. / редкол.: М. А. Орлик (голов, ред.) [та ін.]. — К., 2001. — С. 223—224. — ISBN 966-651-002-2.
  • Монастыренко Г. Ученица Каменяра // Радуга. — 1991. — N 12. — С. 141—142.
  • Віра Агеєва, Ірина Борисюк, Оксана Пашко, Олена Пелешенко, Ольга Полюхович, Оксана Щур. Бунтарки: нові жінки і модерна нація. — Київ, 2020. — 368 с. — ISBN 978-617-7622-21-4.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել