Բլումի օր կամ Բլումսդեյ (անգլ.՝ Bloomsday, իռլանդերեն՝ Ln Bloom), Ջեյմս Ջոյսի երկրպագուների կողմից հունիսի 16-ին նշվող տոնակատարություն է։ Տոնը կոչվել է Ջոյսի Ուլիս վեպի հերոս դուբլինցի հրեա Լեոպոլդ Բլումի անունով, իսկ ժամկետը ընտրված է վեպում տեղի ունեցող գործողությունների օրը՝ 1904 թվականի հունիսի 16-ը։ Այդ օրը Ջոյսի և իր ապագա կնոջ՝ Finn’s Hotel հյուրանոցի սպասուհի Նորա Բարնաքլի հանդիպման օրն է, որն էլ գրողը անմահացրել է իր վեպում։

Բլումի օր
տոն, միջազգային օր Խմբագրել Wikidata
ԵրկիրԻռլանդիա Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորԴուբլին Խմբագրել Wikidata
ԱմսաթիվՀունիսի 16 Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.bloomsdayfestival.ie Խմբագրել Wikidata
Տոնակատարությունը 2009 թվականի հունիսի 16-ին Ջեյմս Ջոյսի աշտարակում, Դուբլին

Տոնի պատմությունը խմբագրել

Առաջին հիշատակում խմբագրել

Բլումի օրվա առաջին հիշատակությունը հանդիպում է օրիորդ Ուիվերին գրած Ջոյսի 1924 թվականի հունիսի 27-ի նամակում՝ «Կա մարդկանց մի խումբ, որը նշում է այն, ինչ իրենք կոչում են «Բլումի օր» - հունիսի 16-ը»[1]։

Առաջին տոնակատարություն խմբագրել

 
Ջեյմս Ջոյսի արձանը Դուբլինի Նորթ Իրլ փողոցում

Վեպում նկարագրված իրադարձության 50-ամյակին դուբլինցի նկարիչ Ջոն Ռայանը և գրող Ֆլան Օ՛Բրայանը Դուբլինում կազմակերպել են ուխտագնացություն, հետևելով Լեոպոլդ Բլումի երթուղուն, որը նկարագրված է վեպում։ Նրանց միացել են բանաստեղծներ Պատրիկ Կավանան, Էնտոնի Կրոնինը, Ջեյմսի զարմիկ ատամնաբույժ Թոմ Ջոյսը և Թրինիթի քոլեջի աշխատակից Լևենտալը։

Ջոն Ռայանը երկու հին կառք էր վարձել, նման նրանց, որոնցով «Ուլիսի» հերոսները գնացել էին Պեդի Դիգնամի թաղմանը։ Միջոցառման մասնակիցները իրար մեջ բաժանել էին վեպի հերոսների դերերը։ Նրանք նախատեսել էին ամբողջությամբ կրկնել վեպի գործողությունները, այցելել բոլոր նշված վայրերը, և ավարտել «ուխտագնացությունը» նախկին հասարակաց տների թաղամասում, որը Ջեյմս անվանել է «Նայթթաուն»։ Ուխտագնացությունը կիսատ էր մնացել, քանի որ մասնակիցները հարբել են քաղաքի կենտրոնում գտնվող Բեյլի փաբում, որի տերն այն ժամանակ Ռայանն էր։ (1967 թվականին Ռայանը փաբում տեղադրել է Լեոն Բլումին պատկանող Էքլս փողոցի համար 7 տան մուտքի դուռը, որն էլ հետագայում փրկել է փաբը քանդելուց։) Ջոն Ռայանը նկարահանել է այս առաջին Բլումի օրվա գործողությունները[2]։

Բուն տոնակատարություն խմբագրել

1982 թվականին՝ Ջեյմս Ջոյսի 100-ամյակին, Դուբլինում պաշտոնական տոնել են Բլումի օրը, որից հետո տոնակատարության տարեցտարի սկսեց տարածվել։ Տոնակատարությունը միայն մեկ անգամ է չեղյալ հայտարարվել՝ Իռլանդիայի նախկին վարչապետի՝ Չարլզ Հոգիի մահվան պատճառով[3][4][5]։

Տոնակատարության շրջանակներում աշխարհով մեկ անց են կացվում վեպի ընթերցումներ, իսկ Դուբլինում տոնի մասնակիցները կրկնում են վեպի հերոսների՝ Լեոպոլդ Բլումի և Սթիվըն Դեդալի անցած ուղին։ Քաղաքում կարելի է գնել վեպին նվիրված հուշարձաններ, հուշատախտակներ, որոնք հուշում են վեպի հերոսների եղած վայրերի մասին։ Վեպի խանդավառ երկրպագուները հագնում են այդ ժամանակաշրջանին հատուկ զգեստներ, պատվիրում են վեպում նշված ուտելիքներ՝ գառան տապակած երիկամներ, մի բաժակ բուրգունդյան գինի, իտալական պանիրով բուտերբրոդ[6].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stuart Gilbert, ed., Letters of James Joyce, New York 1957, p. 216 (անգլ.)
  2. An account of the first Bloomsday Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլ.)
  3. Griffith, Sorcha (2006 թ․ հունիսի 15). «Charlie 'wouldn't have cancelled Bloomsday'». Irish Independent. Independent News & Media. Վերցված է 2006 թ․ հունիսի 15-ին. (անգլ.) (անգլ.)
  4. Cullen, Kevin (2006 թ․ հունիսի 17). «Joyce celebrations cancelled in Dublin». The Sydney Morning Herald. Վերցված է 2006 թ․ հունիսի 17-ին. (անգլ.)
  5. «Charles Haughey as friend of Leopold Bloom». Irish Independent. Independent News & Media. 2006 թ․ հունիսի 17. Վերցված է 2006 թ․ հունիսի 17-ին. (անգլ.)
  6. Валерия КУЩУК (16.06.2011 18:37). «Этот странный ирландский праздник набирает популярность в мире» (ռուսերեն). Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին. (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել