Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղ 2016

2016 թվականի Ուիմբլդոնի մրցաշար
Եզրափակիչ
Հաղթող   Միացյալ Թագավորություն Էնդի Մարրեյ
Կանադա Միլոշ Ռաոնիչ
Հաշիվ   4-6, 6-7(3-7), 6-7(2-7)
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2015←Ուիմբլդոնի մրցաշար→2017

Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղ 2016, թենիսի տղամարդկանց մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2016 թվականի հունիսի 27-ից մինչև հուլիսի 10-ը, Լոնդոնի All England Lawn Tennis and Croquet Club («Համանգլիական լաուն-թենիսի և կրոկետի ակումբ») ակումբի կորտերում, Անգլիա, Մեծ Բրիտանիա։

2016 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի հաղթող Էնդի Մարրեյը
Միլոշ Ռաոնիչը եզրափակիչ խաղից հետո

Նովակ Ջոկովիչը եղել է մրցաշարի կրկնակի հաղթող և վերին դասակարգված, սակայն երրորդ շրջանում պարտվել է 28-րդ դասակարգված Սեմ Կուերիին[1]։ Դա եղել է նրա առաջին պարտությունը մինչ քառորդ եզրափակիչ փուլը սկսած 2009 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունից, որը հանդիսանում էր 28 անընդմեջ քառորդ եզրափակիչ հասնելու ընդհատում։ Պարտությունը նաև ընդհատել է չորս հաջորդական խոշոր մրցաշարերում հաղթանակի հասնելու հնարավորությունը, սկսած 2015 թվականի Ուիմբլդոնի մրցաշարից։

Էնդի Մարրեյը հաղթել է իր երրորդ խոշոր և երկրորդ Ուիմբլդոնի մրցաշարում, եզրափակիչում հաղթելով Միլոշ Ռաոնիչին՝ 6-4, 7-6(3), 7-6(2)[2][3]։

Միլոշ Ռաոնիչը դարձել է առաջին կանադացի թենիսիստը, ով դուրս է եկել Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ։ Բացի այդ, նա եղել է առաջին ոչ եվրոպացի թենիսիստը՝ 2009 թվականին Էնդի Ռոդիկից հետո, ով դուրս է եկել եզրափակիչ։

2002 թվականից սկսած եզրափակիչն առաջինն է եղել, որ նրանում մասնակցություն չեն ունեցել Նովակ Ջոկովիչը, Ռոջեր Ֆեդերերը կամ Ռաֆայել Նադալը։

Դասակարգում խմբագրել

  1.   Նովակ Ջոկովիչ (Երրորդ շրջան)
  2.   Էնդի Մարրեյ (Հաղթող)
  3.   Ռոջեր Ֆեդերեր (Կիսաեզրափակիչ)
  4.   Ստանիսլաս Վավրինկա (Երկրորդ շրջան)
  5.   Կեյ Նիդիկորի (Չորրորդ շրջան, հրաժարում վնասվածքի պատճառով)
  6.   Միլոշ Ռաոնիչ (Եզրափակիչ)
  7.   Ռիշար Գասկե (Չորրորդ շրջան, հրաժարում մեջքի վնասվածքի պատճառով)
  8.   Դոմինիկ Տիմ (Երկրորդ շրջան)
  9.   Մարին Չիլիչ (Քառորդ եզրափակիչ)
  10.   Տոմաշ Բերդիխ (Կիսաեզրափակիչ)
  11.   Դավիդ Գոֆին (Չորրորդ շրջան)
  12.   Ժո Վիլֆրեդ Ցոնգա (Քառորդ եզրափակիչ)
  13.   Դավիդ Ֆերեր (Երկրորդ շրջան)
  14.   Ռոբերտո Բաուտիստա Ագուտ (Առաջին շրջան)
  15.   Նիկ Կիրգիոս (Չորրորդ շրջան)
  16.   Ժիլ Սիմոն (Երկրորդ շրջան)
  17.   Գաել Մոնֆիլս (Առաջին շրջան)
  18.   Ջոն Իզներ (Երրորդ շրջան)
  19.   Բեռնարդ Տոմիչ (Չորրորդ շրջան)
  20.   Քևին Անդերսոն (Առաջին շրջան)
  21.   Ֆիլիպ Կոլշրայբեր (Առաջին շրջան)
  22.   Ֆելիսիանո Լոպես (Երրորդ շրջան)
  23.   Իվո Կառլովիչ (Երկրորդ շրջան)
  24.   Ալեքսանդր Զվերև (Երրորդ շրջան)
  25.   Վիկտոր Տրոիցկի (Երկրորդ շրջան)
  26.   Բենուա Պեր (Երկրորդ շրջան)
  27.   Ջեկ Սոկ (Երրորդ շրջան)
  28.   Սեմ Կուերի (Քառորդ եզրափակիչ)
  29.   Պաբլո Կուէվաս (Առաջին շրջան)
  30.   Ալեքսանդր Դոլգոպոլով (Երկրորդ շրջան)
  31.   Ժոաո Սոուզա (Երրորդ շրջան)
  32.   Լուկաս Պոուիլ (Քառորդ եզրափակիչ)

Հիմնական ցանց խմբագրել

  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
28   Սեմ Կուերի 6   Միլոշ Ռաոնիչ 4-6, 5-7, 7-5, 4-6 2 ժամ 31 րոպե
3   Ռոջեր Ֆեդերեր 9   Մարին Չիլիչ 6-7(4), 4-6, 6-3, 7-6(9), 6-3 3 ժամ 17 րոպե
10   Տոմաշ Բերդիխ 32   Լուկաս Պոուիլ 7-6(4), 6-3, 6-2 1 ժամ 54 րոպե
12   Ժո Վիլֆրեդ Ցոնգա 2   Էնդի Մարրեյ 6-7(10), 1-6, 6-3, 6-4, 1-6 3 ժամ 53 րոպե

Կիսաեզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
6   Միլոշ Ռաոնիչ 3   Ռոջեր Ֆեդերեր 6-3, 6-7(3), 4-6, 7-5, 6-3 3 ժամ 24 րոպե
10   Տոմաշ Բերդիխ 2   Էնդի Մարրեյ 3-6, 3-6, 3-6 1 ժամ 57 րոպե

Եզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
6   Միլոշ Ռաոնիչ 2   Էնդի Մարրեյ 4-6, 6-7(3), 6-7(2) 2 ժամ 48 րոպե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Querrey holds nerve to shock Djokovic». Wimbledon.org. The All England Lawn Tennis Club. 2016 թ․ հուլիսի 2.
  2. «Andy Murray wins Wimbledon by beating Milos Raonic». BBC Sport. 2016 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  3. «Andy Murray wins second Wimbledon title by beating Milos Raonic». Guardian. 2016 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.

Աղբյուրներ խմբագրել