Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղ 2016

2016 թվականի Ուիմբլդոնի մրցաշար
Եզրափակիչ
Հաղթող   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս
Գերմանիա Անժելիկա Քերբեր
Հաշիվ   7-5, 6-3
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2015←Ուիմբլդոնի մրցաշար→2017

Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղ 2016, թենիսի կանանց մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2016 թվականի հունիսի 27-ից մինչև հուլիսի 10-ը, Լոնդոնի All England Lawn Tennis and Croquet Club («Համանգլիական լաուն-թենիսի և կրոկետի ակումբ») ակումբի կորտերում, Անգլիա, Մեծ Բրիտանիա։

Կանանց մենախաղի հաղթող Սերենա Ուիլամսը

Սերենա Ուիլյամսը եղել է նախորդ տարվա մրցաշարի հաղթողը և հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը, եզրափակիչում հաղթանակ տանելով Անժելիկա Քերբերի նկատմամբ՝ 7-5, 6-3։ Շահելով իր 7-րդ տիտղոսը Ուիմբլդոնի մրցաշարերում, Ուիլյամսը Բաց դարաշրջանում հավասարվել է Շտեֆի Գրաֆին՝ 22 րդ մենախաղի տիտղոսը շահելով Մեծ Սաղավարտի մրցաշարերում[1][2]։ 2006 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնի մրցաշարում Ամելի Մորեսմոյի և Ժյուստին Էնենի միջև կայացած եզրափակիչներից հետո սա առաջին անգամ էր, որ միևնույն թենիսիստուհիները մեկ մրցաշարջանի ընթացքում երկրորդ անգամ տիտղոսը վիճարկել են եզրափակիչում (Ավստրալիայի բաց առաջնություն և Ուիմբլդոն)[3][4]։

Առաջին հինգ դասակարգվածները (Սերենա Ուիլյամս, Գարբինե Մուգուրուսա, Ագնեշկա Ռադվանսկա, Անժելիկա Քերբեր և Սիմոնա Հալեպ) պայքար էին մղում աշխարհի թիվ 1 ռակետի կոչման համար, սակայն Ռադվանսկան պայքարից դուրս է մնացել չորրորդ, իսկ Մուգուրուսան՝ երկրորդ շրջանում, Հալեպը հասել է քառորդ եզրափակիչ։ Սերենա Ուիլյամսը պահպանել է թիվ 1 վարկանիշը՝ հասնելով եզրափակիչ և շահելով տիտղոսը։ Մրցաշարի երկրորդ շաբաթվա ընթացքում նա անց է կացրել WTA վարկանիշային առաջին հորիզոնականում իր 300-րդ շաբաթը և տոնել է իր 300-րդ հաղթանակը Մեծ Սաղավարտի մրցաշարեում՝ երրորդ շրջանում Անիկա Բեկին հաղթելով։

36 տարեկան Վենուս Ուիլամսը դարձել է ամենատարեց թենիսիստուհին, ով հասել է Մեծ Սաղավարտի կիսաեզրափակիչ, ինչպես Մարտինա Նավրատիլովան 1994 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում[5]։

Ելենա Վեսնինան իր նորամուտն է նշել Մեծ Սաղավարտի մրցաշարի կիսաեզրափակիչում, իր 42-րդ մրցաշարում և 2006 թվականի Ավստրալիայի բաց առաջնոությունում նորամուտելուց տասը տարի անց։

Սա 2008 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունից հետո առաջին անգամ էր, որ Կարոլին Վոզնյացկին դուրս է մնացել դասակարգված թենիսիստուհիների ցուցակից։

Դասակարգում խմբագրել

  1.   Սերենա Ուիլյամս (Հաղթող)
  2.   Գարբինե Մուգուրուսա (Երկրորդ շրջան)
  3.   Ագնեշկա Ռադվանսկա (Չորրորդ շրջան)
  4.   Անժելիկա Քերբեր (Եզրափակիչ)
  5.   Սիմոնա Հալեպ (Քառորդ եզրափակիչ)
  6.   Ռոբերտա Վինչի (Երրորդ շրջան)
  7.   Բելինդա Բենչիչ (Երկրորդ շրջան, հրաժարում ձեռքի վնասվածքի պատճառով)
  8.   Վենուս Ուիլյամս (Կիսաեզրափակիչ)
  9.   Մեդիսոն Կիս (Չորրորդ շրջան)
  10.   Պետրա Կվիտովա (Երկրորդ շրջան)
  11.   Թիմեա Բաչինսկի (Երրորդ շրջան)
  12.   Կարլա Սուարես Նավարո (Չորրորդ շրջան)
  13.   Սվետլանա Կուզնեցովա (Չորրորդ շրջան)
  14.   Սամանտա Ստոսուր (Երկրորդ շրջան)
  15.   Կարոլինա Պլիշկովա (Երկրորդ շրջան)
  16.   Յոհաննա Կոնտա (Երկրորդ շրջան)
  17.   Էլինա Սվիտոլինա (Երկրորդ շրջան)
  18.   Սլոան Սթիվենս (Երրորդ շրջան)
  19.   Դոմինիկա Ցիբուլկովա (Քառորդ եզրափակիչ)
  20.   Սառա Էրանի (Երկրորդ շրջան)
  21.   Անաստասիա Պավլյուչենկովա (Քառորդ եզրափակիչ)
  22.   Ելենա Յանկովիչ (Երկրորդ շրջան)
  23.   Անա Իվանովիչ (Առաջին շրջան)
  24.   Բարբորա Ստրիցովա (Երրորդ շրջան)
  25.   Իրինա Կամելիա Բեգու (Առաջին շրջան)
  26.   Կիկի Բերթենս (Երրորդ շրջան)
  27.   Կոկո Վանդևենգե (Չորրորդ շրջան)
  28.   Լյուսիա Շաֆարժովա (Չորրորդ շրջան)
  29.   Դարյա Կասատկինա (Երրորդ շրջան)
  30.   Կարոլին Գարսիա (Երկրորդ շրջան)
  31.   Կրիստինա Մլադենովիչ (Առաջին շրջան)
  32.   Անդրեա Պետկովիչ (Երկրորդ շրջան)

Հիմնական ցանց խմբագրել

  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1   Սերենա Ուիլյամս 21   Անաստասիա Պավլյուչենկովա 6-4, 6-4 1 ժամ 12 րոպե
19   Դոմինիկա Ցիբուլկովա   Ելենա Վեսնինա 2-6, 2-6 1 ժամ 16 րոպե
5   Սիմոնա Հալեպ 4   Անժելիկա Քերբեր 5-7, 6-7(2) 1 ժամ 30 րոպե
8   Վենուս Ուիլյամս   Յարոսլավա Շվեդովա 7-6(5), 6-2 1 ժամ 42 րոպե

Կիսաեզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1   Սերենա Ուիլյամս   Ելենա Վեսնինա 6-2, 6-0 48 րոպե
4   Անժելիկա Քերբեր 8   Վենուս Ուիլյամս 6-4, 6-4 1 ժամ 11 րոպե

Եզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1   Սերենա Ուիլյամս 4   Անժելիկա Քերբեր 7-5, 6-3 1 ժամ 21 րոպե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Wimbledon 2016: Serena Williams beats Angelique Kerber to win 22nd Grand Slam». BBC Sport. 2016 թ․ հուլիսի 9. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  2. Cambers, Simon (2016 թ․ հուլիսի 9). «Wimbledon 2016: Serena Williams beats Kerber in final to equal Graf record». The Observer. The Guardian. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  3. Clarey, Christopher (2016 թ․ հուլիսի 7). «Serena Williams-Angelique Kerber Final Is Grand Slam Rematch». New York Times. New York Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  4. «Serena Williams beats Kerber in Wimbledon women's final – as it happened». Guardian. 2016 թ․ հուլիսի 9. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  5. Newbery, Piers (2016 թ․ հուլիսի 5). «Wimbledon 2016: Venus & Serena Williams through to semi-finals». BBC Sport. BBC. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.

Աղբյուրներ խմբագրել