Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղ 2015

2015 թվականի Ուիմբլդոնի մրցաշար
Եզրափակիչ
Հաղթող   Սերբիա Նովակ Ջոկովիչ
Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր
Հաշիվ   7–6(1), 6–7(10), 6–4, 6–3
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2014←Ուիմբլդոնի մրցաշար→2016

Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղ 2015, թենիսի տղամարդկանց մենախաղի մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2015 թվականի հունիսի 19-ից մինչև հուլիսի 12-ը, Լոնդոնի «All England Lawn Tennis and Croquet Club» («Համանգլիական լաուն-թենիսի և կրոկետի ակումբ») ակումբի կորտերում, Մեծ Բրիտանիա։

Տղամարդկանց մենախաղի մրցաշարի հաղթող Նովակ Ջոկովիչը
Տղամարդկանց մենախաղի մրցաշարի եզրափակիչի մասնակից Ռոջեր Ֆեդերերը

Նովակ Ջոկովիչը մրցաշարի գործող չեմպիոններ էր և հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը, նախորդ տարվա մրցաշարի եզրափակիչի կրկնությունը հանդիսացող եզրափակիչում հաղթանակ տանելով Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ՝ 7-6(1), 6-7(10), 6-4, 6-3։

Տիտղոսը Ջոկովիչի համար երրորդն էր Ուիմբլդոնի և իններորդը Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերում, ինչպես նաև նրա երկրորդ խոշոր հաղթանակը մրցաշրջանի ընթացքում։ Ֆեդերերը հնարավորություն ուներ դառնալու առաջին թենիսիստը, ով Ուիմբլդոնի մրցաշարում կհաղթեր ութերորդ անգամ[1]։ Ֆեդերերը դարձել է առաջին թենիսիստը, ով Մեծ Սաղավարտի մեկ մրցաշարում 10 անգամ հասել է եզրափակիչ։

2002 թվականի մրցաշարի հաղթող Լեյթոն Հյուիթը մասնակցել է իր վերջին Ուիմբլդոնին և առաջին շրջանում հինգ սեթում պարտվել է Յարկո Նիեմինենին (ով նույնպես մասնակցում էր իր վերջին Ուիմբլդոնին)[2]։

Երկրորդ շրջանում 102-րդ վարկանիշ ունեցող գերմանացի Դաստին Բրաունը պարտության է մատնել աշխարհի թիվ 10 ռակետ Ռաֆայել Նադալին, ով Ուիմբլդոնում հաղթանակ էր տարել 2008 և 2010 թվականներին։ Բրաունը Նադալին նախկինում պարտության էր մատնել 2014 թվականի Հալլեի «Gerry Weber Open» մրցաշարում, նախկինում նրանց միջև կայացած միակ հանդիպումում։ Դա անընդմեջ յորրորդ տարին է, երբ Նադալը մրցաշարից դուրս է մնացել վաղ շրջանում, պարտվելով վարկանիշային աղյուսակում 100-րդ և ցածր դիրք զբաղեցնող թենիսիստին։ Մինչ այդ նա 2012 թվականին պարտվել էր Լուկաշ Ռոսոլին (այդ պահին 100-րդ ռակետ), 2013 թվականին Սթիվ Դարսիին (135-րդ) և 2014 թվականին Նիկ Կիրգիոսին (144-րդ)[3]։

Դա եղել է առաջին խոշոր մրցաշարը 2002 թվականի ԱՄՆ բաց առաջնությունից հետո, երբ իսպանացի Դավիդ Ֆերերը (աշխարհի թիվ 8 ռակետ) չի մասնակցել մրցաշարին, դաստակի վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր մրցաշարին նախորդող «Queen's Club Championships» մրցաշարում։ Դրանով ավարտվել է Ֆերերի 52 անընդմեջ Մեծ Սաղավարտի մրցաշերին մասնակցությունը։

Դասակարգում խմբագրել

  1.   Նովակ Ջոկովիչ (Հաղթող)
  2.   Ռոջեր Ֆեդերեր (Եզրափակիչ)
  3.   Էնդի Մարրեյ (Կիսաեզրափակիչ)
  4.   Ստանիսլաս Վավրինկա (Քառորդ եզրափակիչ)
  5.   Կեյ Նիշիկորի (Երկրորդ շրջան, հրաժարում ոտքի վնասվածքի պատճառով)
  6.   Տոմաշ Բերդիխ (Չորրորդ շրջան)
  7.   Միլոշ Ռաոնիչ (Երրորդ շրջան)
  8.   Դավիդ Ֆերեր (Հրաժարում դաստակի վնասվածքի պատճառով)
  9.   Մարին Չիլիչ (Քառորդ եզրափակիչ)
  10.   Ռաֆայել Նադալ (Երկրորդ շրջան)
  11.   Գրիգոր Դիմիտրով (Երրորդ շրջան)
  12.   Ժիլ Սիմոն (Քառորդ եզրափակիչ)
  13.   Ժո Վիլֆրեդ Ցոնգա (Երրորդ շրջան)
  14.   Քևին Անդերսոն (Չորրորդ շրջան)
  15.   Ֆելիսիանո Լոպես (Երկրորդ շրջան)
  16.   Դավիդ Գոֆին (Չորրորդ շրջան)
  17.   Ջոն Իզներ (Երրորդ շրջան)
  18.   Գաել Մոնֆիլս (Երրորդ շրջան)
  19.   Տոմի Ռոբրեդո (Առաջին շրջան)
  20.   Ռոբերտո Բաուտիստա Ագուտ (Չորրորդ շրջան)
  21.   Ռիշար Գասկե (Կիսաեզրափակիչ)
  22.   Վիկտոր Տրոիցկի (Չորրորդ շրջան)
  23.   Իվո Կառլովիչ (Չորրորդ շրջան)
  24.   Լեոնարդո Մայեր (Երրորդ շրջան)
  25.   Անդրեաս Սեպի (Երրորդ շրջան)
  26.   Նիկ Կիրգիոս (Չորրորդ շրջան)
  27.   Բեռնարդ Տոմիչ (Երրորդ շրջան)
  28.   Պաբլո Կուէվաս (Առաջին շրջան)
  29.   Գիլիերմո Գարսիա Լոպես (Առաջին շրջան)
  30.   Ֆաբիո Ֆոնինի (Երկրորդ շրջան)
  31.   Ջեկ Սոկ (Առաջին շրջան)
  32.   Դոմինիկ Տիմ (Երկրորդ շրջան)

Հատուկ հրավիրվածներ (WC) խմբագրել

  1.   Լիամ Բրոուդի (երկրորդ շրջան)
  2.   Մեթյու Էբդեն (երկրորդ շրջան)
  3.   Կայլ Էդմունդ (առաջին շրջան)
  4.   Լեյթոն Հյուիթ (առաջին շրջան)
  1.   Բրիդան Կլայն (առաջին շրջան)
  2.   Դենիս Կուդլա (չորրորդ շրջան)
  3.   Նիկոլա Մայու (երկրորդ շրջան)
  4.   Ջեյմս Ուորդ (երրորդ շրջան)

Որակավորման մրցաշարի հաղթողներ խմբագրել

  1.   Վենսան Միյո (Առաջին շրջան)
  2.   Ալեխանդրո Ֆալիա (Առաջին շրջան)
  3.   Էլիաս Իմեր (Առաջին շրջան)
  4.   Հիրոկի Մորիա (Առաջին շրջան)
  5.   Լյուկ Սևիլ (Առաջին շրջան)
  6.   Իգոր Սեյսլինգ (Առաջին շրջան)
  7.   Պիեռ Հյուգո Էրբեր (Երկրորդ շրջան)
  8.   Յուիչի Սուգիտա (Առաջին շրջան)
  1.   Նիկոլոզ Բասիլաշվիլի (Երրորդ շրջան)
  2.   Ջոն Պատրիկ Սմիթ (Առաջին շրջան)
  3.   Միխայիլ Բերեր (Առաջին շրջան)
  4.   Դասթին Բրաուն (Երրորդ շրջան)
  5.   Ալեքսանդր Նեդովեսով (Առաջին շրջան)
  6.   Օրասիո Սեբալոս (Առաջին շրջան)
  7.   Ջոն Միլմեն (Երկրորդ շրջան)
  8.   Կենի դե Շեպեր (Երկրորդ շրջան)

Հիմնական ցանց խմբագրել

  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1   Նովակ Ջոկովիչ 9   Մարին Չիլիչ 6-4, 6-4, 6-4
4   Ստանիսլաս Վավրինկա 21   Ռիշար Գասկե 4-6, 6-4, 6-3, 4-6, 9-11
  Վաշեկ Պոսպիշիլ 3   Էնդի Մարրեյ 4-6, 5-7, 4-6
12   Ժիլ Սիմոն 2   Ռոջեր Ֆեդերեր 3-6, 5-7, 2-6

Կիսաեզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1   Նովակ Ջոկովիչ 21   Ռիշար Գասկե 7-6(2), 6-4, 6-4
3   Էնդի Մարրեյ 2   Ռոջեր Ֆեդերեր 5-7, 5-7, 4-6

Եզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1   Նովակ Ջոկովիչ 2   Ռոջեր Ֆեդերեր 7-6(1), 6-7(10), 6-4, 6-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Newbery, Piers (2015 թ․ հուլիսի 12). «Wimbledon 2015: Novak Djokovic beats Roger Federer in final». BBC Sport. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  2. Wertheim, Jon (2015 թ․ հունիսի 29). «2002 champ Lleyton Hewitt honored in loss at 17th and final Wimbledon». Sports Illustrated. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  3. Ubha, Ravi (2015 թ․ հուլիսի 2). «Wimbledon 2015: Rafael Nadal upset by Dustin Brown». CNN. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.

Աղբյուրներ խմբագրել