Ուիլյամ Լիլեր (անգլ.՝ William Liller, ապրիլի 1, 1927(1927-04-01)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] - փետրվարի 28, 2021(2021-02-28)[1], Վինյա դել Մար, Վալպարաիսո, Վալպարաիսո, Չիլի[1]), ամերիկացի աստղագետ, աշխատել է Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարանում։ Ավարտել է Միչիգանի համալսարանը և դասավանդել աստղագիտություն Հարվարդի համալսարանում։

Ուիլյամ Լիլեր
William Liller
Ծնվել էապրիլի 1, 1927(1927-04-01)[1]
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
Մահացել էփետրվարի 28, 2021(2021-02-28)[1] (93 տարեկան)
Վինյա դել Մար, Վալպարաիսո, Վալպարաիսո, Չիլի[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն[2] և archaeoastronomy?[2]
Ալմա մատերՄիչիգանի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն և իսպաներեն
Գիտական ղեկավարLawrence H. Aller?[3]
Եղել է գիտական ղեկավարBruce W. Carney?[3]
Պարգևներ

Հայտնագործել է երկու աստերոիդ, մի քանի նոր աստղեր և C/1988 A1 (Լիլեր) գիսաստղը[5][6]։

Հրատարակել է աստղագիտության թեմաներով հանրամատչելի մի շարք գրքեր։ Ուլյամ Լիլերը հանդիսանում է Միջազգային աստղագիտական միության, Ամերիկյան աստղագիտական միության, Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի և Ամերիկյան փոփոխական աստղերի դիտարկողների միության անդամ։ Նրան շնորհվել է Գուգենհայմի կրթաթոշակ։

Լիլերի պատվին է անվանվել 3222 համարը կրող աստերոիդը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://www.iau.org/administration/membership/individual/2030/
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Astronomy Genealogy Project
  4. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  5. «Minor Planet Discoverers (Alphabetically)». Minor Planet Center. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. «JPL Small-Body Database Browser: C/1988 A1 (Liller)». Jet Propulsion Laboratory. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  7. «3222 Liller (1983 NJ)». Minor Planet Center. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել