Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարան
Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարան (անգլ.՝ Cerro Tololo Inter-American Observatory, աստղադիտարանի կոդերը` — «807» և «I02») (CTIO), աստղադիտարան Չիլիում, աստղադիտական գործիքների և աստղադիտակների համալիր: Աստղադիտարանը տեղաբաշխված է Լա-Սերենա քաղաքից 80 կմ արևելք և Լա Սիլյայի աստղադիտարանից 100 կմ հարավ:
Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | աստղադիտարան և կազմակերպություն |
Կազմված է | Víctor M. Blanco Telescope?, Wisconsin H-Alpha Mapper?, Southern Astrophysical Research Telescope? և PROMPT Telescopes? |
Կառավարող | Ազգային աստղագիտական օպտիկական աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | 807 |
Երկիր | ![]() |
Վայր | Կոկիմբո |
ԲԾՄ | 2207 մետր |
Կայք | ctio.noao.edu/noao/ |
CTIO Վիքիպահեստում |
Աստղադիտարանի տեղը որոշել է չիլիացի և ամերիկացի աստղագետների խումբը 1959 թվականին, և այն ընտրվել է աստղադիտարանի կառուցման նպատակով 1962 թվականին[2][3]: Շինարարությունը սկսվել է 1963 թվականին, իսկ պարբերական աստղագիտական դիտարկումները սկսվել են 1965 թվականից[4]: Մեծ շինությունների կառուցումը ավարտվել է Վիկտոր Բլանկոյի անվան աստղադիտակի մասնաշենքի ավարտին 1974 թվականին, սակայն ավելի փոքր մասնաշենքեր կառուցվել են նաև դրանից հետո: Սերո Տոլոլոն դեռևս զարգացող աստղադիտարան է, և այստեղ կառուցվում են նոր մասնաշենքեր և տեղադրվում են նոր գործիքներ:
Հիմնական գործիքներն են 4-մետրանոց Վիկտոր Բլանկոյի անվան աստղադիտակը և 4,1-մետրանոց SOAR (Southern Astrophysical Research), որը գործարկվել է 2004 թվականի ապրիլին:
ՀայտնաբերումներԽմբագրել
Հայտնաբերված աստերոիդներ: 5 | |
---|---|
(87269) 2000 OO67 | 29 հուլիսի 2000 |
(87555) 2000 QB243 | 25 օգոստոսի 2000 |
(88611) Տեհարոնհիյավակո | 20 օգոստոսի 2001 |
(134210) 2005 PQ21 | 9 օգոստոսի 2005 |
(139775) 2001 QG298 | 19 օգոստոսի 2001 |
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ Moreno H. (1990)։ «Chilean Astronomers and the Birth of Cerro Tololo»։ Revista Mexicana de Astronomia y Astrofisica 21: 683։ Bibcode:1990RMxAA..21..683M
- ↑ «CTIO History | CTIO»։ Cerro Tololo Inter-American Observatory։ Վերցված է 2012-02-01
- ↑ «OBSERVATORY REPORT: Kitt Peak-Cerro Tololo Inter-American»։ Astronomical Journal 71: 229։ 1966։ Bibcode:1966AJ.....71..229.։ doi:10.1086/109912