Ուիլիս Սիվեր Ադամս (անգլ.՝ Willis Seaver Adams, 1842[1], Հարտֆորդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - 1921[2], Նոր Անգլիա, ԱՄՆ), ամերիկացի բնանկարիչ, տոնալիզմի շարժման ներկայացուցիչ։

Ուիլիս Ադամս
Ծնվել է1842[1]
ԾննդավայրՀարտֆորդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Վախճանվել է1921[2]
Մահվան վայրՆոր Անգլիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն)
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
 Willis Seaver Adams Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Morning in Bavaria, 1881

Ծնվել է 1842 թվականի հուլիսի 19-ին (այլ տվյալներով՝ 1844 թվականին) Կոնեկտիկուտ նահանգի Suffield քաղաքում։ Նրա հայրը՝ Stephen Lorenzo Adams-ը, որը հայտնի է որպես Pole Adams, ֆերմեր էր, մայրը եղել է Susan Adams-ը։

Նրա հայրը ցանկանում էր որդուն տեսնել որպես ֆերմեր կամ դպրոցի ուսուցիչ, բայց Ուիլիսը երազում էր արվեստի մասին՝ գրքերում նկարելով կենդանիներ և իրեն շրջապատող մարդկանց։ 1857-1862 թվականներին Ադամսը սովորել է Connecticut Literary Institute-ում, որն այժմ հայտնի է Suffield Academy անվամբ։ Այնուհետև աշխատել է Մասաչուսեթսի Սփրինգֆիլդ քաղաքի դեղատանը, որտեղ ծանոթացել է դոկտոր Հոլմսի հետ, որը նրան ապահովել է սովորելու համար Անտվերպենի թագավորական ակադեմիայում (անգլ.՝ Royal Academy of Fine Arts): Սակայն 1868 թվականին Ադամսը ստիպված է եղել վերադառնալ Սփրինգֆիլդ, քանի որ նրա հովանավորը մահացել է։

Այնուհետև Ումիլիսը գնացել է Քլիվլենդ (Օհայո)՝ կարճատև հանգստի նպատակով, որը ձգվել է երկու տարի (1876-1878), քանի որ նա այնտեղ հանդիպել է այլ սկսնակ արվեստագետներ Otto Bacher-ին և Sion Wenban-ին։ Այստեղ նա դարձել է Cleveland Art Club-ի և Cleveland Academy of Fine Arts-ի անդամ, նկարել է այն ժամանակվա նահանգապետի դիմանկարը, իսկ ավելի ուշ՝ նախագահ Ռութերֆորդ Հեյսի դիմանկարը։ Քլիվլենդում գտնվելու ընթացքում նա հետաքրքրություն է ցուցաբերել նատուրալիզմի (անգլ.՝ Religious naturalism) և սպիրիտիզմի գաղափարախոսության նկատմամբ։

1878 թվականին նա Otto Bacher-ի հետ մեկնել է Եվրոպա, որտեղ դարձել է «Duveneck Boys»-ից մեկը` ամերիկացի երիտասարդ նկարիչների մի խումբ, որը վերապատրաստվել է Ֆրենկ Դյուվենեկի կողմից։ Վենետիկ այցելելուց հետո Ադամսը այնտեղ հանդիպել է Ջեյմս Ուիսթլերին, ումից դասեր է քաղում։ Վերադառնալով ԱՄՆ՝ նա ընկերացել է James D. Gill-ի հետ, ում պատկերասրահում նա հաճախ ցուցադրություններ է իրականացրել։

Իր կյանքի վերջում Ադամսը հաստատվել է Նոր Անգլիայի Կոնեկտիկուտ գետի հովտում, որտեղ ստեղծել է իր վերջին աշխատանքները՝ արտացոլելով իր վրա Ուիսլերի աշխատանքի վրա ունեցած ազդեցությունը։

Մահացել է 1921 թվականի հունվարի 8-ին Մասաչուսեթս նահանգի Greenfield քաղաքում։ Թաղված է Green River Cemetery-ի քաղաքային գերեզմանոցում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլիս Ադամս» հոդվածին։