Ուզի Նարկիս (եբրայերեն՝ עוזי נרקיס‎, անգլ.՝ Uzi Narkiss, հունվարի 6, 1925(1925-01-06)[1], Երուսաղեմ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 17, 1997(1997-12-17)[1], Երուսաղեմ), իսրայելցի գեներալ, որը ղեկավարել է Իսրայելի պաշտպանության բանակի կենտրոնական ճակատը 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ։

Ուզի Նարկիս
 
Կրթություն՝ Ռեհավիյա գիմնազիա և École de guerre?
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և սպա
Ծննդյան օր հունվարի 6, 1925(1925-01-06)[1]
Ծննդավայր Երուսաղեմ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի օր դեկտեմբերի 17, 1997(1997-12-17)[1] (72 տարեկան)
Վախճանի վայր Երուսաղեմ
Թաղված Հերցլի լեռ
Քաղաքացիություն  Իսրայել
 
Պարգևներ

Պատանեկություն և բանակում ծառայության սկիզբ խմբագրել

Ծնվել է Երուսաղեմում, լեհ ներգաղթյալների ընտանիքում։

Ուզին ուսում է ստացել Երուսաղեմի «Ռեհավիա» վարժարանում և սկսել զինվորական ծառայությունը՝ 16 տարեկանում միանալով Պալմախին[2]։

Հետագայում նա մասնակցել է Պաղեստինում բրիտանական գաղութային ուժերի դեմ Հագանայի գործողություններին։ Այսպես, 1948 թվականի ապրիլին Ուզի Նարկիսը գլխավորել է Կատամոնի վրա հարձակումը՝ հիմնական ռազմավարական կետի՝ Սան Սիմոնի վանքի ազատագրման ժամանակ։ Պաղեստինից բրիտանական զորքերի դուրսբերումից և Իսրայելի անկախության հռչակումից հետո Նարկիսը նշանակվել է օգնելու Հին քաղաքի հրեական մասում պաշարվածներին։ Նարկիսի ստորաբաժանմանը հաջողվել է ներթափանցել Սիոնի դարպասներով՝ ապահովելով մատակարարումներ և պաշարումից տարհանելով վիրավորներին։ Եվ միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ ռազմական ուժեղացում չի լինի, Նարկիսը հրամայել է, որ իր զինվորները նահանջեն հին քաղաքից, որը զբաղեցնում են հորդանանյան զորքերը։

Ռազմական կարիերա խմբագրել

 
Ուզի Նարկիսին նվիրված հուշատախտակ Դիֆենբեյքերի ճանապարհին

Ուզի Նարկիսը մի քանի տարի անցկացրել է Ֆրանսիայում՝ սովորելով École de Guerre-ում (Ֆրանսիական ռազմական ուսումնարան) և հետագայում, լինելով Իսրայելի ռազմական կցորդ, Ֆրանսիայի կառավարության կողմից պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։

Նարկիսը վերադարձել է Իսրայել, որպեսզի շարունակի ռազմական կարիերան և 1965 թվականին դարձել է Իսրայելի ազգային պաշտպանության քոլեջի առաջին տնօրենը։

Վեցօրյա պատերազմ խմբագրել

1967 թվականի հունիսին Ուզի Նարկիսը ղեկավարել է յոթ բրիգադներ և մասնակցել Վեցօրյա պատերազմի ժամանակ Հորդանանի զինված ուժերի հետ բոլոր մարտերին։ Հին քաղաքի նվաճումն ի սկզբանե նախատեսված չէր. Իսրայելական զորքերը տեղափոխվել են Արևելյան Երուսաղեմում առանցքային դիրքեր գրավելու համար։ Նարկիսն անհանգստանում էր, որ քաղաքական գործիչները չեն համարձակվի գրավել հին քաղաքը։ Սակայն մոտեցող հրադադարի ազդեցության տակ (ՄԱԿ-ի մոտակա նիստից հետո) Մոշե Դայանը Ուզի Նարկիսին հանձնարարություն է տվել վերամիավորել Երուսաղեմը՝ չսպասելով հրադադարին։ Նարկիսի ղեկավարությամբ Հին քաղաքը ետ է վերցվել հորդանանցիներից, և Երուսաղեմը կրկին միավորվել է իսրայելական վերահսկողության ներքո։ Նարկիսի տեսանկյունից, այս ազատագրումը ավարտել է այն արշավը, որը նա սկսել է տասնինը տարի առաջ, որի պարտությունը հաճախ անհանգստացրել է իրեն[3]։

Հետագա կարիերա խմբագրել

Ուզինժ Նարկիսն Իսրայելի պաշտպանության բանակից հեռացել է 1968 թվականին, և երկար ժամանակ առանցքային պաշտոններ է զբաղեցրել Հրեական գործակալությունում և Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունում։

Երուսաղեմում մահացել է 1997 թվականի դեկտեմբերի 17-ին 72 տարեկան հասակում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել