Ուզբեկստանի ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոն

Ուզբեկստանի ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոն, Ուզբեկստանի հնագույն թատրոններից մեկը, հիմնադրվել է 1934 թվականին, 1967 թվականին թատրոնին տրվել է ակադեմիականի կոչում։ Թատրոնի նոր շենքը, որը գտնվում է Տաշքենդի կենտրոնում, հանդիսավոր բացվել է 2001 թվականին։

Ուզբեկստանի ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Ուզբեկստան
Գտնվելու վայրըՏաշքենդ
Հիմնադրման ամսաթիվ1934

Թատրոնի պատմություն

խմբագրել

Տաշքենդի ռուսական դրամատիկական թատրոնը բացվել է 1934 թվականի հոկտեմբերի 21-ին։ Դրա հիմնադիրներն են եղել թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավար Վասիլի Ալեքսանդրովիչ Չիրկինը և Միխայիլ Կարլովիչ Վուլկոնսկին։ 1936 թվականին թատրոնն անվանակոչվել է ի պատիվ ռուս գրող Մաքսիմ Գորկու։ 1967 թվականին թատրոնին տրվել է «Ակադեմիական թատրոն» կոչումը։ Տարբեր տարիներին թատրոնում բեմադրվել են հայտնի ռուս (Ալեքսանդր Պուշկին, Նիկոլայ Գոգոլ, Ալեքսեյ Տոլստոյ, Միխայիլ Լերմոնտով, Անտոն Չեխով, Ալեքսանդր Գրիբոյեդով, Ալեքսանդր Օստրովսկի, Մաքսիմ Գորկի) և արտասահմանցի (Բեռնարդ Շոու, Ուիլյամ Շեքսպիր) դրամատուրգների պիեսներ, ներկայացվել են նաև ուզբեկ դրամատուրգների (Համզա Հակիմզադե, Ն. Սաֆարով, Ա. Կահար, Ս. Ազիմով, Մ. Շեյհզադե, Ս. Ահմադ) գործեր[1]։ 2001 թվականի փետրվարի 7-ին Տաշքենդի կենտրոնում կայացել է թատրոնի նոր շենքի բացման արարողությունը[2]։ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին հանդիսավոր կերպով նշվել է թատրոնի 80-ամյակը` Ուզբեկստանում Ռուսաստանի դեսպանատան ակտիվ մասնակցությամբ[3][4]։ Ուզբեկստանի ռուսական դրամատիկական թատրոնը կարևոր դեր է խաղում շրջանում ռուսական մշակույթի պահպանման ու տարածման գործում, թատրոնի բեմում անց են կացվում տոնական միջոցառումներ, որոնք նվիրված են ռուսական պատմության և Ուզբեկստանում ռուսական սփյուռքի կարևոր իրադարձություններին` ռուս և ուզբեկ կատարողների մասնակցությամբ[5][6]։

Թատրոնի անձնակազմ

խմբագրել

Թատրոնի տնօրենը Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Օլեգ Անատոլևիչ Վասիլևն է, գլխավոր ռեժիսորը` Բախտիար Մուհսինովիչ Համիդովը[7]։ Թատրոնի ռեժիսորների թվում են եղել Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Միխայլովիչ Շապիրոն, Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործիչ Վյաչեսլավ Մարկովիչ Բրոդյանսկին, Ուզբեկստանի վաստակավոր գործիչ Օվլյակուլի Խոջակուլին, Ուզբեկստանի վաստակավոր գործիչ Օլիմժոն Սալիմովը[8]։ Թատրոնի հիմնական դերասաններն են Ուզբեկստանի ժողովրդական արտիստ Աբզալ Ազիմովիչ Ռաֆիկովը, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Օլեգ Անատոլևիչ Վասիլևը, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Ֆիրուզ Սաադևիչ Մակսուդովը, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Օլեգ Վիկտորովիչ Գալախովը[9]։ Թատրոնի հիմնական դերասանուհիներն են Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Լյուդմիլա Իվանովնա Ստոցկայան, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Էլեոնորա Դմիտրևնա Իվանովնա, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Օլգա Դանիլովնա Օվչիննիկովան, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Գավհար Զաքիրովան[10]։

Խաղացանկային ներկայացումներ (սկսած 2001 թվականից)

խմբագրել
Առաջնախաղի օր Անվանում Հեղինակ Ռեժիսոր
7 մայիսի, 2001 Խաղում ենք Գոգոլ ըստ Նիկոլայ Գոգոլի Վ. Շապիրո
6 դեկտեմբերի 2003 Բրավո, Լաուրենսիա Ն. Պտուշկինա Վ. Շապիրո
21 փետրվարի 2004 Կանացի տանգո Վ. Ասլանովա Յու. Ֆիսան
16 փետրվարի 2008 Չափազանց պարզ պատմություն Մ. Լադո Ե. Լոպատկո
10 սեպտեմբերի 2008 Վեսթսայդյան պատմություն Արթուր Լոուրենս Ե. Լոպատկո
26 ապրիլի 2009 Ռոմանտիկներ Է. Ռոստան Վ. Բրոգյանսկի
10 դեկտեմբերի 2009 Պիգմալիոն Բեռնարդ Շոու Վ. Բրոդյանսկի
21 հունիսի 2011 Համլետ-Շուտ մոնոներկայացում ըստ Ուիլյամ Շեքսպիրի Օ. Խոջակուլի
1 փետրվարի 2012 Ամերիկյան երազանք Է. Օլբի Վ. Բրոդյանսկի
25 сентября 2012 Թերաճը Դ. Ֆոնվիզին Ե. Լոպատկո
8 հոկտեմբերի 2013 Դոն Կիխոտ Մ. Բուլգակով Ե. Լոպատկո

Ներկայիս խաղացանկ

խմբագրել
Առաջնախաղի օր Անվանում Հեղինակ Ռեժիսոր
№ 13 Ռէյ Կունի Վ. Շապիրո
8 ապրիլի 2005 № 14 կամ Կյանքը հիասքանչ է Ռ. Կունի Վ. Շապիրո
24 փետրվարի 2006 № 15 կամ Ծիծաղելի փողեր Ռ. Կունի Վ. Շապիրո
16 հունիսի, 2007 Երբ ձին կորցնում է գիտակցությունը Ֆրանսուազ Սագան Վ. Շապիրո
9 հոկտեմբերի 2007 Իմ կնոջ անունն է Մորիս Ռ. Շարտ Ի. Նենաշև
8 դեկտեմբերի 2007 Ծիծաղկոտ ծաղիկը Ն. Կաուարդ Վ. Շապիրո
16 մարտի 2008 Վերջին սիրեկանը միշտ լավագույնն է Մ. Ֆրատի Վ. Շապիրո
29 նոյեմբերի 2008 Քեզ հետ և առանց քեզ Ա. Մենչել Յու. Ֆիսան
6 հունիսի 2009 Խելահեղ փողեր Ալեքսանդր Օստրովսկի Վ. Շապիրո
27 մայիսի 2010 Բլէզ Կ. Մանյե Յու. Ֆիսան
25 հունիսի 2010 Վենետիկյան գիշեր Ի. Թերձոլի, Է. Վայմե Վ. Շապիրո
27 սեպտեմբերի 2010 Սիրո սուբլիմացիա ըստ Ա. դե Բենեդետիի Վ. Շապիրո
19 նոյեմբերի 2010 Ի՞նչ է ուզում կինը Գ. Արու Վ. Շապիրո
1 ապրիլի 2011 Ցիլինդր Է. դե Փիլիպո Վ. Բրոդյանսկի
28 մայիսի 2011 Աստեղային ժամ Կ. Լյուդվիգ Վ. Շապիրո
4 հոկտեմբերի 2011 Բալզամինովի ամուսնությունը Ալեքսանդր Օստրովսկի Ե. Լոպատկո
26 նոյեմբեր 2011 Ի՞նչ է ուզում տղամարդը Նիլ Սայմոն Վ. Շապիրո
20 ապրիլի 2012 Ռետրո Ա. Գալին Օ. Սալիմով
25 մայիսի 2012 Սեր մինչև գերեզման Ա. Նիկոլայ Յու. Ֆիսան
23 փետրվարի 2013 Գործընկերներ Ա. Գալին Վ. Շապիրո
18 սեպտեմբերի 2013 Շրջանի քառակուսիություն Վ. Կատաև Տ. Շարաֆունդիկով
29 սեպտեմբերի 2013 Սեմուրգ Խ. Ալիջան Յու. Ֆիսան
29 նոյեմբերի 2013 Նախօրոք լացում եմ Ն. Պտուշկինա Վ. Շապիրո
4 մայիսի 2014 Զոյկայի բնակարանը Միխայիլ Բուլգակով Վ. Շապիրո
22 հունիսի 2014 Սնանկը կամ Մեր մարդիկ են, կպայմանավորվենք Ալեքսանդր Օստրովսկի Յու. Ֆիսան
25 փետրվարի 2015 Ընտանեկան ընթրիք Ժ. Աբու Բ. Համիդով
27 մարտի 2015 Աշուն։ Չեխով։ Բեմեր։ ըստ Անտոն Չեխովի Վ. Շապիրո
12 մայիսի 2015 Երկուսը ճոճանակին Ու. Գիբսոն Գ. Դմիտրիև
27 հունիսի 2015 Մորաքույրներ Ա. Կորովկին Յու. Ֆիսան

Դպրոց-ստուդիա

խմբագրել

Թատրոնին կից դպրոց-ստուդիան բացվել է 1994 թվականին։ Թատրոն-ստուդիայում ընդունելություն կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. История АРДТУз
  2. «Академический Русский Драматический Театр Узбекистана». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. 80-летие Академического русского драматического театра Узбекистана отметили в Ташкенте
  4. «Представительство Россотрудничества в Республике Узбекистан». 29.12.2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. «Концерт ко Дню России «Лейся, песня» в Ташкенте».
  6. «20-летие Русского культурного центра в Ташкенте».
  7. «Администрация АРДТУз». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. «Режиссёры АРДТУз». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  9. «Актёры АРДТУз». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. «Актрисы АРДТУз». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել