Ուելի Մաուեր (գերմ.՝ Ueli Maurer, դեկտեմբերի 1, 1950(1950-12-01)[1][2], Վետցիկոն[3]), շվեյցարիացի պետական և քաղաքական գործիչ։ Շվեյցարիայի նախագահը 2013 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը և 2019 թվականի հունվարի 1-ից։

Ուելի Մաուեր
 
Կուսակցություն՝ Շվեյցարական ազգային կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 1, 1950(1950-12-01)[1][2] (73 տարեկան)
Ծննդավայր Վետցիկոն[3]
Քաղաքացիություն  Շվեյցարիա[2]

Կենսագրություն խմբագրել

Շվեյցարացի գյուղացու որդի։ Վեց երեխաների հայր։

Ցյուրիխի խորհրդարանի պատգամավոր 1983-1991 թվականներին, 1990-1991 թվականներին՝ նախագահ։ Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր 1991 թվականից։ Դաշնային խորհրդի 111-րդ անդամ, Շվեյցարիայի պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի դեպարտամենտի ղեկավար, 2009 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, ֆինանսների դեպարտամենտի ղեկավար 2016 թվականի հունվարի 1-ից։ Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության անդամ, 1996-2008 թվականներին նրա նախագահը։ Նրա ընտրությունը Դաշնային խորհրդում ուղեկցվել է բազմաթիվ սկանդալներով։ Ազգայնական կողմնորոշում ունեցող քաղաքական գործչի համբավ ունեցող Մաուրերի թեկնածությունն առաջացրել է լիբերալ կողմնորոշված հասարակության առարկությունը։ Սակայն ընտրվելու համար պահանջվող ձայների նվազագույն քանակով անցել է Դաշնային խորհուրդ՝ որպես երկրի ներկայիս խորհրդարանում ամենամեծ ներկայացուցչություն ունեցող կուսակցության անդամ։ 2012 թվականի հունվարի 1-ից Շվեյցարիայի փոխնախագահ է։ 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Շվեյցարիայի նախագահն է։ 2018 թվականի հունվարի 1-ից ընտրվել է Շվեյցարիայի փոխնախագահ[4]։

2018 թվականի դեկտեմբերի սկզբին ընտրվել է երկրի երկրորդ նախագահ[5]։ Պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 1-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուելի Մաուեր» հոդվածին։