Վետցիկոն
Վետցիկոն (գերմաներեն՝ Wetzikon), քաղաք Շվեյցարիայում։ Ցյուրիխի կանտոնի Հինվիլ շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Ցյուրիխի բարձրավանդակում, Պֆաֆիկոն լճի ափին։ Զբաղեցնում է 16.7 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 24,513։
Բնակավայր | |||
---|---|---|---|
շվեյց. գերմ.՝ Wetzikon (ZH)[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 16,73 կմ², 16,81 կմ² | ||
ԲԾՄ | 535 մետր | ||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||
Բնակչություն | ▲24 764 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2] | ||
Հեռախոսային կոդ | 044 | ||
Փոստային ինդեքսներ | 8620 | ||
Ավտոմոբիլային կոդ | ZH | ||
Պաշտոնական կայք | wetzikon.ch(գերմ.) | ||
| |||
ՊատմությունԽմբագրել
Քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են նախապատմական ժամանակների մի բնակավայր՝ անմիջականորեն լճի ափին, գերանասյուների վրա կառուցված տներով, ինչպես նաև՝ հին հռոմեական դարաշրջանի կառույցի (villa rustica-ի) ավերակներ[3]։
Պատմական փաստաթղթերում այս բնակավայրը Վետցիկոն անվանումով առաջին անգամ հիշատակվել է 1044 թվականին, իսկ մինչ այդ՝ գյուղն ու նրա մերձակա ամրոցը հայտնի են եղել Ratpoldskilch անվանումով[4]։
Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել
Վետցիկոնի նախապատմական ժամանակների բնակավայրը՝ Wetzikon–Robenhausen-ը, որը հայտնաբերել ու հետազոտել է անվանի հնագետ Յակոբ Մեսսիկոմերը (Jakob Messikommer), ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿօ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[5]։ Քաղաքի պատմամշակութային հիշարժան հուշարձաններից են նաև՝
- տեղական թանգարանը (Ortsmuseum-ը)՝ քարե դարից մինչև մեր օրերն ընդգրկող ցուցանմուշներով[6]
- Robenhauser Riet-ը
- Kemptner Tobel-ը
ՊատկերասրահԽմբագրել
Անվանի անձինքԽմբագրել
- Էլիզաբեթ Վետցիկոնցի (1235-1298) - Ֆրաումյունստեր աբբայության կայսերական մայրապետ 1270-1298 թթ.
- Յոհանես Շմիդլին (1722-1772) - պաստոր և կոմպոզիտոր
- Հանս Գեորգ Նեգելի (1773-1836) - կոմպոզիտոր, հրատարակիչ
- Հայնրիխ Լոյտոլդ (1827-1879) - բանաստեղծ, թարգմանիչ
- Յակոբ Մեսսիկոմեր (1828-1917) - հնագետ
- Յակոբ Հոյսեր (1862–1941) - արդյունաբերող, բարեգործ
- Հեդի Լանգ (1931-2004) - քաղաքական գործիչ, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը նախագահած երկրորդ կին գործիչը
- Յորգ Շնայդեր (1935-2015) - դերասան[7]
- Վալտեր Անդրեաս Մյուլլեր (ծնվ. 1945) - դերասան[8]
- Ուելի Մաուրեր (born 1950) - քաղաքական գործիչ, Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ
- Էրիկ Ֆրանկլին (ծնվ. 1957) - պարերի մասնագետ, համալսարանի դասախոս, գրող
- Պատրիկ Մոր (ծնվ. 1971) - նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ
- Անդրեաս Շվայցեր (ծնվ. 1979) - մարմնամարզիկ[9]
- Դորոթեա Էլմիգեր (ծնվ. 1985) - գրող
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.wetzikon.ch
- ↑ https://www.zh.ch/de/politik-staat/gemeinden/gemeindeportraet.html
- ↑ Horisberger Beat, Hedinger Bettina, Hoek Florian, Büsser Roger (2007)։ Römisches Landleben im Zürcher Oberland - Die Römer in Wetzikon (German)։ Frauenfeld, Stuttgart, Wien: Verlag Huber։ ISBN 978-3-7193-1441-5
- ↑ Altdorfer Werner (1987)։ Rund um den Bachtel - Heimatkundliches aus dem Zürcher Oberland (German)։ Wetzikon: Buchverlang der Druckerei Wetzikon AG։ ISBN 3-85981-138-X
- ↑ UNESCO World Heritage Site - Prehistoric Pile dwellings around the Alps
- ↑ Museum Wetzikon (գերմ.)
- ↑ IMDb Database retrieved 27 December 2018
- ↑ IMDb Database retrieved 27 December 2018
- ↑ German Wiki, Andreas Schweizer
Արտաքին հղումներԽմբագրել
Վետցիկոն Վիքիպահեստում |
- http://www.wetzikon.ch Վետցիկոն. պաշտոնական կայք (գերմ.)
- կայքէջ(չաշխատող հղում) (գերմ.)