Ուտիներ կամ Ուդիներ[1], ազգություն Հարավային Կովկասում, որի պատմական հայրենիքը ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հյուսիս-կենտրոնական հատվածն է։ Նրանց թիվը ողջ աշխարհում շուրջ 10 հազար է։ Խոսում են ուդիերեն լեզվով[2]։ Ներկայում ուդիների մի հատվածը բնակվում է Հայաստանում, նախկինում ապրում էին նաև Ադրբեջանական ԽՍՀ Բաքու քաղաքում, Նիժ գյուղում ու Վարդաշեն քաղաքում, ինչպես և Վրաստանի Զինոբյանի գյուղում։ Այսօր ուտիների մի շատ փոքր հատված է մնացել Հարավային Կովկասում, ըստ էության երկու գյուղ՝ ներկայիս Ադրբեջանի Նիժ գյուղը և Զինոբյանի գյուղը Վրաստանում, որը հիմնվել է քսան թվականի ջարդերից փախած ուտիների կողմից։ Ադրբեջանի Վարդաշեն՝ ներկայիս Օղուզ գյուղաքաղաքում, որտեղ ապրել են 3.000 ուդիներ, ներկայումս ապրում է ընդամենը 74 «ուղղափառ» ուդի։ Հայաստանում 2001 թվականի մարդահամարի տվյալներով նշվում է 200 ուդի, մասնագետների գնահատականներով նրանց թիվը Հայաստանում հնարավոր է հասնում է շուրջ 500, բնակվում են հիմնականում Երևանում, Տավուշի մարզի, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում և շրջակա տարածքների գյուղերում։

Ուտիներ
Ընդհանուր քանակ

10.000

Բնակեցում
Ադրբեջան Ադրբեջան 3.000-3.800
Ռուսաստան Ռուսաստան 4.300
Ուկրաինա Ուկրաինա 600
Ղազախստան Ղազախստան 300
Վրաստան Վրաստան 210
Հայաստան Հայաստան 200-500
Արցախ Արցախ 200
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
Լեզու(ներ)
Ուտիներեն-Ուդիերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական Եկեղեցի, Ուղղափառություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Լեզգիներ

Ուդիները էթնիկ ծագումով հայ չեն, սակայն քանի որ նախկինում դավանանքով էր ազգությունը որոշվում, ուստի թե՛ հայերը (Հայաստանում և այլն) և թե՛ օտարներն (Ադրբեջանում և այլն) իրենց հաճախ սխալմամբ հայ են համարել։ Ուդիները խորապես կրել են հայ ժողովրդի մշակույթը։ Ուդիները քրիստոնյաներ են, հիմնականում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ (քիչ քանակությամբ տարածված է նաև ուղղափառությունը), ուստի և նրանց անտրոպոնիմիկան (ազգանունններ, անունններ, հայրանունններ) նույնական է հայերի հետ (հայկական են)։ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ ուդիների կրթության լեզուն և մշակութային կողմնորոշումը հայկական էր։ Նրանց էթնիկ ինքնության կարևորագույն դրսևորումը, հայ ժողովրդի հետ իր մշակութային ամբողջության ընկալումն էր։ Ազգությամբ ուդի  էին հայ գեներալ Մովսես Սիլիկյանը[3][4], հայ ֆիդայական պայքարի խոշոր դեմքերից Սարգիս Կուկունյանը և նրա շատ զինակիցներ, Գրիգոր Նիկողոսյանը (նույն ինքը՝ Մագդա Նեյմանը, ով հայտնի է իր «Հայերը» մեծարժեք աշխատությամբ) և այլն։ Ուդիների պատմության և ծագումնաբանության մասին գիտության մեջ գոյություն ունի համապատասխան գրականություն[5]

Ծանոթագրություններ Խմբագրել