Ադրիանա Սոֆիա Ուգարտե Պարդալ (իսպ.՝ Adriana Sofía Ugarte Pardal, հունվարի 17, 1985(1985-01-17)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանիացի կինոդերասանուհի։

Ադրիանա Ուգարտե
Ծննդյան թիվ՝հունվարի 17, 1985(1985-01-17)[1] (39 տարեկան)
Ծննդավայր՝Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 1246047

Կենսագրություն խմբագրել

Ադրիանա Ուգարտեն ծնվել է 1985 թվականի հունվարի 17-ին Մադրիդում։ Բասկ գրող և սցենարիստ Էդուարդ Ուգարտեի թոռնուհին է, որը աշխատել է Լուիս Բունյուելի հետ։

2001 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Mala espina» կարճամետրաժ ֆիլմում։ 2006 թվականին «Շան գլուխը» ֆիլմում Կոնսուելոյի գլխավոր դերակատարման համար (ռեժիսոր՝ Ս. Ամոդեո) արժանացել է «Գոյա» մրցանակի։

Ռուսաստանում հայտնի է դարձել հիմնականում «Երեք էտյուդներ» ֆիլմով (ռեժիսոր՝ Ս. Գարսիա Ռուիս)[2], որտեղ նա խաղացել է սիրային եռանկյունու գլխավոր հերոսուհու դերը։

Հայրենի մամուլում Ադրիանին երբեմն անվանել են «ժամանակակից իսպանական կինոյի մեծ հույսերից մեկը»[3]։

Ֆիմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2018 «Ամպրոպի ժամանակ» Durante la tormenta Վերա
2018 «Կնոջս սիրեկանը» Amoureux de ma femme Էմմա
2016 «Ջուլիետա» Julieta երիտասարդ Ջուլիետա
2015 «Արմավենիներ ձյան մեջ» Palmeras en la nieve Կլարենս
2013 «Կրակայրիչ» Combustión Արի
2011 «Մուգ իմպուլս» Lo mejor de Eva Մարտա
2011 «Սիրո հակառակ կողմը» Lo contrario al amor Մերսե
2009 «Երեք էտյուդ» Castillos de cartón Մարիա Խոսե
2008 «Կախվածի խաղը» El juego del ahorcado Օլգա
2008 «Կանգառ» Estocolmo աղ
2006 «Շան գլուխը» Cabeza de perro Կոնսուելո
2002 Diminutos del calvario Դոնսելա
2001 Mala espina Սառա

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2013 «Ճակատագրի թելերը» El tiempo entre costuras Սիրա Կիրոգա
2013 «Գողացված երեխաները» Niños robados Սուսաննա
2011 «Կենտրոնական հիվանդանոց» Hospital Central Դր. Նատալիա դել Օյո
2008-2010 «Սենյորա» La señora Վիկտորիա Մարկես դե լա Վեգա
2006 «Հինգ սեղանի վրա» Mesa para cinco Խուլիա
2006 «Կոմիսար» El comisario Էպիզոդիկ գործող անձ
2003 «Հերոսի գաղտնիքը» El secreto del héroe Օլիվիա
2002-2007 «Կենտրոնական հիվանդանոց» Hospital Central Ադրիանա Մեդինա/Ներեա
2002 «Ոստիկանները փողոցների սրտում» Policías, en el corazón de la calle Օլգա Լուսնի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Этюды втроем» на Afisha.Ru
  3. «Adriana Ugarte estuvo con los usuarios de RTVE.es». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիանա Ուգարտե» հոդվածին։