Ոսկեփորիկ սկյուռ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ոսկեփորիկ սկյուռ, կրծողների տեսակ սկյուռների ցեղից։ Գոյություն ունեն երկու ենթատեսակներ։
Ոսկեփորիկ սկյուռ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Sciurus aureogaster F. Cuvier, 1829 |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Подвиды |
||||||||||||||
|
||||||||||||||
Ареал | ||||||||||||||
|
Ենթատեսակներ
խմբագրելՏվյալ տեսակի ենթատեսակները ներկայացված են աղյուսակում։
Ենթատեսակներ | Հեղինակ | Հոմանիշներ |
---|---|---|
S. a. aureogaster | F. Cuvier, 1829 | S. a. chrysogaster, S. a. ferruginiventris, S. a. hypopyrrhus, S. a. hypoxanthus, S. a. leucogaster, S. a. maurus, S. a. morio, S. a. mustelinus, S. a. raviventer, S. a. rufiventris. |
S. a. nigrescens | Bennett, 1833 | S. a. affinis, S. a. albipes, S. a. cervicalis, S. a. chiapensis, S. a. cocos, S. a. colimensis, S. a. effugius, S. a. frumentor, S. a. griseoflavus, S. a. hernandezi, S. a. hirtus, S. a. leucops, S. a. littoralis, S. a. nelsoni, S. a. nemoralis, S. a. perigrinator, S. a. poliopus, S. a. quercinus, S. a. rufipes, S. a. senex, S. a. socialis, S. a. tepicanus, S. a. varius, S. a. wagneri. |
Արեալ
խմբագրելԱյն ծառային սկյուռ է, Գվատեմալայի, ինչպես նաև արևելյան և հարավային Մեքսիկայի էնդեմիկ տեսակ։ Արհեստականորեն բերվել է Ֆլորիդա Կիս։
Բնակավայր
խմբագրելԲնակության բարձրությունը` ցածրադիր շրջաններից մինչև 3800 մ։ Մեծամասնությամբ հանդիպում է անտառային շրջաններում ներառած` թփուտներ, սաղարթավոր և մշտականաչ անտառներ, չոր սոճազգիներ, կաղնու անտառներ, պլանտացիաներ և այլն։ Ավելի տարածված է չոր և նոսր անտառներում։ Ինչպես նաև հանդիպում է քաղաքային շրջաններում։
Կենսաբանական նկարագրություն
խմբագրելԷգերի միջին չափերը։ Գլխի և մարմնի երկարությունը 258,9 մմ, պոչինը՝ 255,7 մմ, զանգվածը՝ 505,4 գ։
Արուների միջին չափերը։ Գլխի և մարմնի երկարությունը՝ 264,1 մմ, պոչինը՝ 248,0 մմ, զանգվածը 497,3 գ։
Վարք
խմբագրելՑերեկային, սովորաբար միայնակ կենդանիներ։ S. aureogaster — Հիմնականում ծառային սկյուռեր, բայց ցած են իջնում, որպեսզի սնվեն և անցնեն ծառից ծառ։ Բույնը կառուցում են տերևներից, ծառերի ճյուղերի վրա 5-ից 15 մ բարձրության վրա։
Սնունդ
խմբագրելՑածրավայրում սնվում է մրգերով և սերմերով։ Կաղնու և մայրու ծառի ընկույզները նրանց հիմնական սնունդն են։
Բազմացում
խմբագրելԷգերը չոր սեզոնում ծնում են 2-ից 4 ձագեր։
Պաշտպանություն
խմբագրելԼուրջ վտանգներ հայտնի չեն, քաղաքներում նրանց որսում են սննդի կամ եգիպտացորենի վնասումը կանխելու համար։ Այդ տեսակի պահպանման համար միջոցներ չեն կիրառվում։ Ամեն դեպքում արեալի սահմաններում կան հատուկ պահպանվող տարածքներ։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեփորիկ սկյուռ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեփորիկ սկյուռ» հոդվածին։ |