Ոսկան Երևանցի (տպագրատուն)

տպագրատուն

«Ոսկան Երևանցի», հայկական տպագրատուն։

Ոսկան Երևանցի
Տեսակտպարան
Հիմնադրված է1994
ՀիմնադիրՄեխակ Տեր-Սարգսյան
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան

Պատմություն խմբագրել

Ստեղծվել է 1994 թվականին Երևանում։ Հինադիր-տնօրենը եղել է Մեխակ Տեր-Սարգսյանը։ 2004 թվականին տնօրեն է դարձել Մհեր Սարգսյանը։

Տպագրում է դասագրքեր, գեղարվեստական, պատմական, մասնագիտական, գրական, գունավոր ալբոմներ, բուկլետներ, բրոշյուրներ։

Տպագրատան առավել ուշագրավ հրատարակություններից են Վարդան Արևելցու «Ճառք ներբողեանք» (2000), Է. Տիգրանյանի «Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում (XIX դարի վերջ–XX դարի սկիզբ)» (2003), Ա. Աղասյանի «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX–XX դարերում» (2009) աշխատությունները, Հ. Թումանյանի «Ընտրանին» (2010), Հ. Սահյանի «Երկեր չորս հատորով» (հ. 1, 2..., 2011, 2014...) և «Ընտրանի» (2012) ժողովածուները, Հ. Ղուկասյանի «Ոսկան Երևանցի» պատմավեպը (2012) և այլն։

2002 թվականին «Ոսկան Երևանցի» տպագրատունն արժանացել է «Ոսկե աստղ» միջազգային մրցանակի։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։