Մեխակ Տեր-Սարգսյան

գրահրատարակիչ

Մեխակ Պողոսի Տեր-Սարգսյան (մարտի 15, 1935(1935-03-15), Գյուլագարակ, Ստեփանավանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 2014(2014-04-21), Երևան, Հայաստան), հայ գրահրատարակիչ[1]։

Մեխակ Տեր-Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1935(1935-03-15)
ԾննդավայրԳյուլագարակ, Ստեփանավանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 21, 2014(2014-04-21) (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունհրատարակիչ

Կենսագրություն խմբագրել

Մեխակ Տեր-Սարգսյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Գյուլագարակ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում)։ 1951 թվականին ավարտել է Երևանի պոլիգրաֆիական արհեստագործական ուսումնարանը, 1971 թվականին՝ Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտը։

1954 թվականից աշխատել է գրահրատարակչության ոլորտում, 1971-1975 թվականներին եղել է ԵՊՀ տպարանի տնօրեն, 1975-1984 թվականներին՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի հրատարակչության գլխավոր ինժեներ-փոխտնօրեն, 1986-1991 թվականներին՝ «Պարբերական» արտադրահրատարակչական միավորման տնօրեն, 1991-2014 թվականներին՝ «Ոսկան Երևանցի» տպագրատան հիմնադիր-տնօրեն։

Լույս է տեսել Մեխակ Տեր-Սարգսյանի «Ես էլ եկա... որ անցնեմ» (2014) ինքնակենսագրական գիրքը։

Մեխակ Տեր-Սարգսյանը մահացել է 2014 թվականի ապրիլի 21-ին Երևանում[1]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Կյանքից հեռացել է տպագրական գործի հայտնի մասնագետ Մեխակ Տեր-Սարգսյանը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։