Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էվա Պավելի Ոսկանյան (հոկտեմբերի 28, 1991(1991-10-28), Երևան, Հայաստան), դաշնակահարուհի, կիթառահարուհի, երգչուհի, «E.V.A.» ռոք խմբի հիմնադիր, Երևանի խամաճիկների պետական թատրոնի կոմպոզիտոր և դերասանուհի[1]։

Էվա Ոսկանյան
Ծնվել էհոկտեմբերի 28, 1991(1991-10-28) (32 տարեկան)
Երևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Ժանրերռոք
Մասնագիտությունդաշնակահարուհի, կիթառահար և երգչուհի
Գործիքներդաշնամուր, կիթառ
ԱշխատավայրԵրևանի խամաճիկների պետական թատրոն
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2013) և Ուրարտու Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարան (2013)

Կենսագրություն խմբագրել

Էվա Ոսկանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Երևանում[2]։ Նա արձակագիր և հոգեբան Էլդա Գրինի[թոռն է։ Մայրը դաշնակահարուհի Մարինե Աբրահամյանն է, իսկ ամուսինը՝ երգահան և երգիչ Լևոն Հախվերդյանը[3]։ 4 տարեկանից սկսել է երգել, իսկ 12 տարեկանից՝ ստեղծագործել։ 1998 թվականին ընդունվել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը։ 2007 թվականին կազմավորել է «E.V.A.» ռոք խումբը։ 2013 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնի և «Ուրարտու» համալսարանի իրավաբանական հոգեբանության բաժնի մագիստրատուրան։ Էվան 2009 թվականից Երևանի խամաճիկների պետական թատրոնի կոմպոզիտորն է, իսկ 2014 թվականից նույն թատրոնում դարձել է նաև դերասանուհի։

Ստեղծագործություններ խմբագրել

Էվա Ոսկանյանը ձայնագրել է 15-ից ավելի երգեր, նկարահանել է 3 տեսահոլովակ և գրել ու կատարել է ֆիլմերի համար տարբեր ստեղծագործություններ։

Միջոցառումներ խմբագրել

 
E.V.A. ռոք խումբի շապիկը, 2007 թվական

2007 թվականին Հայաստանում, Վրաստանում, Չեխիայում և Գերմանիայում մասնակցել է բազմաթին համերգների ու փառատոների։

2011 թվականին Գերմանիայում մասնակցել է Կոմիտասի անվան մրցույթ-փառատոնին և անժանացել է «Կոմիտասի լավագույն մեկնաբան» մրցանակին։

2013 թվականին եղել է մրցույթի միակ մասնակիցն, ով մասնակցել է միաժամանակ դաշնամուրի և վոկալի մրցութային բաժիններում։ Այս միցույթում Էվա Ոսկանյանը արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» և դաշնամուրային մրցույթի 3-րդ մրցանակին։

Մրցանակներ խմբագրել

Բազմաթիվ անգամ Էվա Ոսկանյանը առաջադրվել է ազգային մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում։ Նա «Van Music Awards» և «Phoenix» մրցանակաբաշխությունների մրցանակիր է։

2015 թվականին «Հուսո առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնին ընդգրկվել է լավագույն տասնյակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Անկախության սերունդ». Էվա Ոսկանյան, երաժիշտ». news.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. «AV Production - Էվա Ոսկանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. «Էվա Ոսկանյանը պսակադրվել է Լևոն Հախվերդյանի հետ (տեսանյութ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել