Քրիստոնեական հումանիտար-տնտեսագիտական բաց համալսարան

Քրիստոնեական հումանիտար-տնտեսագիտական բաց համալսարան (ՔՀՏՀ) (ռուս.՝ Христианский гуманитарно-экономический открытый университет (ХГЭУ) ), քրիստոնեական աշխարհայացքի վրա հիմնված առաջին[1] հոգևոր-աշխարհիկ ծրագրով աշխատող համալսարանը Ուկրաինայում[2]։ Հիմնադրվել է Օդեսա քաղաքում 1997 թվականին, ռուս և ուկրաինացի մտավորականների և հոգևորականների կողմից[3][4]։ ՔՀՏՀ-ում ուսուցանվում են տարբեր մասնագիտություններ՝ տնտեսագիտություն, աստվածաբանություն, իրավաբանություն, հոգեբանություն, լրագրություն, միջազգային հարաբերություններ, բիզնես կառավարում, լեզվաբանություն և այլն[5]։ Ուսուցման ձևերն են՝ առկա, հեռակա, հեռավար[6]։ Բակալավրական և մագիստրոսական ծրագրերը ուսուցանվում են ռուսերեն և անգլերեն[7]։ Բոլոր մասնագիտությունների համար գործում է դոկտորանտուրա[8]։

Քրիստոնեական հումանիտար-տնտեսագիտական բաց համալսարան
(ՔՀՏՀ)

Христианский гуманитарно-экономический открытый университет
(ХГЭУ)
Տեսակհամալսարան
Կարգախոս«Ով սիրում է Աստծուն, նա ստանում է գիտելիք Նրանից»
Հիմնադրված է1997
ՌեկտորՌոստիսլավ Կռիժանովսկի
Ուսանողներ2023
Դոկտորներ82
Դասախոսներ141
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա Օդեսա
ՀասցեԼենինգրադյան 1
Կայքhgeu.com.ua
Ուկրաինա Ուկրաինա Օդեսա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Ուկրաինա Ուկրաինա Օդեսա|տեղորոշման քարտեզներ]].

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Որպես հասարակական համալսարան ՔՀՏՀ-ն հանդիսանում է Ուկրաինայի Գիտությունների Ազգային Ակադեմիայի[9] Կենտրոնական հումանիտար կրթության կառուցվածքային ստորաբաժանում, եռակի հավատարմագրված է Բարձրագույն կրթության Միջազգային խորհրդի (International Council for Higher Education, Ցյուրիխ, Շվեյցարիա) կողմից[10]։

Համալսարանը մտնում է Համալսարանների Մեծ խարտիա («Magna Charta Universitatum»)[11][12][13] եվրոպական համալսարանների համայնքի մեջ և հանդիսանում է Եվրասիական[14] հավատարմագրական ասոցիացիայի հիմնադիրներից ու անդամներից մեկը, որն էլ մտնում է Համաշխարհային հավատարմագրական ասոցիացիայի (ICETE) կազմի մեջ, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների անդամ, համագործակցում է ուկրաինական, ռուսական, եվրոպական, ամերիկյան աշխարհիկ և քրիստոնեական համալսարանների հետ։

ՔՀՏՀ-ն հանդիսանում է հոգևոր-աշխարհիկ կրթական հաստատություն, որտեղ պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները մեծ մասամբ պատկանում են քրիստոնեական դավանաքներին և դրանց հարանվանումներին՝ բապտիստներ, ուղղափառներ, կաթոլիկներ, հույն-կաթոլիկներ, հիսունականներ, ադվենտիստներ, մեթոդիստներ, պրեսբիտերականներ և այլն։ Խոստովանության կամ հավատո հանգանակը ընդհանուր է բոլորի համար։ Համալսարանում չկան տարանջատումներ ըստ կրոնական հիմքի, բոլոր քրիստոնյաներին համախմբում է հավատն առ Աստված և ճշմարտության միակ չափանիշը Աստվածաշունչն է[15]։

Պրոֆեսորադասախոսական անձնակազմ և ղեկավարություն խմբագրել

ՔՀՏՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հիմնական մասն են կազմում Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցները։ Ներկայումս համալսարանի դասախոսական կազմում կան 10 ակադեմիկոս, 26 պրոֆեսոր և գիտությունների դոկտոր, 55 գիտությունների թեկնածու և ավելի քան 60 ասպիրանտ, պրակտիկանտ և դոկտորանտ։ Համալսարանում պարբերաբար աշխատում են արտասահմանցի դասախոսներ։ Դասախոսություններով հանդես են գալիս Ուկրաինայի Բարձրագույն Ռադայի պատգամավորները[16]։

  • Ռաստիսլավ Կռիժանովսկի Ալեքսանդրովիչ, ՔՀՏՀ-ի ռեկտոր (1997 թվականից), տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, Օդեսա տարածաշրջանի Քրիստոնեական դավանանքի Հոգևոր խորհրդի անդամ, Ուկրաինայի Ավետարանչական դաշինքի նախագահ, Օդեսայի Պերեսիպյան եկեղեցու անդամ[17]
  • Ելենա Նիկոլաևնա, գիտաուսումնական և նորարարության գծով պրոռեկտոր (1997 թվականից), տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շուկայի և տնտեսական-էկոլոգիական խնդիրների հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտական աշխատակից, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս
  • Եվգենի Դոմանյուկ Ալեկսանդրովիչ, ՔՀՏՀ ուսումնական մասի պրոռեկտոր (1997 թվականից), տնտեսագիտական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
  • Պյոտր Պավլյուկ Արկադևիչ, ՔՀՏՀ-ին առնթեր Հումանիտար աստվածաբանական ակադեմիայի ռեկտոր, սկսած 2004 թվականից, աստվածաբանական գիտությունների դոկտոր, հոգևոր ծառայության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս
  • Վալերի Սավելյև Յակովլեվիչ - Իրավական հարցերի և արտաքին կապերի գծով փոխռեկտոր։

ՔՀՏՀ-ի գործընկերներ խմբագրել

Համալսարանը կնքել է միջազգային գործընկերության համաձայնագրեր մի քանի համալսարանների հետ, ինչը «երկրորդ դիպլոմ» ունենալու ծրագրերով աշխատելու հնարավորություն է տալիս.

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

Համալսարնը պարգևատրվել է Սորբ Սոֆիայի շքանշանով, արժանացել է միջազգային «MILLENNIUM AWARD» մրցանակին (Օքսֆորդ, Անգլիա) և այլ պատվավոր պատվոգրերով[18]։

  • 2007 թվականին ՔՀՏՀ-ն մտել է Ուկրաինայի լավագույն համալսարանների յոթնյակում, արժանանալով «Визнання року-2007» մրցանակին[19]
  • 2008 թվականին համալսարանն արժանացել է «EUROPEAN QUALITY» մրցանակի («Եվրոպական որակ», Օքսֆորդ, Անգլիա)[20][21]
  • 2009 թվականին համալսարանը հայտնվել է Ուկրաինայի լավագույն համալսարնների տասնյակում` արժանանալով «Визнання року-2009»[22] մրցանակով, այդ նույն թվականին արժանացել է նաև «Лавры Славы» միջազգային մրցանակին[23]
  • 2011 թվականին իներորդ տեղն է զբաղեցրել Գիտություննեի Միջազգային ակադեմիայի և բարձրագույն կրթության ցանկում (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)[24]

2010-2011 թվականներին Էրիստոնեական համալսարանի մի բաժինը` Ծովային տարածքների բնօգտագործման կոմպլեքս խնդիրների ինստիտուտը կրկնակի ստացել է «Տարվա Ձեռնարկատեր» պաշտոնական կարգավիճակ (Ուկրաինա)[25]։

Գրականություն խմբագրել

  • Островская С. Ректор ՔՀՏՀ։ "Мы за толерантность на основах прогрессивного фундаментализма"// Истории успешных компаний и людей. — 2011. — №1/2. — С. 60—61. — 82 с. — ISSN 1993-6257.
  • Христианский гуманитарно-экономический открытый университет// Лауреаты наград/ред. И. Копёнкина А. Веневцева. - Харьков: Известные имена, 2009. — С.176. — 378 с. — ISBN 978-966-474-033-0. — ББК 66.3(4УКР)
  • Христианский гуманитарно-экономический открытый университет//Лидеры предприятий/ред. Л. О.Богатова. - Донецк: "Диалог-Пресс", 2010. - 22 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Признание года — 2007 (укр.) = Визнання року — 2007 // Министерство образования и науки Украины Освіта України (Образование Украины) : газета. — К: Педагогічна преса, 2008. — № 8 (892). — С. 6.
  2. «Христианский университет в Одессе получил награду "Европейское качество"». ProСhurch. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  3. Признание года (укр.) = Визнання року // Образование Украины (Освіта України), печатный орган Министерства образования и науки Украины : газета. — 2008. — № 8. — С. 6.
  4. Баркова Т. Особенности и преимущества духовно-светского образования (рус.) // Гость : Журнал. — 2003. — № 3. — С. 14-16.
  5. Родченко И. Деловой имидж Украины. Признание года-2007 (укр.) // Международная газета "Украина" : газета. — 2008. — № 2-3. — С. 4-5.
  6. Христианский гуманитарно-экономический открытый университет (укр.) = Християнський гуманітарно-економічний відкритий університет // Международная образовательная корпорация "Гранд" Справочник для поступающего в вузы (рекомендован Министерством науки и образования Украины для абитуриентов ) : Справочник. — Киев: ПФ "МУВЦ "Гранд-ЕКСПО", 2013. — Т. 14. — С. 166.
  7. MBA и MIB - престижные специальности бизнес - образования (укр.) // Сучасна освіта (Современное образование) : Журнал. — 2004. — № 6. — С. 40-43.
  8. Ли Сунь Мяо. Интеллект во благо (рус.) // Лидеры Украины : Информационно-аналитический журнал. — 2003. — № 8. — С. 4—5.
  9. «Про Центр». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին.
  10. Р. А. Крыжановский Качество образования: проблемы вузов Украины (рус.) // Высшее образование сегодня : журнал. — 2007. — № 8. — С. 18-20. — ISSN 1726-667Х.
  11. «ІНФОРМАЦІЯ ПРО МІЖНАРОДНУ ДІЯЛЬНІСТЬ ВНЗ ВЕЛИКА ХАРТІЯ УНІВЕРСІТЕТІВ - MAGNA CHARTIA UNEVERSITATUM (MCU) Եվրոկրթության օֆիցիալ կայք».
  12. «Եվրոպական Մեծ Խարտիա համալսարանների պաշտոնական կայք».
  13. «Десять украинских университетов приняты в Magna Charta Universitatum. Среди них - ՔՀՏՀ».
  14. «Список евангельских учебных заведений, входящих в Евро-Азиатскую Аккредитационную Ассоциацию (ноябрь 2015)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին.
  15. Крыжановский Р. Духовно-светское образование (рус.) // Бизнес-информ (Реферируется ИНИОН, Москва) : научный информационный журнал. — 1998. — № 10. — С. 5-6.
  16. «Христианский гуманитарно-экономический открытый университет».
  17. «РОСТИСЛАВ АЛЕКСАНДРОВИЧ КРЫЖАНОВСКИЙ». Христианский Гуманитарно- Экономический Открытый Университет. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին.
  18. Качественное образование и холистическое мировоззрение, Р. А. Крыжановский, академик УЭАН, д.э.н., профессор. http://obrazovanie.odessa.ua/zaod/hgu/holist.html. Одесский справочник "Образование для всей семьи". {{cite book}}: External link in |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  19. Информационно-издательский центр "Деловой партнёр". Діловий імідж України. Здобутки, досвід, визнання / Под ред. Л. М. Авраменко. — Киев: ДП "Такі справи", 2007. — С. 200. — 632 с. — ISBN 978-966-96330-9-5.
  20. Ожогова Н. "Европейское качество" - Одесскому вузу (рус.) // Одесские известия (Газета Одесского областного совета) : газета. — 2008. — № 107. — С. 2.
  21. «Христианский университет в Одессе получил награду «Европейское качество»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին.
  22. Информационно-издательский центр "Деловой партнёр". Діловий імідж України. Національні досягнення / Под ред. Л. М. Авраменко. — Киев: ДП "Издательско-полиграфический центр "Такі справи", 2009. — С. 165. — 488 с. — ISBN 978-966-96721-2-4.
  23. «Христианский университет получил международную награду». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  24. «Գիտությունների Միջազգային Ակադեմիայի և բարձրագույն կրթության պաշտոնական կայք(Լոնդոն, Մեծ Բրիտանիա)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  25. «"Ліга кращих" ընկերության պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել