Ողոհիի կամուրջ, կամուրջ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Ողոհի գյուղի հյուսիսարևմտյան մասում[1]։

Ողոհիի կամուրջ
Ղարաբաղու ճանաբարի կամուրջ
ՏեղանքԱդրբեջանի Հանրապետության մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Ողոհի գյուղի հյուսիսարևմտյան մաս
Նշանակությունհանրային
ՆյութՈրձաքար և սրբատաշ բազալտ
Գույնգորշ
Թռիչքների քանակերկթռիչք
Հատում էԳիլան գետի վտակ
ՃանապարհԳողթն գավառը կապել էր Երնջակ գավառի հետ
Կառուցվել է17-րդ դարում
Հենասյուներերկկամար
Երթևեկելի գծերի քանակ1 երթևելի գիծ
Շինարարության սկիզբ1663 թվականից առաջ

Պատմություն խմբագրել

Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում։ Այն կառուցվել է եղել 1663 թվականից առաջ, քանի որ կամուրջը հիշատակված էր Աղահեցիկի Սուրբ Խաչ վանքի 1663 թվականի արձանագրության մեջ։ Կամուրջը կառուցված լինելով լեռնային տարանցիկ երթուղիներից մեկի վրա, դարեր շարունակ Գողթնի և Երնջակ գավառների գլխավոր բնակատեղիների մի մասը կապել է իրար։ Կամրջով է անցել դեպի Ղարաբաղ գնացող ճամփան, այդ իսկ պատճառով կամուրջը անվանվել է նաև «Ղարաբաղու ճանաբարի կամուրջ»

Նկարագրություն խմբագրել

Կառուցված է Գիլանի գետի վտակի վրա։ Երկկամար հորինվածք ուներ։ Որպես շինանյութ օգտագործվել էր տեղական ճեղքված որձաքարն ու մասամբ էլ մաքուր տաշած բազալտ քարը։ Կամրջի երկու կամարները իրենց բացվածքներով ունեն տարբեր չափեր, որը բխում է տեղանքից։ Ձախակողմյան կամարը բացվածքով և թռիչքով զգալի չափով փոքր է աջակողմյան կամարից։ Կամրջի թաղերի կամարները և ճակատները շարված են խնամքով, այդ իսկ պատճառով այն լավ է պահպանվել և ծառայում է իր նպատակին։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Այվազյան, Արգամ (1980) Մեսրոպավանի, Շրջուի,Ողոհիի և Նորակերտի ճարտարապետական հուշարձանները. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԼԷ (Բ-Գ). pp. 93–94.

Ծանոթագրություններ խմբագրել