Ուկրաինական նրբանցք (Տագանրոգ)

Ուկրաինական նրբանցք (ռուս.՝ Украинский переулок), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ 

Ուկրաինական նրբանցք
ռուս.՝ Украинский переулок
Կենտրոնական մանկական խաղահրապարակը
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն1500 մետր
ՍկիզբՊորտովայա փողոց
ԱվարտՊուշկինի փողոց
Նախկին անվանումԵրրորդ Լայնական նրբանցք,
Կոմերչեսկի նրբանցք
Փոստային ինդեքս347900
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Աշխարհագրություն խմբագրել

 
Տագանրոգ. շենք Ուկրաինական նրբանցքի և Պետրոսի փողոցի խաչմերուկում (XX դարի սկզբի փոստային բացիկ)

Գտնվում է Պորտովայա և Պուշկինի փողոցների միջև։ Երկարությունը 1500 մ է։ Տների համարակալումը սկսվում է Պորտովայա փողոցից։

Պատմություն խմբագրել

Նախկին անվանումները` Երրորդ Լայնական նրբանցք, Կոմերչեսկի նրբանցք։ Վերանվանվել է 1923 թվականին[1]։

XX դարի սկզբում թողարկվել է փոստային բացիկ Ուկրաինական նրբանցքի և Պետրոսի փողոցի խաչմերուկում գտնվող շենքի պատկերով։ Շենքում գործում էր վաճառական Ի. Բ. Գերասիմովի գործվածքեղենի խանութը։ 1990-ական թվականներին շենքը քանդվել է։

Ֆրունզեի փողոցի թիվ 1 շենքի և Ուկրաինական նրբանցքի անկյունում գտնվող ժամանակակից բարձրահարկ շենքի տեղում նախկինում եղել է ավստրիահպատակ Գ. Պ. Զբիզի` 1873 թվականից հիշատակվող առանձնատունը[2]։ Այն ևս քանդվել է։

Նրբանցքում գտնվում են խմբագրել

  • Պ. Ի. Չայկովսկու անվան մանկական երաժշտական դպրոց` Ուկրաինական նրբ., 8
  • Պլոտնիկովների հյուրատուն` Ուկրաինական նրբանցքի և Պետրոսի փողոց, 37-ի անկյուն
  • Կենտրոնական մանկական խաղահրապարակ` Պետրոսի փողոցի և Հոկտեմբերյան հրապարակի միջև ընկած զբոսայգի

Հուշարձաններ խմբագրել

  • Կորոլյովի և Գագարինի հուշարձան, 1979 թվականին հուշարձանը տեղադրվել է Պետրոսի փողոցի և Ուկրաինական նրբանցքի խաչմերուկում[3]։ 2002 թվականին, երբ ռադիոհամալսարանը նշում էր 50-ամյակը, հուշարձանը տեղափոխեցին այսօրվա տեղը` ՏՌՏԻ-ի «Ա» մասնաշենքի մոտ[4], իսկ նախկին տեղում այժմ Կենտրոնական մանկական խաղահրապարակն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Энциклопедия Таганрога. Таганрог: Антон, 1998. — 624 с. 
  2. Гаврюшкин О. П. Мари Вальяно и другие (хроника обывательской жизни), Таганрог. Издательство Международного института китайской медицины, 2001 г.
  3. Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 171. 
  4. Каминская М. Почему Гагарин — в Таганроге(չաշխատող հղում) // Наше время. — 2011. — 8 апр.